Մարգարիտա Ռոբլես
| Մարգարիտա Ռոբլես | |
| Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Բարսելոնայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | դատավոր, քաղաքական գործիչ և իրավաբան |
| Դավանանք | կաթոլիկություն[2] |
| Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1956[1] (69 տարեկան) |
| Ծննդավայր | Լեոն, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Մարիա Մարգարիտա Ռոբլես Ֆերնանդես (իսպ.՝ María Margarita Robles Fernández, նոյեմբերի 10, 1956[1], Լեոն, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի իրավաբան, դատավոր և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 7-ից Պեդրո Սանչեսի կաբինետում Իսպանիայի պաշտպանության նախարար։ 2019 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը ժամանակավորապես կատարել է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Ռոբլեսը ծնվել է փաստաբանի ընտանիքում։ 12 տարեկանից ընտանիքի հետ ապրել է Բարսելոնայում։ Իրավագիտություն է սովորել Բարսելոնայի համալսարանում։ Դատական կարիերան սկսել է 1981 թվականից։ 26 տարեկանում նշանակվել է Լյեյդա նահանգի Բալագեր քաղաքի դատավոր, ավելի ուշ աշխատել է նաև Սան Ֆելիու դե Լյոբրեգատում և Բիլբաոյում։ 34 տարեկանում գլխավորել է Բարսելոնայի նահանգի դատարանը։ Իր հայացքներով մոտ էր Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությանը, 1993 թվականին նշանակվել է Իսպանիայի արդարադատության նախարարության ենթախորհրդատու։ 1994-1996 թվականներին Ռոբլեսը զբաղեցրել է նախարար Խուան Ալբերտո Բելոչեի Իսպանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը։ 2008 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբերը հանդիսացել է դատական իշխանության գլխավոր խորհրդի անդամ։ Նա «Դատավորները հանուն ժողովրդավարության» ասոցիացիայի անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքին։
2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել, որ հունիսի 26-ի խորհրդարանական ընտրություններում Մարգարիտա Ռոբլեսը Պեդրո Սանչեսից հետո երկրորդ տեղն է զբաղեցնելու Մադրիդում Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության ցուցակում։ 2017 թվականի հունիսի 18-ին Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության XXXIX համագումարի արդյունքներով Մարգարիտա Ռոբլեսը Պատգամավորների կոնգրեսում ընտրվել է սոցիալիստների խորհրդարանական խմբի մամուլի քարտուղար։ 2018 թվականի հունիսի 6-ին Մարգարիտա Ռոբլեսը Պեդրո Սանչեսի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի պաշտպանության նախարար։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին դարձել Է Իսպանիայի արտաքին գործերի նախարար՝ պահպանելով պաշտպանության նախարարի պաշտոնը։
Սանչեսի երկրորդ կաբինետում նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում, որը ձևավորվել է 2020 թվականի հունվարի 13-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=69&idLegislatura=13
- ↑ Margarita Robles, la reserva católica de Moncloa — La Razón.
- ↑ https://www.president.gov.ua/documents/682026-58117
- ↑ https://www.boe.es/boe/dias/2013/12/06/pdfs/BOE-A-2013-12791.pdf
- ↑ «Пост главы МИД в новом правительстве Испании займет юрист Аранча Гонсалес Лая». ТАСС. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Ռոբլես» հոդվածին։ |
- Բարսելոնայի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Իսպանացի դիվանագետներ
- Իսպանացի իրավաբաններ
- Իսպանիայի կին քաղաքական գործիչներ
- Պաշտպանության կին նախարարներ
- Կին իրավագետներ