Մարիա Դոլորես դե Կոսպեդալ
Մարիա Դոլորես դե Կոսպեդալ իսպ.՝ María Dolores de Cospedal | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | CEU San Pablo University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 13, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Dolores de Cospedal García |
Ամուսին | Ignacio López del Hierro?[1] |
Ինքնագիր | |
Պարգևներ |
և [2]
|
Մարիա Դոլորես դե Կոսպեդալ Գարսիա (իսպ.՝ María Dolores de Cospedal García, դեկտեմբերի 13, 1965, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ։ 2008 թվականի հունիսից Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ, կուսակցության երկրորդ դեմքը։ 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հունիսի 7-ը Մարիանո Ռախոյի կառավարության Իսպանիայի պաշտպանության նախարար։ 2016 թվականից Իսպանիայի պատգմավորների կոնգրեսի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսպեդալը իրավունք է սովորել Մադրիդի մասնավոր Սուրբ Պողոս համալսարանում։ 1991 թվականին աշխատել է որպես Բասկերի երկրի դատախազ։ 1992 թվականին աշխատանքի է անցել զարգացման նախարարությունում, ավելի ուշ՝ սոցիալական զարգացման նախարարությունում։ 1998 թվականին ԱՄՆ-ում աշխատել է Իսպանիայի դեսպանատանը որպես խորհրդատու։ 1999 թվականին նշանակվել է սոցիալական զարգացման և աշխատանքի նախարարության տեխնիկական գլխավոր քարտուղար։ Ավելի ուշ աշխատել է հանրային կառավարման նախարարությունում և ներքին գործերի նախարարությունում։
2006 թվականի հունիսին Կոսպեդալն ընտրվել է Կաստիլիա Լա Մանչայում Ժողովրդական կուսակցության բաժանմունքի նախագահ։ Երկու տարի անց Մարիանո Ռախոյը Կոսպեդալին նշանակել է կուսակցության գլխավոր քարտուղար՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ 2006 թվականի հունիսին Իսպանիայի սենատի կազմի մեջ է մտել լրացուցիչ ընտրությունների արդյունքում։ Վերընտրվել է հաջորդ գումարման Սենատում։ Եղել է Լուիս Բարսենասի գանձապահի շուրջ կոռուպցիոն սկանդալում։
Կաստիլիա Լա Մանչայում 2011 թվականի ընտրություններում հաղթելուց հետո վայր է դրել սենատորի լիազորությունները։ 2011 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հուլիսը Կոսպեդալը զբաղեցրել է Կաստիլիա Լա Մանչայի ինքնավար համայնքի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Թեև 2015 թվականի մայիսին կայացած տարածաշրջանային ընտրություններում Կաստիլիա Լա Մանչայի Ժողովրդական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել, կառավարությունը «Պոդեմոսի» աջակցությամբ ձևավորել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը։ 2016 թվականի հունվարից Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է։
2016 թվականի նոյեմբերի 3-ին Մարիա Դոլորես դե Կոսպեդալը Մարիանո Ռախոյի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի պաշտպանության նախարարի և այդ պաշտոնը զբաղեցրել ընդհուպ մինչև կառավարության հրաժարականը՝ կառավարության նախագահին 2018 թվականի հունիսի 1-ին անվստահության քվե հայտնելու արդյունքում։ 2018 թվականի հուլիսին առաջադրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում, սակայն փրայմերիզում պարտություն է կրել Սորայա Սաենս դե Սանտամարիային և Պաբլո Կասադոյին։ 2018 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ հանում է Կոնգրեսի պատգամավորի լիազորությունները, հեռանում քաղաքականությունից և վերադառնում Իսպանիայի Գերագույն դատարանում դատախազական աշխատանքին։
1995-1998 թվականներին ամուսնացած է եղել ազնվական Խոսե Ֆելիքս Վալդիվիեսո Գոնսալեսի հետ, հետագայում նրանք ամուսնալուծվել են։ 2009 թվականից ամուսնացած է գործարար և ֆինանսիստ Իգնասիո Լոպես դել Հիերոյի հետ, ունի Ռիկարդո անունով որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте Народной партии Испании(իսպ.)
- Мария Долорес де Коспедаль на сайте Сената Испании(իսպ.)
- Биография на сайте Конгресса депутатов Արխիվացված 2020-08-14 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոլորես դե Կոսպեդալ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Իսպանիայի կին քաղաքական գործիչներ
- Իսպանիայի պետական գործիչներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Պաշտպանության կին նախարարներ
- Փաստաբաններ