Մարիա Վալլիզեր
| Մարիա Վալլիզեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Ամբողջական անուն՝ | շվեյց. գերմ.՝ Maria Walliser |
| Բնօրինակ անուն | Maria Walliser |
| Մասնագիտացում | լեռնադահուկորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1963 (62 տարեկան) |
| Ծննդավայր | Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
| Հասակ՝ | 168 սանտիմետր[1] |
| Քաշ | 60 կիլոգրամ[1] |
Մարիա Վալլիզեր (գերմ.՝ Maria Walliser, մայիսի 27, 1963, Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Բազմակողմանի լեռնադահուկորդ է, հաջողությամբ հանդես է եկել լեռնադահուկային սպորտի բոլոր ձևերում, բացի սլալոմից։
Աշխարհի գավաթի խաղարկությունում Վալլիզերին իր նորամուտը կատարել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին[2], իսկ 1983 թվականի հունվարին տոնել է իր առաջին հաղթանակն աշխարհի առաջնության փուլերում՝ արագընթաց վայրէջքում։ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ունի ընդամենը 25 հաղթանակ՝ 14-ը արագընթաց վայրէջքում, 6-ը հսկա սլալոմում, 3-ը սուպերհսկա ձևում, 2-ը համակցված ձևում։ Վալլիզերը երկու անգամ ընդհանուր հաշվով հաղթել է աշխարհի առաջնությունում և նվաճել Բյուրեղապակե մեծ գլոբուս (1985/86 և 1986/87 մրցաշրջաններում)։ Կարիերայի ընթացքում տարբեր ձևերից 5 անգամ արժանացել է Բյուրեղապակե փոքր գլոբուսի, ընդ որում դա նրան հաջողվել է կատարել դահուկային սպորտի 5 ձևերից 4-ով։
1984 թվականի Սարաևոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արագընթաց վայրէջքում նվաճել է արծաթե մեդալ, ընդ որում ոսկին նվաճած իր հայրենակից Միքելա Ֆիջինիից հետ է մնացել 0,05 վայրկյանով է, բացի այդ հսկա սլալոմը մեկնարկել է, բայց առաջին փորձից դուրս է եկել։
1988 թվականի Կալգարիի Օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե 2 մեդալի՝ հսկա սլալոմից և համակցված ձևից, բացի այդ, արագընթաց վայրէջքն սկսել է, բայց ընդհատել է հարթակից մեկ քայլ առաջ և զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ սուպերհսկա ձևում գրավել է 6-րդ տեղը։
Իր կարիերայի ընթացքում մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների, որոնց ընթացքում նվաճել է 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ, ընդ որում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ ստացել է 1987 թվականին, 1 ոսկին՝ 1989 թվականին։
Կարիերան ավարտել է 1990 թվականին։ 2000 թվականին դարձել է "Die Stiftung Folsäure Offensive Schweiz" կազմակերպության նախագահ[3]։
Հաղթանակներ աշխարհի գավաթի խաղարկության փուլերում (25)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Մրցաշրջան | Ամսաթիվ | Վայր | Բնագավառ |
|---|---|---|---|---|
| 1 | 1982/83 | հունվարի 21, 1983 | Արագընթաց վայրէջք | |
| 2 | փետրվարի 5, 1983 | Արագընթաց վայրէջք (2) | ||
| 3 | 1983/84 | դեկտեմբերի 8, 1983 | Արագընթաց վայրէջք (3) | |
| 4 | հունվարի 21, 1984 | Արագընթաց վայրէջք (4) | ||
| 5 | 1984/85 | մարտի 8, 1985 | Արագընթաց վայրէջք (5) | |
| 6 | 1985/86 | հունվարի 11, 1986 | Արագընթաց վայրէջք (6) | |
| 7 | հունվարի 12, 1986 | Համակցված | ||
| 8 | փետրվարի 5, 1986 | Հսկա սլալոմ | ||
| 9 | մարտի 1, 1986 | Արագընթաց վայրէջք (7) | ||
| 10 | մարտի 8, 1986 | Արագընթաց վայրէջք (8) | ||
| 11 | մարտի 9, 1986 | Համակցված (2) | ||
| 12 | 1986/87 | դեկտեմբերի 14, 1986 | Սուպերհսկա | |
| 13 | դեկտեմբերի 20, 1986 | Հսկա սլալոմ (2) | ||
| 14 | հունվարի 6, 1987 | Սուպերհսկա (2) | ||
| 15 | հունվարի 18, 1987 | Հսկա սլալոմ (3) | ||
| 16 | փետրվարի 27, 1987 | Հսկա սլալոմ (4) | ||
| 17 | մարտի 15, 1987 | Սուպերհսկա (3) | ||
| 18 | մարտի 22, 1987 | Հսկա սլալոմ (5) | ||
| 19 | 1987/88 | դեկտեմբերի 4, 1987 | Արագընթաց վայրէջք (9) | |
| 20 | հունվարի 16, 1988 | Արագընթաց վայրէջք (10) | ||
| 21 | 1988/89 | դեկտեմբերի 15, 1988 | Արագընթաց վայրէջք (11) | |
| 22 | հունվարի 19, 1989 | Արագընթաց վայրէջք (12) | ||
| 23 | մարտի 4, 1989 | Հսկա սլալոմ (6) | ||
| 24 | 1989/90 | դեկտեմբերի 9, 1989 | Արագընթաց վայրէջք (13) | |
| 25 | հունվարի 13, 1990 | Արագընթաց վայրէջք (14) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ Johnson, William Oscar (1988 թ․ հունվարի 27). «Smooth as Clockwork». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill. "Maria Walliser". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Վալլիզեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Մարիա Վալլիզեր – վիճակագրությունը FIS կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վալլիզեր» հոդվածին։ |
| ||||||||||