Jump to content

Սամաթ լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակլեռ
Երկիր Ֆիլիպիններ
ՏեղադրությունPilar?
Բարձրություն (ԲԾՄ)544,7 մետր մ

Սամաթ լեռ, Ֆիլիպինների Պիլար մունիցիպալիտետում գտնվող լեռ։ Նրա գագաթի մոտ տեղակայված է Սամաթ լեռան ազգային սրբավայրը, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկած ֆիլիպինցիներին և ամերիկացիներին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամաթց լեռը Մարիվելես լեռան պարազիտային կոնն է և չունի պատմական որևէ ժայթքում։ Սամաթ լեռան գագաթը Մարիվելես կալդերայից 9.2 կմ (5.7 մղոն) հյուսիս է[1]։ Սամաթ լեռը ունի 550 մետր լայնությամբ խառնարան, որը բացված է դեպի հյուսիս-արևելք։ Սամաթ լեռան խաչը գտնվում է խառնարանի եզրին։

Պատմական կարևորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնացիների կողմից 1942 թվականի ապրիլին Օրիոն-Բագաց հատվածի ճեղքումը

1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, ծանր կորուստներ կրելով Ճապոնիայի կայսրության բանակի կողմից ամբողջ Լուսոնի երկայնությամբ, Ֆիլիպինների և Ամերիկայի զինվորները հետ էին նահաջել Բաթան թերակղզի, որպեսզի վերակազմավորվեն վերջին խիզախ, բայց ապարդյուն պայքարի համար։ 4 ամսվա պայքարից հետո գեներալ-մայոր Էդվարդ Պ. Քինգի հրամանատարությամբ 78 000 տանջված, հիվանդ և քաղցած զինվորներ 1942 թվականի ապրիլի 9-ին հանձնվում են ճապոնացիներին։ Հայտնի է «Բաթանի անկումը» անունով։ Այն պատմության մեջ ամերիկացի զինվորների միակ ամենամեծ հանձնումն է, Բաթան նահանգի Մարիվելես քաղաքը նրանց վերջին ամրոցն էր, որից հետո Ֆիլիպինների զինվորների հետ միասին նրանց տանում են 80 մղոն (130 կմ) երկարություն ունեցող երթ դեպի Կապաս, որը հայտնի է որպես «Բաթանի մահվան երթ»։

Սամաթ լեռան ազգային սրբավայրը կառուցվել է որպես համապատասխան հուշարձան՝ նվիրված հերոսական պայքարին և այն զինվորներին, որոնք կռվել և նահատակվել են պատմական ազատության բաստիոնում[2]։

Դունսուլան ջրվեժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունսուլան (14°36′52″ հս․ լ. 120°29′33″ ավ. ե.HGЯO) ջրվեժը գտնվում է Սամաթ լեռան ստորոտում՝ Ազգային սրբավայրի հյուսիս-արևելքում, ինչպես նաև Պիլար քաղաքում[3]։ Դունսուլան ջրվեժը և գետը հիմնական դրենաժն են Սամաթ լեռան խառնարանի կողմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Mariveles Synonyms & Subfeatures". Global Volcanism Program. Retrieved on 2012-06-08.
  2. Government of Province of Bataan (2006)."Dambana ng Kagitingan" Արխիվացված 2012-03-18 Wayback Machine. Bataan...A Raging Peninsula. Retrieved on 2011-03-27.
  3. "Historical trails: Mt. Samat". Pinoy Mountaineer. Retrieved on 2012-06-08.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամաթ լեռ» հոդվածին։