Մատոլա
Բնակավայր | ||
---|---|---|
Մատոլա | ||
![]() | ||
Կոորդինատներ: 25°58′0″ հվ. լ. 32°28′0″ ավ. ե. / 25.96667° հս․. լ. 32.46667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 373 կմ² | |
ԲԾՄ | 3±1 մետր | |
Բնակչություն | 1 032 197 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Մատոլա (պորտ.՝ Matola), քաղաք, որը գտնվում է Մոզամբիկից հարավ, և Մապուտո նահանգի վարչական կենտրոնն է: Գտնվում է մայրաքաղաք Մապուտու քաղաքից 12 կմ արևմուտք: Ըստ 2007 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 675,422 մարդ[1]:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույն անունով մի գետ է հոսում Մատոլա մունիցիպալիտետում, որը հոսում է Մապուտոյի ծով: Քաղաքն ինքնին գտնվում է գետի ափին:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատոլան կարևոր արդյունաբերական կենտրոն է: Իր նավահանգստի միջոցով քրոմը, երկաթը և այլ հանքանյութեր են արտահանվում՝ Սվազիլենդ, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Զիմբաբվե, Զամբիա, Բոտսվանա[2]: Նավահանգստյան շրջանակներում կան տարբեր պրոֆիլների ձեռնարկություններ, այդ թվում՝ պոպատագործական և նավթաքիմիական արտադրություններ, հանքեր, քարհանքեր, ինչպես նաև տնկնարկներ, որտեղ աճեցվում են տարբեր մրգեր[2]: Զարգացած է նաև օճառի և ցեմենտի արտադրությունը: Այստեղ գործում է Մոզամբիկի խոշոր ալյումինգործարաններից մեկը[3]: Գազատարների արտադրություւնն ու անցկացումը ղեկավարում է «Matola Gas Company» ընկերությունը[4]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատոլան պատկանում է ցանցի հարավային մասին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատոլան ինչպես աֆրիկյան շատ քաղաքներ, բնութագրվում է բնակչության աճի բարձր տեմպերով:
Մարդահամարի տարին | Բնակչություն |
---|---|
1997 | 440 927 |
2007 | 675 422 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mozambique: largest cities and towns and statistics of their population»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-05 (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
- ↑ 2,0 2,1 «Ports of Maputo and Matola, Mozambique, undergo refurbishment» (անգլերեն)։ FreshPlaza։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-05
- ↑ «Mozal II» (անգլերեն)։ International Finance Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-05
- ↑ «Matola Gas Company (MGC)» (անգլերեն)։ Gigajoule :: Natural Gas։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-05