Մատնաչափիկը (մուլտֆիլմ, 1977)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնաչափիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումՆադեժդա Ռումյանցևա, Նինա Զորսկայա, Նիկոլայ Սերգեև և Վլադիմիր Բասով
ԵրաժշտությունՎլադիմիր Կրիվցով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1092 վայրկյան
Թվական1977
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատնաչափիկը (այլ կիրառումներ)

«Մատնաչափիկը» (ռուս.՝ Мальчик с пальчик), 1977 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին ու իր կինը, որ երեխաներ չունեն, երազում են իրենց օգնական որդի ունենալու մասին։ Անսպասելիորեն հայտնվում է Եգորուշկան՝ փոքրիկ մի տղա, որը, ըստ իր խոսքերի, ծնվել է պառավի դրած կաղամբակոթից։ Նա ծերունուն օգնում է փայտ ջարդել ու հողը վարել, պառավին՝ ասեղը թելել և խնձոր հավաքել, գայլից պաշտպանում է նրանց այծին։ Մոտակայքով անցնող բարինը, տեսնելով, թե ինչպես է գյուղացու զամբիկը մենակ գութան քաշում, ցանկանում է վերցնել այն։ Սակայն ծեր զամբիկը (իր ականջում նստած Եգորուշկայի ձայնով) բարինին համոզում է ծերունուն իր փոխարեն տալ 100 ռուբլի և նոր ձի։ Բարինը համաձայնում է և զամբիկին տանում իր կալվածք։ Ծերունին պառավի հետ սգում են Եգորուշկայի կորուստը, որը մնացել էր «խոսող» ձիու ականջում, սակայն գիշերը նա երջանիկ վերադառնում է տուն։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Դանիլով
  • Ռեժիսորներ՝ Ռոման Դավիդով, Ալեքսանդր Տրուսով
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Տրուսով
  • Մուլտիպլիկատորներ՝ Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Վլադիմիր Զարուբին, Ֆեոդոր Ելդինով, Օլեգ Սաֆրոնով
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կրիվցով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
  • Մոնտաժող՝ Ելենա Տերտիչնայա
  • Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով
  • Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
  • Դերերը հնչյունավորել են՝

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]