Մարգարիտա Յախոնտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Յախոնտովա
Մարգարիտա Յախոնտովա.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1935(1935-07-02)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 30, 2014(2014-07-30) (79 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունթատերագետ
ԱշխատավայրԳրական թերթ, Գոլոս Արմենիի, Կոմսոմոլեց, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներՄարիաննա Մխիթարյան

Մարգարիտա Յախոնտովա (հուլիսի 2, 1935(1935-07-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2014(2014-07-30), Երևան, Հայաստան[1]), թատերագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006

Հայ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը։ 1965 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատակցել է «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին։ Ավելի քան 50 տարի ծառայել է հայ և ռուս թատրոններին։ 1971 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։ 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում` նախ որպես գրական մասի վարիչ, ապա` Հրաչյա Ղափլանյանի և Ա. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր։ 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը։ Նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում։ Հեղինակել է երկու գիրք, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]