Մարիա Ամելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Ամելի
Press Photo Maria Amelie.jpg
Ծննդյան անունբոքմալ Madina Salamova և ռուս.՝ Мадина Хетаговна Саламова
Ծնվել էմայիսի 30, 1985(1985-05-30)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունլրագրող և հեղինակ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Կայքmariaamelie.com
Maria Amelie Վիքիպահեստում

Մադինա Սալամովա (ռուս.՝ Мадина Саламова[2], մայիսի 30, 1985(1985-05-30)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1], առավել հայտնի է Մարիա Ամելի կեղծանունով), Ռուսաստանում ծնված նորվեգացի գրող և բլոգեր։ Հեղինակել է «Ապօրինի նորվեգացի» գիրքը՝ նվիրված Նորվեգիայում ապրող ապօրինի ներգաղթյալների կյանքին։ Առանց փաստաթղթերի ապօրինաբար ապրել է Նորվեգիայում 2002-2011 թվականներին։ Ձերբակալվել է և 2011 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել Ռուսաստան[3][4], ինչը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել Նորվեգիայի, Ռուսաստանի ու այլ երկրների մամուլում։ Նորվեգիայում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք պահանջել են վերանայել գործող օրենսդրությունը։ 2011 թվականի մայիսին՝ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո, Մարիա Ամելին վերադարձել է Նորվեգիա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադինա Սալամովան ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիա), սովորել է № 5 քաղաքային գիմնազիայում։ 1990-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։

2000 թվականին Մարիան ծնողերի հետ մեկնել է Ֆինլանդիա, որտեղ նրանք փորձել են ստանալ ապաստան, բայց չեն կարողացել։ 2002 թվականին նրանք տեղափոխվել են Նորվեգիա և դիմել են այնտեղ բնակվելու թույլտվություն ստանալու համար, սակայն միանգամից մերժում են ստացել։ Սակայն ընտանիքը, չունենալով պաշտոնական թույլտվություն, մնացել է Նորվեգիայում։ Հետագա տարիներին Մարիան, չունենալով փաստաթղթեր և անհատական գրանցման համար, կարողացել է ավարտել դպրոցն ու Տրոնհեյմի տեխնոլոգիական համալսարանում ստանալ բակալավրի աստիճան։

2010 թվականին լույս է տեսել Մարիա Ամելիի «Ապօրինի նորվեգացի» (Ulovlig norsk) գիրքը, որ պատմում է Նորվեգիայում ապրող ապօրինի ներգաղթյալների մասին։ Նույն թվականին «Ny Tid» պարբերականը Մարիա Ամելիին ճանաչել է «Տարվա նորվեգացի»[5]։

2010 թվականի հոկտեմբերին նորվեգական իշխանությունները Մարիա Ամելիին տվել են 90 օր (մինչև հունվարի 22-ը) երկիրը լքելու համար։ Արտաքսումից առաջ նա ձերբակալվել է, ինչից հետո մեծ աղմուկ է բարձրացել մամուլում․ նրա ձերբակալությանը հաջորդող առաջին հինգ օրվա տպագիր մամուլուն հրապարակվել է ավելի քան 550 հոդված[6], ինչպես նաև նրա անունը հաճախակի հիշատակվել է նորվեգական հեռուստատեսությամբ։ Մարիա Ամելիի ֆեյսբուքյան էջը հավաքել է ավելի քան 88,000 հետևորդ, ինչպես նաև կազմակերպվել է ստորագրահավաք, և մինչև 2011 թվականի հունվարի 23-ը հավաքվել է ավելի քան 28,000 ստորագրություն[7][8][9][10]։

2011 թվականի հունվարի 24-ին Մարիա Ամելին Նորվեգիայից ուղարկվել է Ռուսաստան[11]։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարիա Ամելին կարող է վերադառնալ Նորվեգիա, եթե ստանա աշխատանքի թույլտվություն։ Մի շարք ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատանքի ընդունել նրան[12]։ 2011 թվականի ապրիլի 8-ին Նորեգիայի իշխանությունների կողմից որոշում է ընդունվել Մարիա Ամելիին տալ աշխատանքի թույլտվություն[13], և շուտով նա վերադարձել է Նորվեգիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #143915835 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Сегодня Мария Амели получила, наконец, российский паспорт. Пока, понятное дело, без штампа о прописке» (Блог в «Живой журнале»)
  3. Lars Bevanger, "Why Norway deported its 'Norwegian of the year'", BBC 29 January 2011
  4. «Maria Amelie har landet i Moskva»։ aftenposten.no։ 24 January 2011։ Վերցված է 24 January 2011 
  5. Норвежская полиция арестовала Марию Амели в преддверии её высылки в РФ | В мире | Лента новостей «РИА Новости»
  6. «Mikrofonstativ for Maria Amelie - Kultur-og-underholdning - NRK»։ Nrk.no։ Վերցված է 21 January 2011 
  7. «Thousands more 'illegals' in Norway : Views and News from Norway»։ Newsinenglish.no։ 14 January 2011։ Վերցված է 21 January 2011 
  8. http://www.dagbladet.no/f//Maria%20Amelie.pdf
  9. Avvibeke Buan  Hans O. Torgersen  ։ «Vil returnere Maria Amelie til Russland - Nyheter - Innenriks»։ Aftenposten.no։ Վերցված է 21 January 2011 
  10. Publisert: 13. januar NTB։ «"Årets nordmann" – ut av Norge»։ vl.no։ Վերցված է 21 January 2011 
  11. "'Maria Amelie' deported", The Foreigner 24 January 2011.
  12. В Норвегии арестовали беженку из России Марию Амели — Новые Известия
  13. «Уроженке Северной Осетии Марии Амели разрешили работать в Норвегии» (ռուսերեն)։ РИА Новости։ 9 апреля 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-04-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]