Մատիա Ախացել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատիա Ախացել
սլովեն.՝ Matija Ahacel և գերմ.՝ Matthias Achazel
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1779(1779-02-24)[1]
ԾննդավայրSankt Jakob im Rosental, Villach-Land District, Կարինտիա, Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1845(1845-09-23) (66 տարեկան) կամ նոյեմբերի 23, 1845(1845-11-23)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԿլագենֆուրտ, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Carinthia.svg Duchy of Carinthia և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան, խմբագիր, բանաստեղծ, publicist, ուսուցիչ, գյուղատնտես, մաթեմատիկոս, հրատարակիչ, գրող, մանկավարժ, խմբագիր, գիտնական և բանասեր
Matija Ahacel Վիքիպահեստում

Մատիա Ախացել (սլովեն.՝ Matija Ahacel, փետրվարի 24, 1779(1779-02-24)[1], Sankt Jakob im Rosental, Villach-Land District, Կարինտիա, Ավստրիա - սեպտեմբերի 23, 1845(1845-09-23) կամ նոյեմբերի 23, 1845(1845-11-23)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ժողովրդական երգեր հավաքող, գիտնական, գրող և մեկենաս, մաթեմատիկայի, գյուղատնտեսության և բնական պատմության ուսուցիչ[2][3]։

Նա հայտնի է նաև որպես Մատիաս Ախացել (գերմ.՝ Matthias Achazel): Ծննդյան անունն է Մատիա Կոբենտար (սլովեն.՝ Matija Kobentar):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հաբսբուրգյան միապետության Կարինտիա դքսության Գորինտշախ գյուղում՝ Սանտ Յակոբ իմ Ռոզենտալ քաղաքից ոչ հեռու, գեղջկական ընտանիքում։ Հոր ազգանունը Կոբենտար էր, սակայն այս ժամանակաշրջանում Սլովենիայում ընդունված էր ազգանվան փոխարեն նշել տան անունը[4]։ Կոբենտարներն ապրում էին Ախացել տանը, և Մատիային դպրոց ուղարկեցին՝ սխալմամբ որպես ազգանուն գրելով Ախացել[5]։

Հաճախել է Ռոզեգի դպրոց (1787-1788 թվականներ), Սանտ Յակոբ իմ Ռոզենտալի դպրոց (1788—1791 թվականներ)։ Այնուհետև տեղափոխվել է Կլագենֆուրտ, որտեղ 1791-1794 թվականներին հաճախել է դպրոց, իսկ հետո սովորել գիմնազիայում և 1794-1801 թվականներին Լիցեյում ուսումնասիրել փիլիսոփայություն[5]։

Ուսուցչական և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականին Լիցեյում, որտեղ նա մինչ այդ սովորում էր, հիվանադացավ մաթեմատիկայի պրոֆեսոր Պարիս Գյուլիանին, և Մատիան սկսեց նրան փոխարինել։ 1807 թվականին Ախացելն այս պաշտոնը զբաղեցեց մշտական հիմքերով և այստեղ աշխատեց մինչև մահը։

1809-1811 թվականներին ագրոնոմ Յոհան Բուրգերի[de] մոտ լսել է գյուղատնտեսական դասախոսություններ։ 1820 թվականին, այն բանից հետո, ինչ Բուրգերը հեռացավ Լիցեյից, Ախացելն իբր թե ժամանակավորապես (իրականում մինչև կյանքի վերջ) փոխարինեց նրան գյուղատնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնում, ինչն էլ հենց այդ ժամանակ սկսեց դասավանդել։ Որպես ամբիոնի վարիչ Լիցեյում հիմնեց բուսաբանական այգի[6]։

Աշխույժ զբաղվում էր բնական գիտություններով, դեռևս սկսած 1806 թվականից ամեն օր հետևում էր եղանակին (Ավստրիական եղանակի հետևման ցանցի ստեղծումից 32 տարի առաջ)[7], իսկ 1813 թվականին մեկ այլ գիտնական Յոհան Պրետների հետ հիմնեց օդերևութաբանության ուսումնասիրության կենտրոն, որոնց թիվը 1848 թվականին հասավ 15-ի[8]։ Լիցեյում 1825 թվականին Ախացելը սկսեց լրացուցիչ կարդալ նաև բնական պատմության դասախոսություն։ Գիտական գործունեության տվյալներին համաձայն՝ հրապարակել է գյուղատնտեսության և պոմոլոգիայի վերաբերյալ աշխատություններ[9]։

