Մարգարետ Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Մեյեր
Ծնվել է սեպտեմբեր 1862
Օլսթեր, Իռլանդիա
Մահացել է հունվարի 27, 1924(1924-01-27) (61 տարեկանում)
Մասնագիտություն մաթեմատիկոս և աստղագետ
Անդամակցություն Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Ալմա մատեր Գիրթոն քոլեջ

Մարգարետ Թեոդորա Մեյեր (անգլ.՝ Margaret Theodora Meyer, հայտնի է նաև որպես Մոդ Մեյեր[1], սեպտեմբեր 1862, Օլսթեր, Իռլանդիա - հունվարի 27, 1924(1924-01-27)), բրիտանացի մաթեմատիկոս: Եղել է մաթեմատիկական ուսումնասիրությունների առաջին ղեկավարներից և Լոնդոնի մաթեմատիկական ընկերության առաջին անդամներից մեկը[2]: 1916 թվականին եղել է առաջին կինը, որն ընտրվել է Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության անդամ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյերը ծնվել է 1862 թվականին[4] Իռլանդիայի Ստրաբան քաղաքում՝ պրեսբիտերական առաջնորդ Թեոդոր Ջոնահ Մեյերի և նրա կնոջ Ջեյն Էնի ընտանիքում: Նրա ավագ եղբայրը՝ Սըր Ուիլյամ Սթիվենսոն Մեյերը, եղել է Հնդկաստանի առաջին բարձրագույն հանձնակատարը[3]: Մեյերն իր մանկության մեծ մասն անցկացրել է Իտալիայում: Նա հաճախել է Հյուսիսային Լոնդոնի քոլեջի աղջիկների դպրոց, այնուհետև 1879 թվականին ընդունվել է Քեմբրիջի Գիրտոն քոլեջ, որը, 1882 թվականին ավարտելով, դարձել է մաթեմատիկայի 15-րդ «wrangler»-ը: 1907 թվականին նա Դուբլինի Թրինիթի քոլեջից ստացել է մագիստրոսի աստիճան[5]:

1882-1888 թթ. դասավանդել է Լոնդոնի Նոտինգ-Հիլ ավագ դպրոցում, այնուհետև Գիրտոն քոլեջում շուրջ 30 տարի եղել է մաթեմատիկայի դասախոս: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեյերը բրիտանական պատերազմական գրասենյակի համար զբաղվել է հաշվապահական աշխատանքով: 1918 թվականին նա հրաժարվել է քոլեջի աշխատանքից և աշխատել Բրիտանիայի օդային նախարարության համար, որը զբաղվում էր օդանավերի նախագծման և շինարարության հարցերով[3]:

Մեյերը հետաքրքրվում էր աստղագիտությամբ, քանի որ իր գիտական աստիճանն առնչվում էր մաթեմատիկական աստղագիտությանը: Այդ թեմայով նա իրականացրել է մի շարք չհրապարակված աշխատանքներ: 1916 թվականին Մեյերն առաջին կինն էր, որն ընտրվեց Բրիտանական թագավորական տիեզերական ընկերության կազմում[3]:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյերը փորագրել է և ուսանողներին սովորեցրել է փորագրել Գիրթոնի քոլեջի մատուռի խորանի կաղնու վահանակի վրա[5]: Նա սիրում էր լեռնագնացություն և եղել է Կանանց ալպինիստական ակումբի անդամ, ավելի ուշ՝ նախագահ[6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյերը մահացել է 1924 թվականին, երբ հեծանվով ընթանալիս բախվել է ավտոբուսին[4]: Իր կտակում նա 2000 £sd է ժառանգել Գրիտոն քոլեջին՝ օգնելու մաթեմատիկայի բնագավառի կին ուսանողներին[7], լրացուցիչ 1000 £sd և մաթեմատիկական գրքերի հավաքածու[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Observatory: A monthly review of astronomy, Volumes 47-48։ Taylor and Francis։ 1924։ էջ 99 
  2. «London Mathematical Society History»։ London Mathematical Society։ Վերցված է 24 October 2012 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Creese Mary R. S. (October 2009)։ «Meyer, Margaret Theodora (1862–1924)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է 24 October 2012 
  4. 4,0 4,1 «Re Margaret Theodora Meyer, Deceased»։ The London Gazette։ 4 May 1926։ էջ 3054։ Վերցված է 3 November 2012 
  5. 5,0 5,1 5,2 Stephen Barbara (17 June 2010)։ Girton College 1869–1932։ Cambridge University Press։ էջեր 186–187։ ISBN 978-1-108-01531-8։ Վերցված է 19 October 2012 
  6. «Ladies Alpine Club Archive»։ The Alpine Club։ Վերցված է 24 October 2012 
  7. «Obituary Notices : Fellows : Meyer, Margaret Theodora»։ Monthly Notices of the Royal Astronomical Society (London: Royal Astronomical Society/Weldon & Wesley) 85: 314–315։ February 1925։ Bibcode:1925MNRAS..85R.314.։ doi:10.1093/mnras/85.4.314  provided by SAO/NASA Astrophysics Data System (ADS) and published at Digital Library for Physics and Astronomy operated by Smithsonian Astrophysical Observatory (SAO).