Բադգաստայն
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Bad Gastein | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 170,6 կմ² | ||
ԲԾՄ | 1002 մետր | ||
Բնակչություն | ▼3980 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06434 | ||
Փոստային դասիչ | 5640 | ||
Ավտոմոբիլային կոդ | JO | ||
Պաշտոնական կայք | bad-gastein.at | ||
| |||
Բադգաստայն[2][3] (գերմ.՝ Bad Gastein)[4] —համայնք դաշնային երկիր (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
Այն Սանկտ- Իոհան -Իմ- Պոնգաու շրջանի մի մասն է։ Բնակչությունը կազմում է 5838 մարդ (2001 թվականի մայիսի 15-ի դրությամբ)։ Այն զբաղեցնում է 170.6 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը 50 403-ն է։
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի ղեկավարը Գերհարդ Շթայնբաուերն է (ԱԺՊ) (ANP): Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (Գերմանական Gemeinderat) բաղկացած է 25 տեղերից։
Տեղերը բաշխված են՝
- ԱՍԴԿ զբաղեցնում է 12 տեղ,
- ԱԺԿ-ն զբաղեցնումէ 10 տեղ,
- ULB կուսակցությունը զբաղեցնում է 2 տեղ,
- ԱԱԿ-ն զբաղեցնում է 1 տեղ։
Առողջարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադգաստայնը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Նա հայտնի է իր տաք աղբյուրներով, որոնք հարուստ են ռադոնով։
Բաց է ամբողջ տարին, բայց ձմռանը այստեղ են գալիս հիմնականում դահուկորդները։ Երկու հարևան համայնքները` Բադ-Գաստայնն ու Բադ- Հոֆգաստինը, որտեղ սարալանջերը հասնում են 2251 մ բարձրության, դահուկարշավի մի տարածություն են կազմում։ Լեռնադահուկային սահուղու երկարությունը կազմում է ավելի քան 250 կիլոմետր, իսկ լեռնադահուկային վազքի ուղին մոտ 180 կմ է։ Սնոուբորդիստների համար գործում է «Գաստայն սնոուբորդ»-խաղահրապարակը, երկպագուների տրիբունան, «boardercross» վազքուղին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարում, տաք ջրերի շնորհիվ, Բադգաստայնը դարձավ նորաոճ հանգստավայր, որտեղ հանգստացել են միապետներ, հարուստ քաղաքացիներ, հայտնի մարդիկ, այդ թվում` Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարսկայան, գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը, իր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հետ։ 1916 և 1923 թվականների ամառը Բադգաստայնում իր հանգիստն անցկացրեց հոգեվերլուծաբան, հոգեբույժ և նյարդաբան Զիգմունդ Ֆրեյդը ։
Տուրիզմը մեծ մասսայականություն ստացավ 1905թ. երկաթգծի կառուցումից հետո։ 1960-ական թվականներից առողջարանի հեղինակությունն սկսեց պակասել, շատ հյուրանոցներ, չհամապատասխանելով նոր պահանջներին, փակվեցին։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադգաստայնում 1958 թվականին անցկացվեց լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճեց աշխարհահռչակ ավստրիացի Տոնի Զայլերը։ 2007 թ. այստեղ անցկացվեցին կանանց թենիսի WTA Gastein Ladies կարգի առաջնություններ[[[5]]]: Ներկայացված է 15-րդ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության, անցկացված 1958թ. փետրվարի 2-9-ը Ավստրիայի Բադգաստայն քաղաքում, մեդալների և մեդալակիրների ցուցակը։
Մեդալների ընդհանուր թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]
1 | ![]() |
4 | 4 | 1 | 9 |
2 | ![]() |
2 | 1 | 0 | 3 |
3 | ![]() |
1 | 2 | 4 | 7 |
4 | ![]() |
1 | 0 | 0 | 1 |
5 | ![]() |
0 | 1 | 0 | 1 |
6 | ![]() |
0 | 0 | 2 | 2 |
7 | ![]() |
0 | 0 | 1 | 1 |
![]() |
0 | 0 | 1 | 1 |
Մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարգապահություն | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | ![]() |
![]() |
![]() |
Giant slalom | ![]() |
![]() |
![]() |
Սլալոմ | ![]() |
![]() |
![]() |
Համադրություն | ![]() |
![]() |
![]() |
Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարգ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | ![]() |
![]() |
![]() |
Giant slalom | ![]() |
![]() |
![]() |
slalom | ![]() |
![]() |
![]() |
Համադրություն | ![]() |
![]() |
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 32.
- ↑ Переименование Бадгастайн на Бад-Гастайн в соответствии с Постановлением правительства Каринтии LGBL. SBG Nr. 137/1995 с 01.01.1997 г. С. 150, строка 50403 (Änderungen bzw. Festlegungen von Gemeindenamen ab 1945) (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 2017-11-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальная страница (գերմ.)
- Сайт курорта (գերմ.)
- Фотографии общины Archived 2007-08-14 at the Wayback Machine.
- Сайт курорта в Гастайн (ռուս.)
- Панорамные Фотографии курорта Гаштайн Archived 2010-04-21 at the Wayback Machine.
- Аудио-гид по Бад-Гастайну Archived 2013-11-02 at the Wayback Machine.
- [1] Archived 2017-10-17 at the Wayback Machine.
- Сайт Международной федерации лыжного спорта
Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Санкт-Иоганн-им-Понгау
- Бад-Хофгастайн
- Официальный путеводитель Австрийского представительства по туризму
|