Ավստրիական գուլդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրիական գուլդեն
գերմ.՝ Österreichischer Gulden
1880 թվականին թողարկված 1000 գուլդեն 1887 թվականին թողարկված 1 ֆորինտ
1880 թվականին թողարկված 1000 գուլդեն 1887 թվականին թողարկված 1 ֆորինտ
Երկիր Flag of the Habsburg Monarchy.svgԱվստրիական կայսրություն
Flag of Austria-Hungary (1869-1918).svgԱվստրո-Հունգարական կայսրություն
Պաշտոնական
օգտագործում
Flag of the Habsburg Monarchy.svgԱվստրիական կայսրություն
Flag of Austria-Hungary (1869-1918).svgԱվստրո-Հունգարական կայսրություն

Ավստրիական գուլդեն (գերմ.՝ Österreichischer Gulden), 1858 թվականից մինչև 1868 թվականը Ավստրիական կայսրության և 1868 թվականից մինչև 1892 թվականը Ավստրո-Հունգարական կայսրության դրամական միավոր[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականի հունվարի 24-ին Ավստրիայի կայսրությունը Գերմանիայի հետ ստորագրեց դրամական կոնվենցիա (Վիեննայի դրամական կոնվենցիա), որի հիման վրա այդ երկրների արժույթները նույնականացվեցին: Գուլդենը, որն ավելի վաղ հատվում էր 1753 թվականին կայացած նախկին կոնվենցիայի հիման վրա, նոր նմուշի արժույթի 1 գյուլդենը հավասարվեց 5 կրեյցերի: Մետաղադրամների հատման հիմքում քեյլնյան ֆունտի փոխարեն դրվեց մաքսային ֆունտը (Zollphund = 500 գ): Ավստրիայում հատվեցին 45 անվանական արժեքով գյուլդեններ, հյուսիսային գերմանական պետություններում՝ 30 անվանական արժեքով թալերը: Գյուլդենը, որը նախկինում բաժանվում էր 60 կրեյցերի, սկսեց բաժանել 100 նոր կրեյցերի (Neukreuzer): Համաձայն կոնվենցիայի հյուսիսգերմանական պետությունները սկսեցին հատել միավորված թալերներ (Vereinstaler) և կրկնակի միավորված թալերներ՝ 900 պրոբի, որոնք համապատասխանաբար հավասար դարձան 1,5 և 3 ավստրիական գյուլդենի: Հատվեցին նաև միավորված ոսկե մետաղադրամներ՝ կրոններ (Krone) և կիսակրոններ: Ավստրիան պահպանեց 1753 թվականի կոնվենցիայով Մարիա Թերեզայի անվան թալերներ և դուկատներ հատելու իրավունքը: Նոր դրամական համակարգը կոչվեց Ավստրիայի արժութային համակարգ (Österreichische Währung) և 1858 թվականի սեպտեմբերի 1-ից այն որպես միակ պաշտոնական համակարգը ճանաչվեց ամբողջ կայսրությունում[1][3]:

Ավստրո-պրուսական պատերազմից հետո 1866 թվականին Ավստրիան դուրս եկավ Վիեննայի դրամական կոնվենցիայից, սակայն շարունակեց դրա պահանջներին համապատասխան դրամների հատումը:

Մետաղադրամների և բանկնոտների վրա նշվում էին արժույթի տարբեր անվանումներ: Բանկնոտների վրա անվանական արժեքը նշվում էր գյուլդեններով (Gulden), իսկ մետաղադրամների վրա՝ ֆլորիններով (Florin):

1867 թվականին Ավստրո-Հունգարական համաձայնագրի ստորագրումից հետո և 1868 թվականին Ավստրո-Հունգարիայի ձևավորումից հետո սկսվեց հունգարական անվանումով մետաղադրամների հատումը, որոնք կոչվեցին ֆորինտ (հունգ.՝ Forint): Կրեյցերներով չափվող փոխանակվող դրամական միավորը հատվեց երկու տարբերակով՝ գերմաներենով նշված անվանական արժեքով (kreuzer) և հունգարերենով նշված անվանական արժեքով (krajczár)[4]: 1862 թվականին Լոմբարդո-Վենետիկյան թագավորության համար, որը մտնում էր ավստրիական տիրույթների կազմի մեջ, հատվեցին մանրադրամներ, որոնց անվանական արժեքը նշվում էր սոլդոյով (իտալ. soldo)[1][4]:

1880 թվականից սկսած թղթադրամների մի կողմը պարունակվում էր գերմանական տեքստ (նշվում էր բանկնոտի գուլդենով անվանական արժեքը), մյուս կողմը պարունակում էր հունգարերեն տեքստ (նշվում էր բանկնոտի ֆորինտով անվանական արժեքը)[1][5]:

Գալիցիայում գուլդենը (ֆլորին) կրում էր ոչ պաշտոնական ռենսկի անվանումը ռենսկի, ոսկե ռենսկի) (ուկր.՝ Ринський):

