Մարիանա Կլավենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանա Կլավենո
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 25, 1979(1979-10-25) (44 տարեկան)
Ծննդավայր՝Endicott, Whitman County, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 1674570

Մարիանա Կլավենո (անգլ.՝ Mariana Klaveno. հոկտեմբերի 25, 1979(1979-10-25), Endicott, Whitman County, Վաշինգտոն, ԱՄՆ)[1], կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլավենոն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին Իրական արյուն / True Blood հեռուստասերիալում 2008-ից 2012 թվականներին Լորենա Կրասիկայի դերի կատարումով[2]։ Դերասանական կազմի հետ նա 2009 թվականին առաջադրվել է Satellite մրցանակի, 2010 թվականին էլ՝ կինոդերասանների գիլդիայի մրցանակի[3]։ Մինչ այդ՝ 2007 թվականին խաղացել էր երեխաներ առևանգող չարագործ Գեյլ Օ'Գրեյդիի դերը Lifetime հեռուստաընկերության «Պայմանագիր անծանոթուհու հետ» ֆիլմում, ինչպես նաև հյուր դերասանուհու կարգավիճակում նկարահանվել էր Շտապօգնություն / ER և «Հավայներ 5.0» / Hawaii Five- սերիալներում[2]։

2012 թվականին Կլավենոն նկարահանվեց «Mockingbird Lane» սիթքոմում, սակայն որոշ ժամանակ անց նրան այդտեղ փոխարինեց Պորտիա Դե Ռոսին ՝ կապված Devious Maids սերիալում նկարահանվելու համար Կլավենոյի կնքած պայմանագրի հետ[4]։ Այն ի սկզբանե նախատեսված էր հեռարձակել ABC հեռուստաալիքով, սակայն ABC-ն կանաչ լույս չվառեց, և դրանից հետո սերիալը տեղափոխվեց Lifetime, իսկ պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի ամռանը[5]։ Մեկ եթերաշրջան հետո Կլավենոն հրաժեշտ տվեց շոուին և երկրորդ եթերաշրջանում այնտեղ հայտնվեց անկանոն կերպով։ 2014 թվականին նրան վստահվեց CBSհեռուստաալիքի Stalker սերիալի գլխավոր դերերից մեկը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Կլավենոն նշանադրվեց դերասան Լուիս Պատինոյի հետ[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը հայերեն Վերնագիրը անգլերեն Դերը Նշումներ
2004 Լավ աղջիկները չեն … Good Girls Don’t… Մերսեդես 1 դրվագ
2005 Լրտեսուհին Alias երիտասարդ կին 1 դրվագ
2006 Պատահականության օրենքները Laws of Chance Էլիսոն 1 դրվագ
2006 Արդարացիորեն In Justice Կարոլինա Հանթեր 1 դրվագ
2006 Թեև ինձ հետ ոչ ոք չի գնում Though None Go with Me Քերրի հեռուստաֆիլմ
2006 Բանակցողները Standoff Քերրի Նիքոլս 1 դրվագ
2007 Պայմանագիր անծանոթուհու հետ While the Children Sleep Էբբի Ռիդ հեռուստաֆիլմ
2007 Վերջին մոտեցում Final Approach ԿՎՀ-ի գործակալ Հարրիս հեռուստաֆիլմ
2007 Նոր Օռլեանի ոստիկանությունը K-Ville Քելլի Վերտ 1 դրվագ
2008 Շտապ օգնություն (հեռուստասերիալ) ER Ռեբեկա 1 դրվագ
2011 Հավայներ 5.0 Hawaii Five-0 Ջուլի Էյդելման 1 դրվագ
2011 Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ). Կասկածյալի պահվածքը Criminal Minds: Suspect Behavior Վերոնիկա Դեյ 1 դրվագ
2011 Դեքստեր (հեռուստասերիալ) Dexter Քարիսա Փորթեր 2 դրվագ
2011 Անմեղը Innocent Աննա Ուոսթիք հեռուստաֆիլմ
2008-2010

2012
Իրական արյուն True Blood Լորենա Բոլլ Պարբերական դեր, 13 դրվագ

առաջադրում «Արբանյակ» մրցանակի «Դերասանական լավագույն կազմ հեռուստատեսությունում» անվանակարգում(2009)

առաջադրում կինոդերասանների գիլդիայի մրցանակի «Դերասանական լավագույն կազմ դրամատիկական սերիալում» անվանակարգում (2010)
2013—2014, 2015 — Նենգ աղախիններ Devious Maids Փերի Ուեսթմոր Պարբերական դեր
2014 —2015 Ստալկեր (հեռուստասերիալ) Stalker դետեկտիվ Ջենիս Լոուրենս պարբերական դեր

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիրը հայերեն Անգլերեն վերնագիրը Դերը Նշումներ
2004 թ Խաղարկղ 1.0 Game Box 1.0 Միշել Ուղիղ վերածում տեսանյութի
2006թ Ապրելակերպ The Lifestyle Տրիքսի Կարճամետրաժ ֆիլմ
2007 թ Առաջին փուլ First Period Միսս Հենդրիքս Կարճամետրաժ ֆիլմ
2008 թ Մայթային իրավիճակներ (Ռոուզը հանդիպում է Ֆլորային) SideWalk Situations (Rose Meets Flora) Ռոուզ Կարճամետրաժ ֆիլմ
2011 թ Փոխադրողը The Carrier Ամանդա Կարճամետրաժ ֆիլմ
2012 թ Ոչ Աստված է, ոչ վարպետ Լուի Բերգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LCCN». Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 «Mariana Klaveno Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Awards for Mariana Klaveno». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Nellie Andreeva (2012 թ․ հունիսի 12). «Portia De Rossi To Play Lily Munster In NBC's 'Munsters' Reboot 'Mockingbird Lane'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Paul Martinovic (2012 թ․ հունիսի 22). «Lifetime picks up Marc Cherry's telenovela adaptation 'Devious Maids'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Lesley Goldberg (2014 թ․ մարտի 6). «'Devious Maids' Star Boards CBS' Kevin Williamson Drama». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  7. Sara Hammel (2010 թ․ հոկտեմբերի 27). «True Blood's Mariana Klaveno Is Engaged». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Կլավենո» հոդվածին։