Մարգարե (Հովհաննես Թումանյան)
Մարգարե | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1890 |
Վիքիդարան | Մարգարե |
«Մարգարե», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի մայիսի 1-ին Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ։ Այս բանաստեղծության վերաբերյալ Տիգրան Փիրումյանը ասել է․ «․․․Նույն Արծրունուն էր վերաբերվում նաև «Մարգարեն», բայց Թումանյանը կամեցավ այդտեղ իդեալական կերպարանք տալ, աչքի առաջ ունենալով նաև Քրիստոսին»[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 13-24 տողերի ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում (էջ 97-98)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 36)։
Արտատպվում է Մոսկվայում 1890 թվականին տպագրված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։