1866 թվականին Ավստրիայի համար անհաջող պատերազմը ստիպեց թողարկվող դրամների ծավալի ավելացմանը դիմել: 1867-ից 1873 թվականները ընդհանուր առմամբ բարենպաստ էր տնտեսության զարգացման համար, սակայն հետո հնգամյա տնտեսական ճգնաժամ բռնկվեց, որի արդյունքը դարձավ բյուջեի դեֆիցիտը, որը երբեմն հասնում էր պետբյուջեի 1/4 մասին: Նախաճգնաժամային սահմանին հնարավոր եղավ հասնել միայն 1881 թվականին: Ավստրո-Հունգարական կայսրության ձևավորումից հետո գրեթե քառորդ դար պահպանվեց մետաղադրամների հանդեպ թղթային գուլդենի արժեքային առավելությունը՝ միջինում 18%: Ոսկյա և արծաթե մետաղադրամները գրեթե չեին մասնակցում շրջանառությանը, դրանք նախընտրում էին օգտագործել միայն կուտակելու համար: Հաշվարկները գրեթե ամբողջությամբ սկսեցին թղթի գուլդեններով տարվել: 1889 թվականին հնարավոր եղավ կայունացնել բյուջեն և նույնիսկ ավելցուկ ապահովել[6]:

1892 թվականի օգոստոսի 2-ին գուլդենին փոխարինելու եկավ Ավստրո-Հունգարական կրոնը: Դրամական բարեփոխումների ընթացքում արծաթե ստանդարտից անցում կատարվեց ոսկու ստանդարտին: Նախկինում թողարկված մետաղադրամներն ու թղթադրամները շրջանառության մեջ մնացին մինչև 1900 թվականը: 1 գուլդենը (ֆլորինը) հավասարվեց 2 կրոնի, 1 կրեյցերը հավասարվեց 2 հելլերի:

Монеты[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերես Դարձերես Անվանական արժեք Տրամագիծ, մմ Քաշ, գ Հաստություն, մմ Եզր Մետաղ Հատման տարեթիվ Տպաքանակ
Ավստրիական թագի հողերի համար կրեյցերներ
AHG aust 0.5 kreuzer 1885 obverse.JPG AHG aust 0.5 kreuzer 1885 reverse.jpg ½ կրեյցեր 17 1,67 Հարթ Պղինձ 1858-1861, 1863—1866, 1877, 1881, 1885, 1891 Ընդհանուր ոչ պակաս, քան 50 մլն.[4]
AHG aust 1 kreuzer 1885 obverse.jpg AHG aust 1 kreuzer 1885 reverse.JPG 1 կրեյցեր 19 3,15 1,25 հարթ Պղինձ 1858—1863, 1873, 1878, 1879, 1881, 1885, 1891 Ընդհանուր ոչ պակաս, քան 361 մլն.[4]
No image available.svg No image available.svg 4 կրեյցեր 27 13,2 2,9 Հարթ Պղինձ 1860—1862, 1864 Ընդհանուր 47.050.527[4]
No image available.svg No image available.svg 5 կրեյցեր 16 1,3333 Ատամնավոր 375-րդ կարգի արծաթ 1858-1860, 1863, 1864 Ընդհանուր 8.223.939[4]
No image available.svg No image available.svg 5 կրեյցեր 16 1,3333 Ատամնավոր 375-րդ կարգի արծաթ 18657 А 69.375[4]
No image available.svg No image available.svg 10 կրեյցեր 18 2 Ատամնավոր 500-րդ կարգի արծաթ 1858-1865 Ընդհանուր 11.636.194[4]
No image available.svg No image available.svg 10 կրեյցեր 18 2 Ատամնավոր 500-րդ կարգի արծաթ 1867 A 58.500[4]
AHG aust 10 kreuzer 1869 obverse.JPG AHG aust 10 kreuzer 1869 reverse.jpg 10 կրեյցեր 18 1,6667 0,86 Հարթ 400-րդ կարգի արծաթ 1868-1872 Ընդհանուր 143.441.836[4]
AHG aust 20 kreuzer 1869 obverse.JPG AHG aust 20 kreuzer 1869 reverse.jpg 20 կրեյցեր 21 2,7 1 Հարթ 500-րդ կարգի արծաթ 1868-1870, 1872 Ընդհանուր 91.060.620[4]
Ավստրիական թագի հողերի համար կրեյցերներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Banknoten bis 1924 (Gulden, Kronen).(գերմ.)
  2. Votruba, Martin. "Historical Coins". Slovak Studies Program. University of Pittsburgh.(անգլ.)
  3. Зварич В. В. Нумизматический словарь. — 2-е изд. — Львов: Вища школа, 1976. — 156 с.(ռուս.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801-1900. — 6-е изд. — Iola: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 978-0-89689-940-7.(անգլ.)
  5. Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801-1900. — 6-е изд. — Iola: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 978-0-89689-940-7.
  6. Травин Д., Маргания О. "Европейская модернизация" Глава 4. "АВСТРО-ВЕНГРИЯ: РАЗВОД ПО ГАБСБУРГСКОМУ СЧЕТУ".(ռուս.)