Մարիա Իզերգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Իզերգինա
Ծնվել էհուլիսի 31, 1904(1904-07-31)
Կալինինսկի շրջան, Ռուսաստան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էմարտի 22, 1998(1998-03-22) (93 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԺանրերՌոմանս
Մասնագիտություներգչուհի և դաշնակահարուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ

Մարիա Նիկոլաևնա Իզերգինա (ռուս.՝ Мария Николаевна Изергина, հուլիսի 31, 1904(1904-07-31), Կալինինսկի շրջան, Ռուսաստան - մարտի 22, 1998(1998-03-22), Մոսկվա, Ռուսաստան), դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), ռոմանսներ կատարող:

Անտոնինա Նիկոլաևնա Իզերգինայի քույրը, Ելիզավետա Անտոնովնա Գովորովայի (Պշեցլավսկի) բարեկամուհին, Հովսեփ Աբգարի Օրբելու որդու` Դմիտրի Օրբելու մորաքույրը, Մարիա Ստեպանովնա Վոլոշինայի ընկերուհին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տվերի նահանգի Պալագինո տոհմական կալվածքում: Հայրը Նիկոլայ Միխայլովիչ Իզերգինը տնտեսագետ-ֆինանսիստ էր[1], մայրը երաժիշտ: Կալվածքը վաճառելուց հետո 1917 թվականին քրոջ` Անտոնինայի հետ միասին մեկնում են Ղրիմ, որտեղ ապրում էր նրանց ճանաչված փաստաբան քեռին: Երկու քույրերն էլ մտնում են «արգոնավորդ» կոչվող կազմակերպության մեջ, որը ձևավորվել էր 1921 թվականին Սիմֆերոպոլում, Տավրիկյան (Ղրիմի) համալսարանի պոեզիայով, փիլիսոփայությամբ, երաժշտությամբ, դրամատիկ արվեստով հրապուրված ուսանողներից: Այդ ընկերությունը մոտ էր Մաքսիմիլիան Վոլոշինի հետ, և Սիմֆերոպոլում եղած ժամանակ ընկերության անդամները հյուրընկալվում էին նրան, Կոկտեբելում: Հետագայում Իզերգինայի և ընկերության մյուս անդամների հուշագրություններում պատմվում է Մաքսիմիլյան Վորոշիլովի հետ հանդիպումների և իրենց աշխարհայացքի ձևավորման վրա նրա զգալի ազդեցության մասին[2]:

1921-1922 թվականներին սովորել է Տավրիկյան համալսարանում, որտեղից հեռացվում է ազնվականական ծագման պատճառով: 1930-ական թվականների վերջերին որդու հետ մեկնում է Ալմա-Աթա աքսորված հոր մոտ, որտեղ աշխատում է դրամատիկական թատրոնում որպես նկարազարդող-նվագակցող: Ալմա-Աթայում ծանր է տանում պատերազմը և աքսորված հոր մահը: Այդ ժամանակ վերականգնվում է նրա ձայնը և նա հաջողությամբ հանդես է գալիս մենահամերգով: 1946 թվականին որսի ժամանակ պատահական գնդակից մահանում է նրա որդին` Նիկոլայը: Ծանր հիշողություններից և դժվարություններից հուսալքված` որոշում է տեղափոխվել Ալմա-Աթայից: 1950-ական թվականների կեսերին, ապավինելով Մարիա Ստեպանովնայի` Մաքսիմիլիան Վոլոշինի կնոջ օգնությանը, որի հետ ծանոթ էր դեռևս 1920- ական թվականներից, Կոկտեբելում ստանում է հողակտոր բնակարանի շինարարության համար: 1956-1958 թվականներին կառուցված տունը շուրջ 40 տարի ծառայում է որպես ռուսական մտավորականության ձգողականության և հաղորդակցության կենտրոն: Իզերգինան կազմակերպում էր դաշնամուրային համերգներ, կատարում էր ռոմանսներ, այդ թվում Մաքսիմիլիան Վոլոշինի բանաստեղծությունների հիման վրա, իսկ որոշ ռոմանսների երաժշտությունը գրվել է անձամբ իր կողմից: Նրան տանը հաճախակի ընկերակցում էին Մարիա Ստեպանովնա Վոլոշինան, Անաստասիա Իվանովնա Ցվետաևան, Գրիգորի Նիկոլաևիչ Պետնիկովը:

1993 թվականին ուղեղի կաթված է ստանում[1]: 1997 թվականի աշնանը, կողմնակի խնամքի կարիք ունենալով, փոխադրվում է Մոսկվա[3], որտեղ էլ մահանում է 1998 թվականի մարտի 22-ին: Թաղված է Կոկտեբելի գերեզմանատան հուշարձանային տեղամասում, Մաքսիմիլիան Վոլոշինի մոր` Անաստասիա Իվանովնա Ցվետաևայի և Ալեքսանդր Գեորգիևիչ Գաբրիչևսկու որդու շիրիմների կողքին: Նրա Կոկտեբելի տունը քանդել են:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին` Նիկոլայը (1930-1946[4], երկրորդ ամուսնությունից[5])
  • Երրորդ ամուսինը` Պավել Կայրով (մահ. 1962[3]), դերասան
  • Խորթ աղջիկը` Ելենա Կայրովա[1]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են Մ. Ն Իզերգինայի կատարմամբ ռոմանսների ձայնագրությունները: Մ. Ն Իզերգինայի կյանքը նկարագրված է Ն. Յու. Մենչինսկու «20-րդ դարի Ղրիմյան արգոնավորդները» գրքում, որը գրվել է ընկերների հիշողությունների, օրագրերի և նամակների, Իզերգինայի, քրոջ, ծնողների և ընկերների մասին պատմվածքների հիման վրա, որը պահպանվել է նրա կենդանության օրոք կատարված մագնիտոֆոնային ձայնագրությունների ձևով: Իզերգինայի հիշողությունները Իգոր Սանովիչի, Լեոնիդ Տալոչկինի, Վասիլի Ակսեոնովի, Ալեքսեյ Կոզլովի, Դմիտրի և Մարիա Պլավինսկիների, Եվգենիա Ռեյնի, Եվգենիա Բաչուրինայի մասին հրապարակվել են «Մեր Ժառանգությունը» ամսագրի 2007 թվականի, 82-րդ համարում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лютова М. И. М. Н. Изергина // Антонина Николаевна Изергина : [сборник] : в 2 кн. / [редкол.: М. П. Гарлова, Л. А. Дукельская]. - СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2009. - Кн. 2: Воспоминания. Письма. Выступления. - ISBN 978-5-93572-374-3.
  • Менчинская Н. Ю. Крымские «аргонавты» ХХ века. - М.: Критерион, 2003. - 688 с. - 1000 экз. - ISBN 8-901337-10-7.
  • Нас тянет в Коктебель ушедших лет / вступ. Н. Менчинской; запись материалов и сост. К. Голицына и Е. Шварц // Наше наследие : Иллюстрированный историко-культурный журнал. - 2007. - № 82. - С. 100-113.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Менчинская Н։ «Художник-график Е. А. Говорова (1890—1974)»։ Наталья Менчинская : Жизнь и творчество։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-16 
  2. Изергина М. Н. В те годы // Воспоминания о Максимилиане Волошине. — М.: Советский писатель, 1990.
  3. 3,0 3,1 «Радио «Свобода» : Коктебельская веранда»։ Мой сайт։ 2011-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-16 
  4. Менчинская Н.
  5. Менчинская Н., 2007

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]