Մարիո Ցեզարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիո Ցեզարինի
Mário Cesariny.jpg
Ծնվել էօգոստոսի 9, 1923(1923-08-09)[1]
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Վախճանվել էնոյեմբերի 26, 2006(2006-11-26)[1] (83 տարեկանում)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ և գրող
Լեզուպորտուգալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
ՊարգևներGrand Cross of the Order of Liberty?[2]
Mário Cesariny Վիքիպահեստում

Մարիո Ցեզարինի (պորտ.՝ Mário Cesariny de Vasconcelos, 1923 թ. օգոստոսի 9, Լիսաբոն - 2006 թ. նոյեմբերի 26, Լիսաբոն), պորտուգալացի պոետ, նկարիչ։ Համարվում է ազգային սյուրռեալիզմի առաջնորդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեզարինիի հայրը պորտուգալացի է, իսկ մայրն ունի Կորսիկա-իսպանական ծագում, ով ծնվել էր Փարիզում։ Սովորել է դեկորատիվ արվեստի Բարձրագույն դպրոցում, նաև երաժշտություն (դաշնամուր)։ 1947 թ. սովորել է Գրանդ Շոմիեր ակադեմիայում, որտեղ ծանոթացել է Բրետոնի հետ։ Նույն տարում ստեղծել է լիսաբոնական սյուրռեալիստների խումբ։ Թարգմանել է Արթուր Ռեմբոյի, Արտոյի և շատ ուրիշների ստեղծագործություններ։ Զբաղվել է պոեզիայով, գեղանկարչությամբ, բայց մշտապես ունեցել է ֆինանսական դժվարություններ։ Մինչև 1974 թ. (Մեխակների հեղափոխություն) հետապնդվել է ոստիկանության կողմից թափառական կյանք վարելու և ունեցած համասեռական հակումների համար։ Վերջին տարիներն ապրել է ավագ քրոջ հետ, ով մահացել է 2004 թ., եղել է բաց հասարակության համար, տվել է հարցազրույցներ, այդ թվում նաև անձնական կյանքի մասին։ Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։

2005 թ. ստացել է Ազատության շքանշան, գրական մրցանակ։ Բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն լեզուներով։

Ընտրյալ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճպարարի դասագիրք/ Manual de Prestidigitação (1956)
  • Մահացու մեղք/ Pena Capital (1957)
  • Nobilíssima Visão (1959)
  • Պլանիսֆերա և այլ բանաստեղծություններ/ Planisfério e Outros Poemas (1961)
  • Այրված քաղաք/ A Cidade Queimada (1965)
  • Vieira da Silva, Arpad Szenes ou O Castelo Surrealista (1985)
  • O Virgem Negra (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեզարինիի կենսագրությունը (պորտ.)Ցեզարինիի ստեղծագործությունները