Հիսուսի Սուրբ Սրտի տաճար
Հիսուսի Սուրբ Սրտի տաճար անգլ.՝ Sacred Heart Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Պակիստան |
Տեղագրություն | Լահոր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Lahore? |
Sacred Heart Cathedral, Lahore Վիքիպահեստում | |
archdioceselahore.org |
Հիսուսի Սուրբ Սրտի տաճար (անգլ.՝ Sacred Heart Cathedral), կաթոլիկ տաճար, որը գտնվում է Պակիստանի Լահոր քաղաքում։ Լահորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուսի Սուրբ Սրտի տաճարն օծվել է 1907 թվականի նոյեմբերի 19-ին Լահորի եպիսկոպոսության օրդինար, եպիսկոպոս Ֆաբիան Էստերմանսի կողմից։ Ռոմանա-բյուզանդական ոճով եկեղեցին նախագծել է բելգիացի ճարտարապետ Էդուարդ Դուբբելերը։
2007 թվականի նոյեմբերի 20-ին նշվել է եկեղեցու հարյուրամյակը[1]։ Այդ կապակցությամբ Պակիստանի փոստային ծառայության կողմից թողարկվել է փոստային նամականիշ։ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուսի Սուրբ Սրտի եկեղեցու թեմին հոբելյանի առթիվ, որն ընթերցել է Պակիստանում առաքելական նունցիա, արքեպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլանը։
2008 թվականի մարտի 11-ին Մուսուլման ահաբեկիչը դեպի եկեղեցի է ուղղել պայթուցիկով բեռնված մեքենա։ Ահաբեկչական գործողության արդյունքում եկեղեցին զգալիորեն տուժել է, պայթյունից կոտրվել են գեղարվեստական և պատմական արժեք ունեցող վիտրաժները։
2011 թվականին տաճարում գրանցվել է 20000-րդ մկրտությունը, որ անցկացվել է տաճարի հիմնադրման պահից ի վեր[2]։