Ֆլորիան Մյուլեր (ֆուտբոլիստ, ծնված 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորիան Մյուլեր
Florian Müller
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1997(1997-11-13)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սաարլուիս, Սաարլանդ, Գերմանիա
Հասակ 192 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Մայնց 05
Համար 22
Պատանեկան կարիերա
2001-2010 Գերմանիա Լեբախ
2010-2013 Գերմանիա Սաարբրյուկեն
2013-2016 Գերմանիա Մայնց 05
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Գերմանիա Մայնց 05 II 28 (0)
2016-ներկա Գերմանիա Մայնց 05 13 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Գերմանիա Գերմանիա Մ19 5 (0)
2016 Գերմանիա Գերմանիա Մ20 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 18-ի, 2019

Ֆլորիան Մյուլեր (գերմ.՝ Florian Müller, նոյեմբերի 13, 1997(1997-11-13)[1], Սաարլուիս, Սաարլանդ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մայնց 05-ի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայնց 05[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլերը Մայնց 05-ի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի հուլիսի 1-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Մայնց II-ի հետ։ 2016-17 մրցաշրջանում Մյուլերը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2017 թվականի նոյեմբերի 10-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը Մայնցի հետ մինչև 2022 թվականը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Համբուրգի դեմ խաղում[5][6]։ 2018-19 մրցաշրջանը Մյուլերը սկսեց որպես Մայնցի հիմնական դարպասապահ[7], սակայն 2018 թվականի հոկտեմբերին ստացավ ծանր վնասվածք։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլերը ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[8], իսկ Գերմանիան զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 5-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[9]։ 2018 թվականի մարտի 21-ին Մյուլերը առաջին անգամ հրավիրվեց Մ21 հավաքական՝ Իսրայելի և Կոսովոյի դեմ խաղերի համար[10]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[11]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մայնց 05 II 2015–16 3. Լիգա 2 0 2 0
2016–17 18 0 18 0
2017–18 Ռեգիոնալլիգա 8 0 8 0
Ընդհանուր 28 0 0 0 0 0 0 0 28 0
Մայնց 05 2017–18 Բունդեսլիգա 5 0 0 0 5 0
2018–19 8 0 1 0 9 0
Ընդհանուր 13 0 1 0 0 0 0 0 14 0
Կարիերայի ընդհանուր 41 0 1 0 0 0 0 0 42 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - F. Müller - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  3. «March Rookie of the Month candidate: Mainz goalkeeper Florian Müller». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  4. «Mainz 05 bindet Torwart Florian Müller bis 2022». www.mainz05.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  5. «Hamburger SV - 1.FSV Mainz 05, Mar 3, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  6. «Florian Müller: The debutant hero for Mainz in relegation six-pointer at Hamburg». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  7. «Florian Müller is first choice». www.mainz05.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  8. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Germany â€" UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  9. «Germany U19 - Netherlands U19, Jul 21, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  10. «Florian Müller and Salih Özcan part of U21s squad». DFB - Deutscher Fußball-Bund e.V. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  11. «Florian Müller». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Մյուլեր (ֆուտբոլիստ, ծնված 1997)» հոդվածին։