Մարիամա Բա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամա Բա
Mariama-Ba.jpeg
Ծնվել էապրիլի 17, 1929(1929-04-17)[1] կամ 1929[2][3][4]
ԾննդավայրԴակար, Սենեգալ[5]
Վախճանվել էօգոստոսի 17, 1981(1981-08-17)[1]
Վախճանի վայրԴակար, Սենեգալ[1]
Մասնագիտությունգրող, վիպասան և ֆեմինիստ
Լեզուֆրանսերեն[6]
ՔաղաքացիությունFlag of Senegal.svg Սենեգալ[7]
ԿրթությունÉcole normale de Rufisque
Ուշագրավ աշխատանքներԻ՜նչ երկար արահետ[5]
ՊարգևներՍև Աֆրիկայի գրականության մեծ մրցանակ[8] և Noma Award for Publishing in Africa
ԱմուսինՕբեե Դիոպ[5][9]

Մարիամա Բա (ֆր.՝ Mariama Bâ, ապրիլի 17, 1929(1929-04-17)[1] կամ 1929[2][3][4], Դակար, Սենեգալ[5] - օգոստոսի 17, 1981(1981-08-17)[1], Դակար, Սենեգալ[1]), սենեգալցի գրող և ֆեմինիստ, ստեղծագործել է ֆրանսերենով։ Ծնվել է Դակարում և մեծացել է որպես մուսուլման։ Դեռ վաղ տարիքից նա եկել էր քննադատելու այն, ինչ նա ընկալել էր որպես աֆրիկյան ավանդույթների արդյունքում հորիզոն եկած սեռական անհավասարություն։ Մեծացել է իր ավանդապաշտ տատիի և պապիի մոտ, և հենց վաղ շրջանից էլ նա ստիպված է եղել պայքար մղել կրթություն ստանալու համար, քանի որ նրանք չէին հավատում, որ աղջիկը պետք է կրթություն ստանա։ Բան ավելի ուշ ամուսնանում է Սենեգալի Խորհրդարանի անդամ Օբեյե Դիոպ-Տալլի հետ, սակայն բաժանվել է նրանից՝ միայնակ մեծացնելով ինը երեխայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամա Բան ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում՝ ապահով ընտանիքում։ Նրա հայրը եղել է պետական պաշտոնյա, ով հետագայում դարձավ Սենեգալի առաջին առողջապահության նախարարներից մեկը (1956), իսկ նրա պապը ֆրանսիական գաղութներում աշխատում էր որպես թարգմանիչ։ Մոր մահից հետո, Մարիաման տատիկի և պապիկի մոտ մեծացել է ավանդական իսլամական ոճով։

Ավարտել է ֆրանսիական համալսարանը և ուսումնասիրել Ղուրան:

1947 թվականից մինչև 1959 թվականը աշխատել է դպրոցում։

Ամուսնացել է Սենեգալի խորհրդարանի անդամներից մեկի հետ, սակայն բաժանվել է, թողնելով ինը երեխաներին Մարիամայի ուսերին։

Մահացել է 1981 թվականին քաղցկեղից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամա Բան գրել է ֆրանսերենով: «Ի՜նչ երկար արահետ» (1979) վեպի հեղինակն է։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած է կանանց ազատության խնդիրը և նրանց անբարենպաստ դրություն, հատկապես ամուսնացած կանանց դիրքը աֆրիկյան հասարակությունում։

1980 թվականին պարգևատրվել է Նոմայի մրցանակով։

Ակտիվ պաշտպանել է կանանց իրավունքները, նպաստել նրանց իրավունքների և կրթության զարգացմանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • So Long a Letter (1979),
  • La fonction politique des littératures Africaines écrites (1981)
  • Scarlet Songs (1982),

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://dicocitations.lemonde.fr/biographie/7528/Mariama_Ba.php
  2. 2,0 2,1 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. 3,0 3,1 National Library of Australia — 1960.
  4. 4,0 4,1 https://fr.unesco.org/womeninafrica/mariama-b%C3%A2/biography
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 47.
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. LIBRIS — 2012.
  8. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  9. https://histoireparlesfemmes.com/2018/01/25/mariama-ba-ecrivaine/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]