Մարիվելես լեռ
Տեսակ | լեռ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Բատտան |
Բարձրություն (ԲԾՄ) | 1388 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 273081 |
Մարիվելես լեռ, քնած հրաբուխ, ինչպես նաև Ֆիլիպիններում գտնվող Բաթան նահանգի ամենաբարձր կետը։ Մարիվելեսը և նրան մոտ Նաթիբ լեռը զբաղեցնում են ամբողջ նահանգի 80.9 տոկոս տարածքը[1]։ Լեռը և կից կոները ընկած են Մանիլա ծովածոցի Մանիլա քաղաքի դիմաց, որտեղ կարելի է հիանալ քաղաքից տեսանելի գեղեցիկ մայրամուտներով։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիվելես լեռը գտնվում է Բաթան թերակղզում գտնվող Զամբալես լեռների հարավում՝ Մանիլա ծովածոցի հյուսիսում։ Բաթանի թերակղզին պատկանում է Ֆիպիպինների Կենտրոնական Լուսոնին (III շրջան)։
Ֆիզիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիվելես լեռը զանգվածային ստրատոհրաբուխ է, որն ունի 4 կմ երկարությամբ կալդերա՝ թեքված դեպի հյուսիս։ Ամենաբարձր գագաթը՝ Մարիվելեսը, ծովի մակարդակից բարձր է 1388 մետր։ Պանտինգան, Բաթան, Վինտանա և Տարակ լեռները հրաբխակալդերային համալիրի (ունի 22 կմ (14 մղոն) տրամագիծ) այլ գագաթներ են[2]։
Հյուսիսային լանջում գտնվող Սամաթ լեռը և արևելյան լանջում գտնվող Լիմայ լեռը հրաբխի հիմնական երիտասարդ պարազիտային կալդերաներն են։
Մարիվելեսը դեռ ջերմային ակտիվություն ունի, համալիրում են գտնվում Թիիս, Սայսային և Պուկոտ հիդրոթերմալ հանքավայրերը[2]:
Ժայթքումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ժայթքումներ չեն արձանագրվել Մարիվելես կալդերայից։ Ինչևէ, հնագետները զեկուցում են, որ ռադիոածխածնային ժամանակագրությամբ հայտնի է դարձել, որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել Հոլոցենի ընթացքում կամ մ.թ.ա. 2050 թվականին[3]։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժայռերը հիմնականում բիոտիտային, հոռնբլենդային և անդեզիտային տիպի են, որոնք Նաթիբ լեռան մոտ ունեն դացիտային հոսքեր և տուֆեր։
Մարիվելես լեռը Լուսոնի Արևմտյան Բաթանի հրաբխային շղթայի մի մասն է։ Շղթան ընդգրկում է Պինատուբո լեռը՝ 20-րդ դարի երկրորդ ամենամեժ ժայթքման տեղը[2]։
Ցուցակագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի համալսարանը՝ Ֆիլիպինների կառավարության ճյուղը, որը զբաղվում է երկրի հրաբխագիտությամբ, Մարիվելեսը իր վերջին ժայթքման և ջերմային առանձնահատկությունների համար համարում է պոտենցիալ ակտիվ հրաբուխ[2]։
Մագլցումը Մարիվելես
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալպինիստական համայնքին կան արդեն 3 ծանոթ գագաթներ՝ Տարակը, Պանտինգանը կամ Բանայան գագաթը և Մարիվելեսը։ Մնացած գագաթները դեռևս հայտնաբերման փուլում են։
Տարակ գագաթը Մարիվելես լեռան առավել հայտնի նպատակակետն է, որի ելակետը գտնվում է Բարանգայ Ալաս-Ասինում[4]։ Պանտինգան կարելի է հասնել Սիտիոյով, Դուհատով, Սայսայինով,։ Մարիվելես հնարավոր է մուտք գործել Սիտիո Պարցայով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպինների հրաբուխների ցանկ
- Ֆիլիպինների ակտիվ հրաբուխների ցանկ
- Ֆիլիպինների պոտենցիալ ակտիվ հրաբուխների ցանկ
- Ֆիլիպինների հանգած հրաբուխների ցանկ
- Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Redpen (2008-01-24). "Bataan Mountains". MyBataan.com. Retrieved on 2011-09-15.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Mariveles». Philippine Institute of Volcanology and Seismology. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Mariveles». Global Volcanism Program. Smithsonian Institution.
- ↑ "Tarak Ridge". Pinoy Mountaineer. Retrieved on 2012-02-21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philippine Institute of Volcanology and Seismology (PHIVOLCS), Mariveles page (archived)
- «Mariveles». Global Volcanism Program. Smithsonian Institution.
- Mariveles Mountain Range from MyBataan
- Climbing Mount Mariveles through Tarak Ridge from Pinoy Mountaineer
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիվելես լեռ» հոդվածին։ |
|