Մարիսոլ Նիկոլս
Մարիսոլ Նիկոլս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Կրթություն | Նեյփերվիլ Նորթի ավագ դպրոց և College of DuPage? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Taron Lexton? |
marisol-nichols.com | |
Մարիսոլ Նիկոլս (անգլ.՝ Marisol Nichols, նոյեմբերի 2, 1973, Չիկագո), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «24 ժամ», «Դարպաս» և «Բարեպաշտ կախարդներ» հեռուստասերիալներում խաղացած դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիսոլ Նիկոլսը ծնվել է Չիկագոյում[1]։ Նրա հայրն ունի ռումինական և հունգարական ծագում, իսկ մայրը՝ իսպանական և մեքսիկական։ Նա մեծացել է Իլինոյս նահանգի Նեպերվիլե քաղաքում։ Սովորել է Նեպերվիլեի DuPage քոլեջում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր կարիերան սկսել է հեռուստասերիալների էպիզոդային դերերից, ինչպիսիք են «Ուղիղ դեպի հարավ» և «Բևեռլի Հիլզ 90210»։ 1997 թվականին նա իր առաջնախաղն է ունեցել «Արձակուրդները Վեգասում» ֆիլմում՝ Չեվի Չեյզոմի հետ։ Նկարահանվել է նաև «Ճիչ 2», «Չեմ կարող սպասել», «Մաֆիա Ջեյն Օստին», «Հիանալի տղա», «Տան ճանապարհ», «Մեծ մայրիկի տունը 2», «Դելտա-ֆարս» օպերացիա» և «Հանցագործ» ֆիլմերում։
Հեռուստատեսությունում նա հայտնի է «24 ժամ» ֆիլմի լրտես Նադի Յասինի դերով։ Նա նաև հայտնվել է «Ընկերներ», «C.S.I. Հանցանքի վայր», «Կարգ ու կանոն.Հատուկ կազմ», «Մարմնի մասեր» և «Կախարդություն» սերիալների էպիզոդներում։
2010 թվականին նա ստացավ «Դարպաս» սերիալի գլխավոր դերը, որն առաջին եթերաշրջանից հետո էլ չթողարկվեց։ 2012 թվականին նա խաղացել է ABC ալիքի «Բարեպաշտ կախարդներ» սերիալի գլխավոր դերերից մեկը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլսը 2008 թվականի ապրիլի 13-ից ամուսնացած է ռեժիսոր Տարոն Լեկսթոնի հետ։ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ունեցել է իր առաջին երեխային, աղջկան անվանել են Ռեյն Ինդիա Լեկսթոն[2][3]։ Ներկայումս նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[4][5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ս | Իմ տղաները | My Guys | Անժելա |
1996 | ս | Ուղիղ Հարավ | Due South | Մելլիսա |
1996 | ս | Բևեռլի-Հիլս | Beverly Hills, 90210 | Վենդի Ստիվենս |
1997 | ֆ | Մահացու հակառակորդներ | Friends 'Til the End | Էլիսոն |
1997 | ս | Շտապ օգնություն | ER | Էնջի |
1997 | ֆ | Արձակուրդները Վեգասում | Vegas Vacation | Օդրի Գրսվորդ |
1997 | ս | Դիագնոս. Մարդասպանություն | Diagnosis: Murder | Սալլի Թրեմոնտ |
1997 | ֆ | Ճիչ 2 | Scream 2 | Dawnie |
1998 | ս | Սիբիլլ | Cybill | |
1998 | ֆ | Չեմ կարող սպասել | Can't Hardly Wait | Երկրպագուհի |
1998 | ֆ | Մաֆիա | Jane Austen's Mafia! | Կարլա |
1999 | ֆ | Ինպես կնոջից դարձնել հրեշ | The Sex Monster | Լյուսիա |
1999 | ֆ | Հիանալի տղա | Bowfinger | Երիտասարդ դերասանուհի |
