Մարինա Չեբուրկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Չեբուրկինա
Ծնվել էմարտի 6, 1965(1965-03-06) (59 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտագետ, ոչ գեղարվեստական գրող, երգեհոնահար և երաժիշտ
Գործիքներերգեհոն և երգեհոն
ԼեյբլNatives
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքmarina-tchebourkina.com
 Marina Tchebourkina Վիքիպահեստում

Մարինա Նիկոլաևնա Չեբուրկինա (ռուս.՝ Марина Николаевна Чебуркина, մարտի 6, 1965(1965-03-06), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս-ֆրանսիացի երգեհոնահարուհի և երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր։ Ֆրանսիական բարոկկո երգեհոնային արվեստի խոշորագույն մասնագետը։ Միաժամանակ հանդես է գալիս որպես ռուսական երգեհոնային երաժշտության դեսպան աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ժամանակակից ռուս կոմպոզիտորների բազմաթիվ երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Չեբուրկինան ծնվել է 1965 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով երկու մասնագիտություն՝ երաժշտագիտություն և երգեհոն, ապա ավարտել է ասպիրանտուրա-ստաժավորում և Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1992) երգեհոն և արվեստագիտություն մասնագիտություններով (երաժշտական արվեստ)։ Նրան դասավանդած մանկավարժների թվում են եղել Գալինա Եղիազարովան, Լեոնիդ Ռոյզմանը, Ն․ Գուրեևան, Յուրի Խոլոպովը (դիպլոմային աշխատանքի գիտական ղեկավար), Ելենա Սորոկինան, Յուրի Բուցկոն։

1992-1994 թվականներին Մարինա Չեբուրկինան արժանացել է Ֆրանսիայի կառավարության կրթաթոշակի։ Իր արվեստը կատարելագործել է Ֆրանսիայում և Գերմանիայում՝ Մարի Քլեր Ալենի, Միշել Շապյուիի (Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիա), Լուի Ռոբիյարի, Հարալդ Ֆոգելի մոտ։

1996-2010 թվականներին Մարինա Չեբուրկինան եղել է Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնահար (Ֆրանսիա)։ 1996 թվականին դարձել է Սուրբ Պիոս Х-ի սրբաան եղբայրության երգեհոնահարուհի Փարիզում։

2006 թվականին դարձել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն առընթեր Պատմական հուշարձանների պաշտպանության ազգային հանձնաժողովի (երգեհոնների բաժին) անդամ (Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրաման)[1]։

2010 թվականին սկսվել է Մարինա Չեբուրկինայի կանոնավոր համագործակցությունը Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ (համերգներ, վարպետաց դասերի անցկացում, մասնակցություն միջազգային գիտաժողովների, միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, փորձագիտաան գործունեություն երգեհոնների կառուցվածքի գծով)[2][3][4][5][6][7][8][9][10][11][12]։

2013 թվականից Փարիզի Աստվածամոր մխիթարման եկեղեցու երգեհոնահարն է։

2013 թվականին Մարինա Չեբուրկինան եղել է Փարիզ I Պանթեոն-Սորբոննա համալսարանի հրավիրված գիտաշխատող, «Երգեհոն, արվեստ և գիտություններ» (ռուս.՝ «Орган, Искусства и Науки») նախագծի հեղինակ և համակարգող[13]։

Գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 – արվեստագիտության թեկնածու, դիսերտացիայի թեման՝ «Օ. Մեսսիանի երգեհոնային երաժշտությունը» (պաշտպանել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, գիտական ղեկավար՝ Յու. Խոլոպով)[14][15], 2013 – արվեստագիտության դոկտոր, դիսերտացիայի թեման՝ «Ֆրանսիական բարոկկո երգեհոնային արվեստը. երաժշտություն, երգեհոնաշինություն, կատարողական արվեստ» (պաշտպանել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում)[16][17][18]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 – Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրաման)[19].

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Natives Éditions լեյբլի համար

«Թագավորական երգեհոնահարներն ու նրանց ժամանակակիցները» (հավաքածու)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Claude Balbastre à Saint-Roch / Կլոտ Բալբաստրը Սեն Ռոքում, Մարինա Չեբուրկինան և Միշել Շապյուին Փարիզի Սեն Ռոք եկեղեցու երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2002. EAN 13 : 3760075340018
  2. Du Roy-Soleil à la Révolution, l’orgue de la Chapelle royale de Versailles / Արև-Արքայից մինչև Հեղափոխություն, Վերսալի թագավորական կապելլայի երգեհոն, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, — Paris : Natives, 2004. EAN 13 : 3760075340032
  3. Louis Claude Daquin, l’œuvre intégrale pour orgue / Լուի Կլոդ Դակեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, — Paris : Natives, 2004. EAN 13 : 3760075340049
  4. Louis Marchand, l’œuvre intégrale pour orgue / Լուի Մարշան, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2005. EAN 13 : 3760075340056
  5. François Couperin, l’œuvre intégrale pour orgue / Ֆրանսուա Կուպերեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2005. EAN 13 : 3760075340063
  6. Jean-Jacques Beauvarlet-Charpentier, œuvres pour orgue / Ժան-Ժակ Բովարլե-Շարպանտիե, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Բորդոյի Սեն Կրուա աբբայության պատմական երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2007. EAN 13 : 3760075340087
  7. Gaspard Corrette, l’œuvre intégrale pour orgue / Գասպար Կորետ, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2009. EAN 13 : 3760075340100
  8. Nicolas de Grigny, l’œuvre intégrale pour orgue / Նիկոլա դյո Գրինի, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության և Բորդոյի Սենտ Կրուա աբբայության պատմական երգեհոններով, — Paris : Natives, 2015. EAN 13 : 3760075340148
  9. Jean Adam Guilain, l’œuvre intégrale pour orgue / Ժան Ադամ Գիլեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2016. EAN 13 : 3760075340155
  10. Pierre Du Mage, Louis Nicolas Clérambault, l’œuvre intégrale pour orgue / Պիեռ Դյումաժ, Լուի Նիկոլյա Կլերամբո, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2019. EAN 13 : 3760075340179

