Jump to content

Մարգարեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեն
անգլ.՝ The Prophet
ՀեղինակԺբրան Խալիլ Ժբրան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական գրականություն և արձակ բանաստեղծություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1923
ԹարգմանիչMikhail Naimy? և José Guraieb?
 The Prophet (book) Վիքիպահեստում

«Մարգարեն» (անգլ.՝ The Prophet), լիբանանա-ամերիկացի բանաստեղծ ու գրող Ջուբրան Խալիլ Ջուբրանի գիրքը։ Այն բաղկացած է 26 արձակ բանաստեղծություններից, գրվել է անգլերենով[1]։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1923 թվականին, Ալֆրեդ Քնոփֆի կողմից։ «Մարգարեն» Ջուբրանի ամենահայտնի աշխատանքն է, այն թարգմանվել է ավելի քան 100 տարբեր լեզուներով և մտել է աշխարհի ամենաշատ թարգմանվող գրքերի տասնյակի մեջ[2]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմուստաֆ մարգարեն, որն ապրում էր իր համար օտար Օրֆալես քաղաքում 12 տարի, պատրաստվում է նստել այն նավը, որը նրան պետք է տանի իր հայրենի տուն։ Նրան կանգնեցնում է տեղացիների մի խումբ, որոնք նրան փիլիսոփայական թեմաներով հարցեր են տալիս։ Գիրքը բաժանված է գլուխների, որոնք վերաբերում են սիրուն, ամուսնությանը, երեխաներին, շնորհներին, ուտելիքին ու խմելիքին, աշխատանքին, ուրախությանն ու տխրությանը, բնակվելու վայրին, հագուստին, առևտրին, ոճրին ու պատժին, օրենքներին, ազատությանը, բանականությանն ու կրքին, ցավին, ինքնաճանաչմանը, ուսմանը, ընկերությանը, խոսքին, ժամանակին, չարին ու բարուն, աղոթքներին, գեղեցկությանը, կրոնին ու մահվան։ Վերջում մարգարեն հրաժեշտի խոսք է ասում, որում նշում է, որ հետագայում ինքը կվերադառնա Օրֆալես նոր, դեռ չծնված մարդու կերպարանքով, որից հետո հեռանում է նավով։

Հրատարակություն և թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Ալֆրեդ Ա. Քնոփֆը տպագրել է «Մարգարե»-ի 2000 օրինակ, որից կարողացել է վաճառել 1159-ը։ Հաջորդ տարի գրքի պահանջարկը կրկնապատկվել է, իսկ մեկ տարի անց ավելացել է ևս երկու անգամ։ Դրանից հետո ամեն տարի գրքի վաճառքի ծավալը կայուն կերպով աճել է։ 1935 թվականին վաճառվել է 12.000 օրինակ, 1961 թվականին վաճառքի ծավալը հասել է 111.000-ի, իսկ 1965 թվականին արդեն հասել է 240.000-ի։ 1957 թվականին գրքի վաճառքը հասել է միլիոն օրինակի[3]։

«Մարգարեն» թարգմանվել է ավելի քան 40 տարբեր լեզուներով[4][5] և երբեք չի դադարել վերահրատարկվել[6]։ 2021 թվականին վաճառվել էր «Մարգարեի» ավելի քան ինը միլիոն օրինակ։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոնիական կաթոլիկ եկեղեցու հետևորդների ընտանիքում ծնված լինելով՝ Խալիլ Ջուբրանը գտնվում էր ոչ միայն իր կրոնի, այլ նաև՝ իսլամի ու սուֆիզմի միստիցիզմի ազդեցության տակ։ Լիբանանյան արյունալի պատմության մասին նրա գիտելիքն ամրացրել էր նրա հավատը կրոնի ֆունդամենտալ միասնականության վերաբերյալ։ Դրան նպաստել են նաև նրա ծնողները, ովքեր իրենց տանն ընդունում էին տարբեր կրոնների երկրպագող հյուրերի[7]։ Ջուբրանի համեմատություններն ու զուգահեռները հիմնված են նաև Ուիլյամ Բլեյքի աշխատությունների[8], Ուոլթ Ուիթմենի և Ռալֆ Ուալդո Էմերսոնի տեսական այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք են վերամարմնավորումն ու «Բարձրագույն հոգին»։ Ջուբրանի աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել իսլամական և արաբական արվեստը, եվրոպական կլասիցիզմը (հատկապես, Լեոնարդո դա Վինչին) և ռոմանտիզմը (Բյելքը և Օգյուստ Ռոդենը), պրեռաֆայելիտների ստեղծագործությունը, ինչպես նաև՝ իրեն ժամանակակից սիմվոլիզմն ու սյուրռեալիզմը[9]։

