Մարի Արենա
Մարի Արենա ֆր.՝ Marie Arena | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1966[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Mons, Բելգիա[2] |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Catholic university of Mons?[2] |
Գիտական աստիճան | licentiate?[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պետական ծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Բելգիայի սենատոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Minister-President of the French Community?, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Minister of Pensions? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | mariearena.eu |
Marie Arena Վիքիպահեստում |
Մարի Արենա (դեկտեմբերի 17, 1966[1][2], Mons, Բելգիա[2]), բելգիացի քաղաքական գործիչ, 2014 թվականից Եվրախորհրդարանի անդամ։ Նա Սոցիալիստական կուսակցության անդամ է, որը մտնում է Եվրոպական սոցիալիստական կուսակցության մեջ։
Գործունեություն ազգային քաղաքականությունում
2000-2009 թվականներին Արենան մի քանի նախարարական գործառույթներ է իրականացրել տարբեր տարածաշրջանային և դաշնային կառավարություններում։ 2000-2003 թվականներին եղել է Վալոնների զբաղվածության և ուսուցման նախարարը։ 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2004 թվականի հուլիսի 20-ը եղել է Բելգիայի քաղաքացիական ծառայության, սոցիալական ինտեգրման, քաղաքների և հավասար հնարավորությունների դաշնային նախարար վարչապետ Գի Վերհոֆստադտի երկրորդ կառավարությունում։ 2004 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի մարտը եղել է Բելգիայի ֆրանսախոս համայնքի նախարար-նախագահը։ Այնուհետև դարձել է Լեթերմի կառավարության սոցիալական ինտեգրման, կենսաթոշակների և խոշոր քաղաքների դաշնային նախարար, սկսել է պաշտոնավարել է 2008 թվականի մարտի 20-ից[3]։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2009 թվականի հուլիսի 17-ը։
Եվրախորհրդարանի անդամ
2014 թվականի Եվրոպական ընտրություններից ի վեր Արենան Եվրախորհրդարանի անդամ է։ Իր առաջին անդամակցության ընթացքում նա աշխատել է Միջազգային առևտրի կոմիտեում (INTA), Կանանց իրավունքների և գենդերային իրավահավասարության կոմիտեում (FEMM), ACP-ԵՄ Խառը խորհրդարանական վեհաժողովում և Միջերկրական ծովի միացյալ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունում։ 2019 թվականի ընտրություններից ի վեր նա եղել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահը։ Նա նաև եղել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի անդամ (DEG), որը վերահսկել է Խորհրդարանի ընտրությունների դիտորդական առաքելությունները[4]։ 2020 թվականին նա նույնպես միացել է Քաղցկեղի դեմ պայքարի հատուկ կոմիտեին[4]։
Ի հավելումն իր հանձնաժողովի նշանակման՝ Արենան Եվրախորհրդարանի քաղցկեղի հարցերով միջխմբի[5], երեխաների իրավունքների հարցերով միջխմբի[6], ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի[7] և պատասխանատու գործարար վարքագծի աշխատանքային խմբի անդամ է[8]։
Շքանշաններ
- Լեոպոլդ Երկրորդի դաշինքի մեծ խաչ (2010)[9]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.senate.be/www/?MIval=/showSenator&ID=4305&LANG=fr
- ↑ «20 March 2008 – Royal Orders. Government – Dismissals – Appointments» (PDF) (հոլանդերեն and ֆրանսերեն). The Belgian Official Journal. 2008 թ․ մարտի 21. էջեր 3–4. Վերցված է 2008 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 Democracy Support and Election Coordination Group (DEG) European Parliament
- ↑ Intergroup Արխիվացված 2020-10-03 Wayback Machine European Cancer Patient Coalition (ECPC).
- ↑ Members of the European Parliament Intergroup on Children’s Rights European Parliament.
- ↑ Members Արխիվացված 27 Մարտ 2019 Wayback Machine European Parliament Intergroup on LGBTI Rights.
- ↑ Members Responsible Business Conduct Working Group.
- ↑ Belgian Senate, Biography
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Արենա» հոդվածին։ |
|
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Հերվե Հասքուին |
Բելգիայի ֆրանսախոս համայնքի նախարար-նախագահ | Հաջորդող: Ռուդի Դեմոտտ |
Վիքիպորտալներ Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա |
Պորտալ | Ընտրված հոդվածներ | Նախագիծ:Եվրոպական միություն | Նախագծի քննարկում | Նախագծի մասնակիցներ |