1999 | ս | Խաղից դուրս մնցողը | Odd Man Out | Լորեն |
1999 | ս | Տղան կբացահայտի աշխարհը | Boy Meets World | Քելլի |
2000 | ս | Մալկոլմ և Էդդի | Malcolm & Eddie | Քելլի |
2000 | ֆ | The Princess & the Barrio Boy | Սիրենա Գարսիա | |
2000-2002 | ս | Resurrection Blvd | Վիկտորիա Սնտիյագո | |
2001 | ֆ | Արքայադուստրը և նավապետը | The Princess & the Marine | Մարիամ Ալ-Հալֆիա |
2001 | ֆ | Երեքը մեկում | Laud Weiner | Ասիստենտ Լյուդա |
2002 | ս | Լրտես | Alias | Ռեբբեկա ՄԱրտինես |
2002 | ս | Մահացու գոտի | The Twilight Zone | Սերժանտ Յառռոու |
2003 | ս | Կանանց խումբ | The Division | Ռոշել |
2003 | ս | Ընկերներ | Friends | Օլիվիա |
2003 | ֆ | Տան ճանապարհ | The Road Home | Ստեֆանի |
2003 | ս | C.S.I.: Հանցանքի վայր | CSI: Crime Scene Investigation | Ջեյն |
2003 | ս | Կարգ ու կանոն. Հատուկ կազմ | Law & Order: Special Victims Unit | Բեթթինա Ամադոր |
2003 | ս | Մարմնի մասեր | Nip/Tuck | Անտոնյա Ռոմոս |
2003 | ս | Կախարդություն | Charmed | Բյանկա |
2004 | ֆ | Ազգային անվտանգությունը | Homeland Security | Լրտես Ջեյն Ֆերբեր |
2004 | ս | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Էլիսա |
2005 | ս | Կեղծ արդարադատություն | Blind Justice | Կարեն Բետակուր |
2006 | ֆ | Մեծ Մայրիկի տունը 2 | Big Momma's House 2 | Լիլիաննա Մորանես |
2006 | ս | Արդարադատությամբ | In Justice | Սոնյա Կիտանո |
2007 | ֆ | «Դելտա-Ֆարս» օպերացիա | Delta Farce | Մարիկա |
2007 | ս | 24 ժամ | 24 | Նադյա Յասիր |
2008 | ֆ | Հարված | Struck | Ասիստենտ Լոդա |
2008 | ֆ | Հանցագործ | Felon | Լաուրա Պորտեր |
2009 | ս | Կյանքը, ինպես դատավճիռ | Life | Ունտին Պակսման |
2009 | ս | Փոթորիկ | The Storm | Դեվոն Ուիլյամս |
2010 | ս | Վրատա | The Gates | Սարա Մոնոհեն |
2010 | ս | Ծովային ոստիկանություն. Լոս-Անջելես | NCIS: Los Angeles | Թրեյսի Կելլեր |
2012 | ս | Բարեպաշտ կախարդներ | GCB | Հիզեր Կուրս |
2015 | ս | Մտածել, ինչպես հանցագործ | Criminal Minds | 11 сезон, 1 серия |
2015 | ս | Գայլ | Teen Wolf | Կորրին |
2017 | ս | Ռիվերդեյլ | Riverdale | Հերմոնա Լոդժ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «MARISOL NICHOLS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 24 star Marisol Nichols welcomes baby daughter | Latest celebrity news hellomagazine.com
- ↑ Meier, Jurgen. «Scientology ist weder Kirche noch Sekte!:Scientolgoy, Eine Spatburgerliche Science-Fiction-Ideologie». // Utopie. — December 2007. — № 206. — S.1138-1152.
- ↑ «Marisol Nichols – Nadia Yassir» (անգլերեն). FOX.com.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Marisol Nichols Questions» (անգլերեն). marisol-nichols.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսոլ Նիկոլս» հոդվածին։ |
|