Մարատի մահը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մարատի մահը
La Mort de Marat
Death of Marat by David.jpg
տեսակգեղանկար
նկարիչԺակ Լուի Դավիդ[1]
տարիհոկտեմբեր 1793 և 1793[1]
բարձրություն165 սանտիմետր
լայնություն128 սանտիմետր
ուղղություննեոդասականություն[2]
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
հավաքածուԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
սեփականատերJules David-Chassagnolle?
մակագրությունÀ MARAT, DAVID և du 13 juillet 1793. Marie anne Charlotte Corday au citoyen Marat. Il suffit que je sois bien malheureuse pour avoir droit à votre bienveillance.
https://www.wga.hu/html/d/david_j/3/302david.html կայք
La Mort de Marat (Jacques-Louis David) Վիքիպահեստում

«Մարատի մահը» (ֆր.՝ La Mort de Marat), Ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդի նկարը, համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Գեղանկարը պատմում է «Ժողովրդի եղբայր» ռադիկալ թերթի լրագրող, յակոբինյանների առաջնորդ Ժան Պոլ Մարատի ճակատագրի մասին։ Մարատը յակոբինյան ահաբեկչության մոլի կողմնակիցներից էր։ Ախտահարվելով մաշկային հիվանդությամբ՝ Մարատը տնից դուրս չէր գալիս և, իր տառապանքները մեղմելու համար, լոգանքներ էր ընդունում։ 1793 թվականի հուլիսի 13-ին նա դաշունահարվեց իր բնակարանում ազնվականուհի Շառլոթ Կորդեի կողմից։

Փայտե պահարանիկի գրությունը հեղինակային ձոն է՝ «Մարատին, Դավիդ»։ Մարատի ձեռքում գրությունով թերթիկ է, որի վրա գրված է. «13 հուլիսի 1793, Մարի Աննա Շառլոթ Կորդե — քաղաքացի Մարատին։ Ես դժբախտ եմ, և ուրեմն իրավունք ունեմ ձեր պաշտպանության»։ Իրականում Մարատը չի հասցրել ստանալ այդ նամակը. Կորդեն նրան սպանել է ավելի շուտ[3]։ Թեև շատ ուսումնասիրողներ պնդում են, որ նամակի դրվագը նկարչի մտահղացումն է դրամատիզմն ավելի շեշտելու համար։ Նրա դիրքը և անրակի ներքևի վերքը հիշեցնում է Հիսուսի կերպարը խաչից իջեցնելու պահին։ Խառնաշփոթային և քաոսային սպանությունը հանգամանորեն վերարտադրված է նկարչի կողմից և նմանվում է նահատակության։ Աջ ձեռքի դիրքը հիշեցնում է Հիսուսի պատկերը Կարավաջոյի «Հիսուսի թաղումը» ստեղծագործության մեջ։

Դավիդը ներկայացնում է նկարը Կոնվենտին։ Պատգամավորներին ուղղված իր ելույթում նա ասում է.

«Ժողովուրդը դիմել է իմ արվեստին՝ ցանկանալով կրկին տեսնել իր ընկերոջը ... Ես լսեցի ժողովրդի ձայնը, հնազանդվեցի նրան. Շտապեք։ Մայր, այրի, որբ, կեղեքված զինվոր, դուք՝ բոլորդ, ում Մարատը պաշտպանել է մինչև կյանքի վերջը, մոտեցեք և նայեք ձեր ընկերոջը։ Նա, ով հսկում էր, էլ չկա։ Նրա գրիչը՝ դավաճանների սարսափը, ընկնում է ձեռքից։ Ի՜նչ ցավ է։ Ձեր ընկերը մահացած է[4]»:

Նկարը շատ հանրաճանաչ էր, կրկնօրինակվել է նրա դպրոցի նկարիչների և այլ հեղինակների կողմից («Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց, Ռեյմսի գեղարվեստի թանգարան; «Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց,Դիժոնի գեղարվեստի թանգարան, «Ժան Պոլ Մարատ՝ սպանված լոգարանում 1793 թվականի հուլիսի 13», XIX դար, Ժ.-Մ. լանգլուա, Դավիդի օրինակով, Վերսալ)։

Կտավը բարձր է գնահատել Բոդլերը։ Ըստ նրա, Մարատը մեզ է ներկայացնում «ցավով և սարսափով լի ողբերգություն»։ «Նկարում կա նուրբ և միևնույն ժամանակ կսկծալի մի բան, այդ սենյակի սառը տարածության մեջ, այդ սառը պատերի ներսում, չարագույժ լոգարանի վրա հոգի է ճախրում[5]»:

Այսօր նկարը գտնվում է Բրյուսելում՝ Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։

Այս թեմային անդրադարձել են նաև այլ նկարիչներ։ Օրինակ.

  • «Մարատի մահը», Լ. Բրիոն դե Լա Տուր Լամբինա
  • «Մարատի մահը», Անտուան - Ժոզեֆ Վիրց, Անդրե Դիլիջանի արվեստի և արդյունաբերության թանգարան, Ռուբե  
  • «Շառլոթ Կորդե։ Մարատի մահը» — Ժյուլ-Շարլ Ավյե, Ռուան, Գեղարվեստի թանգարան
  • «Մարատի մահը», 1927-29, Ա. Դ. Գոնչարով (Նկատվում է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը)
  • «Մարատի մահը», 1888, Ժ. Ռոկ, Թուլուզ

Պոլ Ժակ Բոդրիի նկարում գլխավոր հերոսը համարվում է մարդասպանը, այլ ոչ զոհը։ Կտավն այդպես էլ կոչվում է «Շառլոթ Կորդե» ( 1860, Նանտի գեղարվեստի թանգարան

Մարատի մահվան թեմային են նվիրված նաև շատ գծանկարներ և փորագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Make Lists, Not War — 2013.
  2. Make Lists, Not War — 2013.
  3. Морозова Е. Шарлотта Корде. — М.: Молодая гвардия, 2009. — С. С. 141, 169.
  4. Alexandre Shkrob։ «VIVOS VOCO: А. Ольшевский, "Последние дни и смерть Марата"»։ vivovoco.astronet.ru։ Վերցված է 2017-02-20 
  5. «Яковлева Т.Ю.: Становление литературно-художественной журналистики Франции XIX века. Художественная критика Шарля Бодлера»։ 19v-euro-lit.niv.ru։ Վերցված է 2017-02-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дюлор. Убийство Марата. «Исторические эскизы основных событий Революции» (1823 г. издания).
  • Левандовский А. П. Сердце моего Марата: Повесть о Жане Поле Марате. — М.: Политиздат, 1975. — 478 с. — (Пламенные революционеры).
  • Герман М. Давид. — М. «Молодая гвардия», 1964. — 304 с. — (ЖЗЛ; Вып. 381). — 115000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]