Հոռնբլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոռնբլենդ
Amphibole.jpg
Կատեգորիաmineral series
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաcalcium amphibole subgroup

Հոռնբլենդ, եղջրախաբ,

  1. առավել տարածված ապար կազմող միներալ մոնոկլինային ամֆիբոլների խմբից (սովորական Հոռնբլենդ)։ Քիմիական կազմը՝ () 2-3 (, հաստատուն չէ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է ձգված պրիզմատիկ և անկանոն հատիկներ, թելավոր ագրեգատներ։ Գույնը՝ կանաչ, սև, գորշ։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 3020-3450 կգ/մ³։ Սովորական հոռնբլենդը գրանիտոիդների, գաբբրոիդների և մետամորֆային ապարների բնորոշ միներալն է։ Հաճախ առաջանում է պիրոքսենի հաշվին։
  2. Կալցիումի ամֆիբոլների ենթախումբ, որը միավորում է սովորական հոռնբլենդը, էդենիտը, չերմակիտը, պարգասիտը և ֆերոհաստինգսիտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546 CC-BY-SA-icon-80x15.png