Մարիա Կրուչիֆիսա Կոզուլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կրուչիֆիսա Կոզուլիչ
խորվ.՝ Marija Krucifiksa Kozulić‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1852(1852-09-20)[1]
ԾննդավայրՌիեկա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 29, 1922(1922-09-29)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՌիեկա, Free State of Fiume, Խորվաթիա
ԳերեզմանKozala Cemetery
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկրոնավոր և միանձնուհի
 Marija Krucifiksa Kozulić Վիքիպահեստում

Մարիա Կրուչիֆիսա Կոզուլիչ (իտալ.՝ Maria Crocifissa Cosulich [maˈriːa krotʃiˈfissa ˈkɔːzulitʃ]; 20 սեպտեմբերի 1852 – 29 սեպտեմբերի 1922) Խորվաթիայի ազգությամբ իտալացի կաթոլիկ միանձնուհի, ով Սուրբ Սրտի քույրերի համայնքի անդամ էր։ Նա Խորվաթիայի Ռիեկայի արքեպիսկոպոսության միակ միաբանության՝ Հիսուսի սուրբ սրտի դուստրերի(Mrežne stranice Družbe sestara Presvetog Srca Isusova) միաբանության հիմնադիրն էր, և առաջին առաջնորդը։

Նրա սրբադասումը սկսվել է 2008 թվականին, իսկ հաստատման գործընթացը սկսվել է 2013 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզուլիչը (ծնված՝ Մարիա Նիկոլինա Կոզուլիչ) (իտալ.՝ Maria Nicolina Cosulich[2]) Ռիեկայում, Խորվաթիայի Հաբսբուրգների Թագավորություն, 1852 թվականի սեպտեմբերի 20-ին[3] մոտակա Լոշինջ կղզու հարուստ ընտանիքում։ Նրա ծնողներն էին Կատերինան Վելի Լոշինից և Ջովաննի Մատեո Կոզուլիչ/Կոսուլիչ Մալի Լոշինջից։ Տարածքն այն ժամանակ էթնիկապես խառը էր՝ իստրիայի իտալացիների և սլավոնների միջև հոսուն էթնիկ սահմաններով։ Կոզուլիչն ուներ տասնմեկ քույր ու եղբայր, նա հինգից մեծն էր, ովքեր ողջ մնացին[4]։

Նա իր կրթությունը սկսել է Ռիեկայում և ավելի ուշ սովորել Գորիցիայի բազմամշակութային միջավայրում (այդ ժամանակաշրջանում արքեպիսկոպոսության ու Գորիցիայի և Գրադիշկայի Հաբսբուրգյան իշխանական շրջանի նստավայրը)՝ սովորելով իտալերեն (իր առաջին լեզուն), խորվաթերեն, ֆրանսերեն, գերմաներեն, և հունգարերեն[2]։ Նա բարձրագույն կրթություն ստացավ և դարձավ մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհի։ Նա սկզբում տարված էր կլավեսինով, իսկ հետո սովորեց դաշնամուր։ Նա նաև հմուտ էր հյուսելու և կարելու մեջ։ Լինելով հոգևոր ընտանիքը, ին և նվիրված Հիսուսի Սուրբ Սրտի միաբանությանը՝ իրենց տանը նրա համար զոհասեղան էին կանգնեցրել[4]։ Կոզուլիչն անցկացրել է իր վաղ տարիները տանը մնալով և օգնելով մորը, սովորեցնելով իր եղբայրներին և քույրերին։ Նրա քույրը՝ Իրենը, դարձավ Ռիեկայի դպրոցում ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրա եղբայրը՝ Ջուզեպպե Նիկոլոն մահացել է 1885 թվականին 22 տարեկան հասակում, մինչդեռ շարունակում էր իր ուսումը։ Նրա քույրը՝ Էմիլիան, աշխատել է որպես մասնավոր դաստիարակ[4], իսկ մի քույր դարձել է միանձնուհի[5]։

1874 թվականին Նյու Յորքից Օդեսա նավարկության ժամանակ տեղիի ունեցած նավաբեկությունից հետո նրա հոր ընկերությունը սնանկացավ՝ ստիպելով ընտանիքին տեղափոխվել[5]։ 1879 թվականին նրանք բնակություն հաստատեցին մոտակա Տրիեստում[6]։ Այստեղ նա միացել է Սուրբ սրտի դուստրերի բարեպաշտ միությանը[3] և աշխատել որպես կաթոլիկ աշխարհական[7] աղքատների շրջանում։ Նա հատկապես կենտրոնացած էր լքված աղջիկների վրա՝ սովորեցնելով նրանց հավատք և նվիրվածություն, ինչպես նաև ապահովելով ապաստան և հագուստ[5]։

