Մարիսկա Ադի
Մարիսկա Ադի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1889 |
Ծննդավայր | Hodod, Սատու Մարե, Ռումինիա |
Վախճանվել է | փետրվարի 4, 1977[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[3] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Մարիսկա Ադի (հունգարերեն՝ Ady Mariska, փետրվարի 26, 1889, Hodod, Սատու Մարե, Ռումինիա - փետրվարի 4, 1977[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]), հունգար բանաստեղծուհի, գրող[4][5][6], մի քանի հատոր գրվածքների հեղինակ։
Հունգար անվանի գրող Էնդրե Ադիի զարմուհին է։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914-1918 թվականներին բանաստեղծություններ է գրել՝ պատկերելով պատերազմի սարսափները։ Այդ բանաստեղծություններն սկզբում լույս են տեսել Շիլաջի գավառի, այնուհետև՝ Տրանսիլվանիա երկրամասի և համահունգարական ամսագրերում. թերթերում ու այլ պարբերականներում[7]։ Նրա քնարական որոշ բանաստեղծություններում և ընդհանրապես գեղարվեստական գրականության մասին հայացքներում զգացվում է զարմիկի՝ Էնդրե Ադիի ազդեցությունը։ Նրանցից բացի՝ Ադի տոհմը գրական այլ գործիչներ չի տվել [8]։
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիսկան տրանսիլվանական Հադադ (Հադոդ) քաղաքի հանրային նոտար Շանդոր Ադիի դուստրն էր։ Դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Բուդապեշտում, ստացել տարրական դպրոցի ուսուցչի որակավորում։ Նրա ամուսինը՝ Լայոշ Լանդտը, զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի կռիվներում, և երեք երեխաներին մեծացնելու ամբողջ հոգսը ընկել է Մարիսկայի ուսերին։ Հեշտ չէ պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով է անցել միայնակ, աննեցուկ մնացած կինը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հիվանդ լինելու պատճառով ստիպված է եղել շատ վաղ հրաժեշտ տալ տարրական դպրոցի ուսուցչի պաշտոնին[8]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sok ború – kevés derű (Շատ խավար, քիչ լույս (պատմվածքներ, էսքիզներ), Zilah/Zalău, 1907)
- Én az őszben járok (Անցնում եմ աշնան միջով, բանաստեղծություններ, Cristuru Secuiesc/Székelykeresztúr, 1924)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC00003/00103.htm
- ↑ 2,0 2,1 2,2 PIM identifier
- ↑ http://resolver.pim.hu/bib/PIM1607979
- ↑ «Magyar Életrajzi Lexikon 1000-1990 (Hungarian Biographical Lexicon)»։ mek.oszk.hu։ Վերցված է 2017-11-03
- ↑ «Országos Széchényi Könyvtár (National Széchényi Library)»։ oszk.hu։ Վերցված է 2017-11-03
- ↑ Új Magyar Dictionary Irodalmi (New Dictionary of the Hungarian Literature), Vol. I, pp. 16–17 (Akadémiai Kiadó, Budapest 1994). 963-05-6805-5
- ↑ E. g. Csíki Lapok, Ellenzék, Magyar Nép, Pásztortűz, Székely Nép, Szilágy, Vasárnapi Újság, Zord Idő.
- ↑ 8,0 8,1 Romániai Magyar Irodalmi Lexikon (Romanian/Hungarian Literary Dictionary) Retrieved 28 April 2018.