Հետաքրքրությունը սլովենական մշակութի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովեներենի հետ ծանոթացել է դեռ մանկուց, երբ սովորում էր Ռոզեգում։ Այնտեղ սովորական գերմաներենով կատեխիզիսի փոխարեն Օտտո Գուտսմանի տպարանում տպագրված, սլովենական և գերմանակ տեքստերով հարուստ գրքեր էին օգտագործվում։ Այնուհետև, իր գործունեության արդյունքում ի հայտ է գալիս նաև սլովենական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը։ Իր շրջապատի մեջ էին մտնում սլովենացի պեոտ Միխա Արդրեաշը և Անդրեյ Շուստեր-Դրաբոսնյակը։

Նա փնտրում և գնում էր սլովեներենով հրատարակված բոլոր գրքերը, նաև հետաքրքրվում էր սերբերեն և ռուսերեն լեզուներով գրքերով։ Երբ 1821 թվականին Անտոնիյ Մարտին Սլոմշեկը կազմակերպեց սլովեներենի դասընթացներ, Ախացելը դասընթացների մասնակիցների մեջ տարածում էր սլովեներեն գրքեր, իր տանը հավաքվում էին Սլոմեշեկի աշակերտները[5]։

Երկու անգամ (1833 և 1838 թվականներին) հրատարակել է ժողովրդական երգերի ժողովածուներ[10]։ Այդ ժամանակաշրջանի քննադատները ժողովծուն բավականին սառը ընդունեցին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.musiklexikon.ac.at/ml/musik_A/Achazel_Mathias.xml
  2. «Österreichisches Biographisches Lexikon 1815–1950» (գերմաներեն)։ Österreichischen Akademie der Wissenschaften։ Վերցված է 2014-02-28 
  3. «Ahacel, Matija (1779 - 1845)»։ CERL Thesaurus accessing the record of Europe's printed heritage (անգլերեն)։ Consortium of European Research Libraries։ Վերցված է 2014-02-28 
  4. Տան անուն էր հանդիասնում հիմնականում այն մարդու անունով, ով հիմնել էր տունը։ — «Slovenia Beginning Research» (անգլերեն)։ FamilySearch։ Վերցված է 2014-03-27 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Francè Kidrič։ «Ahacel, Matija (1779–1845)»։ Slovenska biografija (սլովեներեն)։ Սլովենիայի գիտության և արվեստի ակադեմիա։ Վերցված է 2014-02-28 
  6. Marianne Klemun (1994)։ «Aufbau und Organisation des meteorologischen Meßnetzes in Kärnten (19. Jh.)» (գերմաներեն)։ Oberösterreichisches Landesmuseum։ Վերցված է 2014-02-28 
  7. Ingeborg Auer, Reinhard Böhm, Michael Hofstätter, Konrad Türk (2010-10-31)։ «LANGZEIT KLIMA KÄRNTEN» (գերմաներեն)։ Zentralanstalt für Meteorologie und Geodynamik։ Վերցված է 2014-02-28 
  8. Ingeborg Auer, Reinhard Böhm, Wolfgang Schöner (2001)։ «Austrian Long-term Climate 1767-2000, Multiple instrumental climate time series from Central Europe» (անգլերեն)։ Вена: Zentralanstalt für Meteorologie und Geodynamik։ Վերցված է 2014-02-28 
  9. Constantin von Wurzbach (1856–1891)։ «BLKÖ:Achazel, Mathias»։ Викитека։ Verlag der Universitäts-Buchdruckerei von L. C. Zamarski (vormals J. P. Sollinger)։ Վերցված է 2014-02-28 
  10. Ahacel, Matija (1833)։ «Peşme po Koroshkim ino Şhtajarskim snane, enokoljko popravlene ino na novo sloshene»։ Digitalna knjižnica Slovenije (սլովեներեն)։ Клагенфурт: Natisnjene ino naprodaj per Janesu Leonu։ Վերցված է 2014-02-28