Ջուբրանը նաև սերտորեն կապված էր բահայի հավատի հետ։ Ջուբրանի ծանոթուհիներից մեկը, Ջուլիետ Թոփսոնը, հիշում էր, որ Ջուրբանը ծանոթացել էր բահայի հավատի հիմնադիրներից մեկի՝ Աբդուլ Բահայի հետ, վերջինիս՝ արևմտյան երկրներով ճամփորդելու ընթացքում[10]։ 1912 թվականի ապրիլին Ջուբրանը նրա հետ անձամբ հանդիպումից առաջ գիշերը չէր կարողացել քնել։ Ջուբրանը նաև ավելի ուշ պատմել է Թոմփսոնին, որ Աբդուլ Բահայի մեջ ինքը «տեսել է անտեսանելին և լիացել է»[11]։

«Մարգարեն» գրքի վրա հեղինակն սկսել է աշխատել 1912 թվականին, երբ «ստացել է իր կղզու Աստծո համար առաջին մոտիվը»:p165[12]։

Հեղինակային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դարձել է ԱՄՆ հանրային սեփականությունը 2019 թվականի հունվարի 1-ին[13]։ Այն նաև համարվում է Եվրամիության[14], Կանադայի[15], Ռուսաստանի[16], Հարավաֆրիկյան Հանրապետության[17] և Ավստրալիայի[18] հանրային սեփականությունը։

Ջուբրանը կտակել է, որ իր մահից հետո իր գրքի հեղինակային իրավունքները պատկանելու են իր հայրենի Բիշարի քաղաքին, Լիբանանում։ 1935 թվականին Բիշարիում ստեղծվել է Ջուբրանի ազգային կոմիտեն, որը տնօրինում է Ջուբրանի թանգարանը։ Այս ոչ առևտրային կազմակերպությանն են պատկանում Ջուբրանի գրականության ու ձեռագրերի սեփականության բացառիկ իրավունքները[19]։

2009 թվականին կոմիտեն ըստ «Մարգարեն» գրքի մոտիվների ֆիլմ ստեղծելու բացառիկ իրավունքները փոխանցել է ԱՄՆ-ում գործող The Prophet, LLC ընկերությանը։

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարգարեն» գրքի շարունակությունն է համարվում «Մարգարեի այգին», որը հրատարակվել է հեղինակի մահից հետո, 1933 թվականին։

«Մարգարեի այգին» պատմում է Ալմուստաֆի զրույցների մասին, որոնք նա ունեցել է իր ինը հետևորդների հետ իր վերադարձից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Prophet Motive", Joan Acocella Արխիվացված 2013-10-25 Wayback Machine newyorker.com
  2. THE PROPHET, TRANSLATED / The Kahlil Gibran Collective, 27 Jun 2018.
  3. Donald Adams (1957 թ․ սեպտեմբերի 29). «Speaking of Books». New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  4. Acocella, Joan. «Prophet Motive». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  5. «Source: The Arab American Dialogue, Vol». Alhewar.com. 1995 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  6. Kahlil Gibran's The Prophet: Why is it so loved? Արխիվացված 2017-06-24 Wayback Machine, BBC News, 12 May 2012, accessed 12 May 2012
  7. Bushrui, Suheil B.; Bushrui, Suheil B. Kahlil Gibran, Man and Poet: a New Biography. — Oneworld Publications, 1998. — ISBN 978-1851682676
  8. Gibran Kahlil Gibran & William Blake:Poets of Peace and Redemption Արխիվացված 2016-04-04 Wayback Machine, by Edmond El Chidiac, 15 August 2008, lebanonism.com
  9. Curriculum Guide For the Film Արխիվացված 2016-04-05 Wayback Machine, Kahlil Gibran’s The Prophet, by Journeys in Film, 2015
  10. Cole, Juan. «Chronology of his Life». Juan Cole's Khalil Gibran Page – Writings, Paintings, Hotlinks, New Translations. Professor Juan R.I. Cole. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  11. Christopher G. White; Christopher G. White Discovering Imageless Truths: The Baha'i pilgrimage of Juliet Thompson, Artist // American Religious Liberalism. — Indiana University Press. — С. 110. — ISBN 0-253-00218-4
  12. Thompson, Juliet. «Juliet Remembers Gibran as told to Marzieh Gail». World Order. էջեր 29–31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  13. Hirtle, Peter B. «Copyright Term and the Public Domain in the United States». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  14. Copyright Duration Directive The rights of authors are protected within their lifetime and for seventy years after their death
  15. Canadian protection comprises the author's life and 50 years from the end of the calendar year of his or her death.
  16. Russian law stipulates likewise
  17. South African copyright law protects literary works for the author's life plus fifty years; see the Copyright Act, No. 98 of 1978, as amended Արխիվացված 2011-06-16 Wayback Machine.
  18. Australian law stipulates life plus 70 years, since 2005.
  19. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեն» հոդվածին։