Նա մեկ տասնամյակ անցկացրեց Տրիեստում՝ վերադառնալուց առաջ Ռիեկա[6], որտեղ վերսկսեց իր բարեգործական աշխատանքները։ 1895 թվականին նա հիմնել է Հիսուսի սուրբ սրտի ինստիտուտը՝ աղքատ երեխաներին մանկապարտեզ ապահովելու և աղջիկների[8] համար՝ կրթություն՝ առանց հաշվի առնելու նրանց կրոնական պատկանելությունը կամ էթնիկ ծագումը[5]։ Չորս տարի անց կատարեց իր երդումները և փոխեց իր անունը Մարիա Կրոչիֆիսա (խորվաթերեն Մարիա Կրուչիֆիսա)։ 1899 թվականին նա հիմնեց Հիսուսի սուրբ սրտի դուստրերի միաբանությունը։ Նա գրեց և պատրաստեց միաբանության Սահմանադրությունը։ Նրա կոչումն էր աշխատել աղքատների շրջանում և կամրջել անջրպետը Ռիեկայում ապրող սլավոնական և իտալական համայնքների միջև աճող ազգայնականության պայմաններում[8]։ Կոզուլիչը մահացել է 1922 թվականի սեպտեմբերի 29-ին Ռիեկայում[6]։

Նրա հիմնադրած միաբանությունը ընդլայնվել է՝ ներառելով վեց թեմեր Խորվաթիայում և մեկը Արեցո-Կորտոնա-Սանսեպոլկրոյում, Իտալիա[8], ինչպես նաև գործում է երկու մանկապարտեզ և աղջիկների գիշերօթիկ դպրոց[9]։ 2008 թվականին նրա երանացման գործընթացը սկսվեց, երբ հանդիսավոր կերպով բացվեց Հովհաննես Պողոս II պողոտան և Պոմերիո փողոցները միացնող զարկերակային փողոցը[6][8]։

Նա մասին Բեռնարդին Մոդրիչին վավերագրական ֆիլմի է նկարել, Ռիեկայի քաղաքի կենտրոնում կա շքասանդուղք՝ նվիրված նրան, հուշատախտակ փակցված իր ծննդյան տանը և հոսփիս՝ իր անունով[2]։ Նրա մարմինը արտաշիրիմվել և նույնականացվել է[5] 2012 թվականին, որպեսզի օծվի[8]։ 2013 թվականի փետրվարին հրամանագիր է ստորագրվել կարդինալ Անջելո Ամատոյի կողմից՝ Սրբերի գործերով միաբանության պրեֆեկտ, հաստատման գործընթացը պաշտոնապես սկսելու համար[9]։ Երանացման գործընթացի մեկնարկի ամսաթիվը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին էր, 1879 թվականի այն օրը[2], երբ նա երդվեց միանալ Հիսուսի սուրբ սրտի դուստրերի բարեպաշտ միությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jurišić Š.. KOZULIĆ, Marija // Hrvatski biografski leksikon (хорв.). — 2009. Архивировано 14 января 2020 года.
  • Kozulić, Marija Krucifiksa // Hrvatska enciklopedija (хорв.). — mrežno izdanje. — Leksikografski zavod Miroslav Krleža, 2021. Архивировано 24 сентября 2020 года.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Car, Viviana (2013 թ․ հոկտեմբերի 19). «La prima beata del Quarnero» (Italian). Rijeka, Croatia: La Voce del Popolo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Figlie del Sacro Cuore di Gesù di Fiume» (Italian). Cortona, Arezzo, Tuscany, Italy: Diocesi di Arezzo-Cortona-Sansepolcro. 2011. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Serva Di Dio Madre Maria Crocifissa Cosulich» (Italian). sestre-scj.hr/it.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «In search of sister Krucifiksa's bones». translation into English, with a link at the foot of the entry to the Croatian original. Prof. Dragan Primorac, M.D., Ph.D. 2012 թ․ հունվարի 3. էջեր 32–35. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Svečano otkrivena ploča Prolaza Marije Krucifikse Kozulić» (Croatian). Rijeka, Croatia: Gradsko vijeće Rijeka. 2008 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «U Rijeci započeo postupak za proglašenje blaženom Marije Kozulić» (Croatian). Zagreb, Croatia: Glas Koncila. 2013 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Radivo, Paolo (2012 թ․ հոկտեմբերի 22). «Suor Maria Crocifissa Cosulich commemorata a Fiume». Notizie Flash del Mese (Italian). Pula, Croatia: Arena di Pola Associazione del Libero Comune di Pola in Esilio. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 «Vatikan odobrio početak postupka za beatifikaciju Marije Kozulić» (Croatian). Split, Croatia: Bitno. IKA. 2013 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mrežne stranice Družbe sestara Presvetog Srca Isusova

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կրուչիֆիսա Կոզուլիչ» հոդվածին։