Մարիե Ռեյսիկ
Մարիե Ռեյսիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1887 |
Ծննդավայր | Կիլինգի-Նիմմե, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1941 (54 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և ուսուցչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Ռիյգիկոգուի անդամ |
Կուսակցություն | Estonian People's Party? |
Մարիե Ռեյսիկ (էստ․՝ Marie Reisik, հունվարի 25, 1887, Կիլինգի-Նիմմե, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1941, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի կին քաղաքական գործիչ, ակտիվիստուհի։ Հասարակական գործիչ է, մանկավարժ, ֆեմինիստ, լրագրող, խմբագիր։ 1919, 1929, 1932 թվականներին եղել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր։ Կանանց իրավունքների համար պայքարող առաջին էստոնացիներից մեկն է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիե Ռեյսիկը ծնվել է վաճառականի ընտանիքում։ 1904 թվականին ավարտել է Պյառնուի աղջիկների վարժարանը։ Դասախոսել է Տարտուի համալսարանում։ Քանի որ այդ ժամանակ Էստոնիայում կանայք չէին կարող համալսարան ընդունվել, Ռեյսիկը մեկնել է սովորելու Փարիզում, որտեղ Ալյանս Ֆրանսեզում ստացել է ֆրանսերենի դասախոսի մասնագիտություն։
1909-1921 թվականներին Տալլինի և Պյառնուի դպրոցներում աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցիչ։ 1911 թվականին ամուսնացել է իրավաբան Պետեր Ռեյսիկի հետ։ 1919 թվականին ամուսինները բնակություն են հաստատել Տալլինում, երեխաներ չեն ունեցել։
Եղել է 1907 թվականին Էստոնիայում կանանց առաջին կազմակերպության հիմնադիրներից մեկը։ 1907-1919 թվականներին եղել է Տարտու քաղաքի կանանց շարժման առաջատար գործիչը։ Եղել է շարժման պատվավոր մասնակիցը 1932 թվականից։
1911 թվականին հիմնադրել է կանանց առաջին քաղաքական ամսագիրը՝ «Naisterahva Tööja Elu» («Աշխատանքը և կանանց կյանքը»), որը համախմբել է Էստոնիայի կրթված կանանց։ Մինչև 1918 թվականն աշխատել է որպես ամսագրի խմբագիր։ Նրա գործունեությունը նպաստել է Էստոնացի կանանց առաջին կոնգրեսի ստեղծմանը (1917), որի հիման վրա հիմնադրվել է «Էստոնիայի կանանց միությունը» (1920)։
Եղել է ողջ երկրով ազատագրական շարժման նախաձեռնողներից մեկը, դարձել է ակտիվ քաղաքական գործիչ։ Եղել է Էստոնիայի աջ կենտրոնամետ ժողովրդական կուսակցության անդամ։ 1919 թվականին Մարիե Ռեյսիկն ընտրվել է Էստոնիայի սահմանադիր ժողովում և դարձել խորհրդարանի միակ կին անդամը։ Նա երեք անգամ՝ 1919, 1929 և 1932 թվականներին, ընտրվել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր։
1926 թվականից խմբագրել է «Naiste Hääl» ամսագիրը։
1925 թվականին Այնո Կալասի հետ Էստոնիան ներկայացրել է Կանանց համաշխարհային կոնգրեսում։ 1935 թվականի աշնանը հիմնադրել է «Էստոնիայի կանանց միությանը» կից ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որը ղեկավարել է 1936 թվականից։
«Էստոնիայի կանանց միությունը» լուծարվել է 1940 թվականին՝ Բալթյան երկրների՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո։ 1941 թվականին Ռեյսիկը հետապնդվել է ՆԳԺԿ-ի կողմից։ Նույն թվականին մահացել է Տալլինի հիվանդանոցում՝ չպարզաբանված հանգամանքներում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ աստիճանի Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան (1929)
- Երրորդ աստիճանի Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան (1938)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The very first Estonian feminists — Lilli Suburg and Marie Reisik(անգլ.)
- Eesti feministide eelkäija Marie Reisik 130(էստոներեն)
- Հունվարի 25 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1941 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Էստոնացի լրագրողներ
- Էստոնացի մանկավարժներ
- Էստոնացի կանայք
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Լրագրողներ այբբենական կարգով
- Էստոնիայի քաղաքական գործիչներ
- Էստոնիայի կին քաղաքական գործիչներ