«Ռուսական երգեհոնային երաժշտություն» (հավաքածու)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deux siècles de musique russe pour orgue / Ռուսական երգեհոնային երաժշտության երկու դարը, Մարինա Չեբուրկինան Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցու պատմական երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2003. EAN 13 : 3760075340025
  2. Youri Boutsko, Grand cahier d’orgue / Յուրի Բուցկո, Երգեհոնային մեծ տետր, Մարինա Չեբուրկինան Կաննի Սենտ Էտիեն աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2010. EAN 13 : 3760075340117
  3. Dmitri Dianov, l’Îlot, œuvres pour orgue / Դմիտրի Դիանով, Կղզյակ, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Կաննի Սենտ Էտիեն աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2010. EAN 13 : 3760075340124
  4. Youri Boutsko, Deuxième Grand cahier d’Orgue : Images russes, Tableaux, Légendes, Histoires véridiques et invraisemblables / Юрий Буцко, Вторая Большая органная тетрадь: Русские образы, картины, сказания, были и небылицы (նվ. Մ. Չեբուրկինային), Մարինա Չեբուրկինան Դյուդելանժի Սեն Մարտեն եկեղեցու երգեհոնով, Լյուքսեմբուրգ — Paris : Natives, 2016. EAN 13 : 3760075340162

Գլխավոր գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чебуркина М. Н. (комментированный перевод; научная редакция: Холопов Ю. Н.). Оливье Мессиан. Техника моего музыкального языка. — Москва: Греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 1995. — 128 с. ISBN 5-87245-0109
  2. Tchebourkina M. L’orgue de la Chapelle royale de Versailles : À la recherche d’une composition perdue // L’Orgue. — Lyon, 2007. 2007–IV № 280. — P. 3–112. ISSN 0030–5170
  3. Tchebourkina M. L’Orgue de la Chapelle royale de Versailles, Trois siècles d’histoire. — Paris : Natives, 2010. — 256 p. ISBN-13 978–2–911662–09–6
  4. Чебуркина М. Н. Французское органное искусство Барокко: Музыка, Органостроение, Исполнительство. — Paris : Natives, 2013. — 848 с. ISBN-13 978–2–911662–10–2[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arrêté du 9 mars 2006 portant nomination à la Commission nationale des monuments historiques | Legifrance
  2. МГК им. Чайковского - Афиша 16 марта 2010 г. - X Московский Международный органный фестиваль - Благотворительный концерт в пользу реконструкции Большого зала кон...
  3. «Московская государственная консерватория им. П. И. Чайковского - Новости». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  4. МГК им. Чайковского - Мастер-класс органистки Марины Чебуркиной
  5. МГК им. Чайковского - Презентация книги Марины Чебуркиной «Три века органа Версальского дворца»
  6. МГК им. Чайковского - Московский международный органный фестиваль
  7. МГК им. Чайковского - Публикации - Научный вестник Московской консерватории №4 2011
  8. МГК им. Чайковского - Мастер-класс органистки Королевской капеллы Версаля Марины Чебуркиной (Франция)
  9. МГК им. Чайковского - Международная научная конференция к 80-летию Ю. Н. Холопова
  10. МГК им. Чайковского - III Международный конкурс органистов имени А. Ф. Гедике
  11. МГК им. Чайковского - «Французское органное искусство Барокко: Музыка, Органостроение, Исполнительство» М. Чебуркиной
  12. МГК им. Чайковского - Консерватория приступает к реставрации органа фирмы «Кавайе- Колль»
  13. ACTE
  14. Чебуркина М. Н. Органная музыка О. Мессиана / Диссертация на соискание учёной степени кандидата искусствоведения; специальность: Музыкальное искусство. Московская государственная консерватория им. П. И. Чайковского. Т. 1–2. — М., 1994. — 401 с. [Т. 1: 171 с.; Т. 2: 230 с.]
  15. «disserCat — электронная библиотека диссертаций и авторефератов, современная наука РФ, более 750 тысяч полных научных текстов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. Чебуркина М. Н. Французское органное искусство Барокко: музыка, органостроение, исполнительство / Диссертация на соискание учёной степени доктора искусствоведения; специальность: Музыкальное искусство. Московская государственная консерватория им. П. И. Чайковского. — М., 2013. — 874 с.
  17. МГК им. Чайковского - Французское органное искусство Барокко: музыка, органостроение, исполнительство
  18. Объявления о защите диссертаций - Высшая Аттестационная Комиссия (ВАК) Արխիվացված 2014-11-26 archive.today
  19. «Nomination ou promotion dans l'ordre des Arts et des Lettres juillet 2005 - Ministère de la Culture et de la Communication». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. Чебуркина М. Н. Французское органное искусство Барокко: музыка, органостроение, исполнительство / Диссертация на соискание учёной степени доктора искусствоведения; специальность: Музыкальное искусство. Московская государственная консерватория им. П. И. Чайковского. — М., 2013. — C. 841–842, 863.

YouTube[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Չեբուրկինա» հոդվածին։