Jump to content

Մարինա Գրոմիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Գրոմիկո
ռուս.՝ Марина Михайловна Громыко
Ծնվել էսեպտեմբերի 3, 1927(1927-09-03)[1]
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 28, 2020(2020-08-28) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, ազգագրագետ, համալսարանի դասախոս, ազգագրագետ և մարդաբան
Հաստատություն(ներ)Նովոսիբիրսկի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն, ազգագրություն, Էթնոլոգիա[2] և մարդաբանություն[2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Մարինա Գրոմիկո (ռուս.՝ Мари́на Миха́йловна Громы́ко, սեպտեմբերի 3, 1927(1927-09-03)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 28, 2020(2020-08-28)[3]), խորհրդային և ռուս պատմաբան և ազգագրագետ, Եվրոպայի ուշ միջնադարյան պատմության, ուշ ֆեոդալիզմի և կապիտալիզմի կայացման դարաշրջանի Սիբիրի պատմության մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Գրոմիկոն ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 3-ին, Մինսկում[4]։

1950 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953 թվականին նույն տեղում ավարտել է ասպիրանտուրան[4]։

1954 թվականից մինչև 1959 թվականը եղել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Միջին դարերի ամբիոնի կրտսեր գիտաշխատող[4]։

1959 թվականից մինչև 1977 թվականը եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստիտուտի (ԻԻՖ) մինչհոկտեմբերյան շրջանի պատմության բաժնի ավագ գիտաշխատող և վարիչ։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների մշտական հանձնաժողովի ավագ գիտաշխատող։ Աշխատել է նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հումանիտար հետազոտությունների գիտնական-կազմակերպիչների խմբում[4]։

1962 թվականից մինչև 1969 թվականները դասավանդել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետում[4]։

1966 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։

1968 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում[4]։

1977 թվականից եղել է ԽՍՀՄ Գիտության ազգագրության ինստիտուտի (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության և մարդաբանության ինստիտուտի) ավագ, ապա` գլխավոր գիտաշխատող[4][5]։

«Ավանդույթներ և արդիականություն» գիտական ամսագրի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը[4]։

«Սիբիրի պատմություններ» երկհատորյակի հեղինակն է և խմբագրական խորհրդի անդամ (Լ., 1968)[4]:

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական գործունեության սկզբում Մարինա Գրոմիկոն զբաղվել է Արևմտյան Եվրոպայի սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությամբ։ 1950-ականների ավարտից մինչև 1970-ական թվականները հետազոտությունների հիմնական առարկան եղել է 18-19-րդ դարերում Սիբիրի հողագործական յուրացման, համայնքի, ինչպես նաև` գյուղատնտեսական և հոգևոր ավանդույթների պատմությունը[4]։

1970-ականների վերջից հետազոտել է Ռուսաստանի գյուղացիների վարքի, շփման և կրոնական կյանքի ավանդական ձևերը 19-20-րդ դարերում[4]։

Ներկայումս զբաղվում է «Ուղղափառությունը ժողովրդական կյանքում» ծրագրի ուսումնասիրություններով[4]։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Громыко М. М. Западная Сибирь в XVIII в. Русское население и земледельческое освоение. — Новосибирск: Наука (издательство), 1965.
  • Громыко М. М. Трудовые традиции русских крестьян Сибири (XVIII — первая половина XIX в.). — Новосибирск: Наука, 1975.
  • Громыко М. М. Сибирские знакомые и друзья Ф. М. Достоевского. 1850—1854 гг. — Новосибирск: Наука, 1985. — (Страницы истории нашей Родины).
  • Громыко М. М. Традиционные нормы поведения и формы общения русских крестьян XIX в. / Отв. ред.: Александров, Вадим Александрович (историк)|, В. К. Соколова; Акад. наук СССР, Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: Наука (издательство), 1986. — 278 с.
  • Громыко М. М. Мир русской деревни. — М.: Молодая гвардия (издательство), 1991, ISBN 5-235-01030-2.
  • Громыко М. М. О воззрениях русского народа. — М., 2000 (в соавт. с А. В. Бугановым).

Փորձաքննություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белянин, Валерий Павлович, Громыко М. М., Леонтьев, Дмитрий Алексеевич, Небольсин, Сергей Андреевич (2000 թ․ հոկտեմբերի 4). «Комплексное экспертное заключение по гражданскому делу 2-452/99». Головинский межмуниципальный суд САО г. Москвы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1992)` «17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ռուս ժողովրդի ավանդութային մշակույթ» մենագրությունների շարքի համար[4]
  • Միտրոպոլիտ Բուլգակովի հիշատակի մրցանակ (2001)` «Ռուս ժողովրդի հայեցակետի մասին» մենագրության համար[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Ушла из жизни Громыко М. М. // Институт этнологии и антропологии РАН
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Чернышова Н. К. Громыко Марина Михайловна // Библиотека сибирского краеведения.
  5. Громыко Марина Михайловна // Портал Слово