Մարիաննե Հայնիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիաննե Հայնիշ
Marianne Hainisch.jpg
Ծնվել էմարտի 25, 1839(1839-03-25)[1][2]
ԾննդավայրՍտորին Ավստրիա, Ավստրիա
Մահացել էմայիսի 5, 1936(1936-05-05)[1][2] (97 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունֆեմինիստ և սուֆրաժիստ
ԵրեխաներMichael Hainisch?
Marianne Hainisch Վիքիպահեստում

Մարիննե Հայնիշ (գերմ.՝ Marianne Hainisch, օրիորդական անունը՝ Մարիննե Փերջեր, մարտի 25, 1839(1839-03-25)[1][2], Ստորին Ավստրիա, Ավստրիա - մայիսի 5, 1936(1936-05-05)[1][2], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[1]), Ավստրիայում կանանց շարժման հիմնադիրն ու առաջնորդը: Ավստրիայի առաջին նախագահի՝ Միքայել Հայնիշի մայրն է (1920–1928):

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիննե Հայնիշը ծնվել է 1839 թվականին Բադենում՝ մայրաքաղաք Վիեննայի մոտակայքում: Նրա մայրը վճարում էր ուսուցիչներին, որպեսզի Մարիննեն և իր սիբլինգները կրթություն ստանան: Նրա հայրը՝ Ժոզեֆ Փերջերը, Հիրթենբուրգում կալվածատեր էր:

1857 թվականին Մարիննեն ամուսնացել էր արդյունաբերող Միքայել Հայնիշի հետ (Ուեյնում գտնվող գործարանի սեփականատերն էր): Զույգն ունի երկու երեխա (Միքայել, 1858, և Մարիա, 1860)[3]: 1868 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիեննա: Ամերիկյան քաղաքացիական պատերազմի (1861–1865) ժամանակ բիզնեսը ճգնաժամի մեջ էր, և բամբակյա բուրդը հնարավոր չէր լինում արտահանել Միացյալ Նահանգներ:

1860-ական թվականների վերջին Մարիննեի համար մեծ փորձություն էր իր ամուսնու հիվանդանալուց հետո աշխատանքի փնտրտուքները, որի հարցում նրան օգնել էր իր ընկերներից մեկը: Չնայած իր ընկերոջ բոլոր ջանքների (նա կարողանում էր խոսել մի քանի լեզվով և ուներ երաժշտական տաղանդ)՝ նա չի կարողանում աշխատանք գտնել: Երեսունամյա Մարիննեի համար պարզ էր դարձել միջին խավի կանանց աշխատանքով ապահոված լինելու գործում կրթության կարևորությունը[3]: 1870 թվականին նա մի հոդված է գրել («Կանանց կրթության մասին»), որը ոչ մի թերթ չէր հրապարակում: 1870 թվականի մարտի 25-ին կայացած հանդիպման ժամանակ նա ներկայացրել էր իր հոդվածը, որն ավարտվում է Վիեննային կոչով ՝ աղջիկների համար դպրոցներում դասարաններ ստեղծելու համար: Այս աննախադեպ լուրը հաղորդվում էր թերթերում, և արդյունքում Ավստրիայի Առաջին Խնայբանկը աղջիկների դպրոց հիմնելու համար 40,000 գյուլդեն է նվիրաբերել:

1888 թվականին Հայնիշը նախաձեռնել է «Կանանց կրթության լիգա»-ն, որի քննարկման առարկան կանանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն էր: 1902 թվականին նա հիմնադրել է Ավստրիայի կանանց կազմակերպությունների դաշնությունը, որը նախագահել է մինչև 1918 թվականը: 1906 թվականի հոկտեմբերի 17-ին նա գումարել է Komitee für Frauenstimmrecht (Կանանց ընտրության հանձնաժողովը)՝ ողջունելով բանախոսներ Քերի Չեփման Քաթին և Ալետտա Օբեյքոբսին: Ստորագրահավաքի համար արդեն հազարավոր մարդիկ էին ստորագրել, որը շուտով պետք է ներկայացվի օրենսդիր մարմնին ՝ կոչ անելով դադարեցնել Ասոցիացիայի ակտի 30-րդ կետը: Օրենսգրքի 30-րդ կետը իրավաբանական կոդեքսի մաս էր, որը մերժում էր կանանց քաղաքական իշխանությունը[4]: 1919 թվականին ընտրվել է Կանանց միջազգային խորհրդի փոխնախագահ, որին Դաշնությունն անդամակցել էր 1904 թվականին: Այդ պաշտոնին նա մնացել էր մինչև 1924 թվականը:

1918 թվականի աշնանը Մարիաննե Հայնիշը միացել էր Քաղաքացիական-դեմոկրատական կուսակցությանը, իսկ տասնմեկ տարի անց համահիմնադրել էր ավստրիական կանանց կուսակցությունը: Հայնիշը համարվում է Ավստրիայում Մայրերի օրվա նախաձեռնողը[5], որը նշվում է 1924 թվականից:

Մահացել է 1936 թվականի մայիս 5-ին[3]:

1967 թվականին Բադենում իր պատվին արձան է կանգնեցվել[3]: 1989 թվականին Ավստրիան Մարիննեի 150-ամյակի առթիվ նամականիշ է թողարկել: 2002 թվականին Վիեննայում նրա պատվին փողոց է անվանվել (Marianne-Hainisch-Gasse):

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանանց կրթության մասին», 1870
  • «Մայրերը» (անգլ.՝ The Mothers), 1913.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116393289 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio
  3. 3,0 3,1 3,2 3,3 Francisca de Haan, Krasimira Daskalova, Anna Loutfi (1 January 2006)։ Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries։ Central European University Press։ էջեր 174–6։ ISBN 978-963-7326-39-4 
  4. «Warum die Frauen das Wahlrecht verlangen müssen» [Why Women Have To Demand the Right To Vote]։ Der Bund (German) (Vienna, Austria: Bund österreichischer Frauenvereine) 1 (7): 5–6։ November 1906։ Արխիվացված է օրիգինալից 18 January 2019-ին։ Վերցված է 18 January 2019 
  5. «Marianne Hainisch, 1839-1936»։ Nonfiction gallery։ 2016-08-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]