Մարդկային գոյության պայմաններ (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ռենե Մագրիտ |
| տարի | 1935 |
| բարձրություն | 100 |
| լայնություն | 81 |
| նյութ | կտավ |
| գտնվում է | Ժնև, Շվեյցարիա |
| հավաքածու | Simon Spierer? |
| մասն է | The Human Condition? |
Ծանոթագրություններ | |
«Մարդկային գոյության պայմաններ» (ֆր.՝ La condition humaine), բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի կտավն է։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է սենյակի պատ, որի որմնախոռոչից տեսարան է բացվում դեպի ծովափ։ Որմնախոռոչի մոտ` մոլբերտի վրա, պատկերված է նկարը, սակայն այն կարծես ապակի լինի. նկարը ճշգրտությամբ համընկնում է իրական բնանկարի հատվածի հետ։
Նկարն ուշադիր ուսումնասիրելու դեպքում դիտողին համակում է տարօրինակ զգացողություն, որն առաջանում է տեսանելի իրականության և պատկերի ստեղծած պատրանքի միախառնումից։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագրիտը ստեղծել է նկարի մի քանի տարբերակ։ Առավել հայտնի են 1933 թվականի տարբերակը, որը պահվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[1], և 1935 թվականի տարբերակը, որը պահվում է ժնևում` Սիմոն Սպիրերի հավաքածուում[2]։
Կան նաև այդ անվանմամբ մի քանի այլ նկարներ, որոնցից մեկը գտնվում է Քլիվլենդի արվեստի թանգարանում[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La condition humaine». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Paquet, Marcel, Magritte. Taschen (2006), Koln, Germany.
- ↑ «Cleveland Museum of Art — The Human Condition». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ткач М. И. Энциклопедия пейзажа. — Olma Media Group, 2002. — С. 207. — 350 с.
| ||||||
