Մասնակցի քննարկում:Vacio/Արխիվ Զ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Այս էջում գտնվում են հին քննարկումները, նոր գրառում կատարեք քննարկման էջում են:

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Vacio,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով ջեօ ։  ?  08:13, 8 Հունվարի 2013 (UTC)

Ուղղումներ աստերոիդների հոդվածներում[խմբագրել կոդը]

Նոր հաղորդագրություն՝ Մասնակցի քննարկում:Vahe#Ուղղումներ աստերոիդների հոդվածներում։

Վիքի հայերեն հոդվածի ջնջում[խմբագրել կոդը]

Բարև: Խնդրում եմ ներկայացրեք ԱրմՍթայլ էջի ջնջման հիմունքները, քանզի քննարկման էջում նշված էր, որ ջնջման պատճառը հոդվածի գովազդային պարունակությունն էր ,ընկերության ծառայությունների մասին տեղեկությունը հոդվածում և այն որ ընկերությունն ունի ընդամենը մեկ տարվա պատմություն: Սակայն այդ հոդվածում ոչ մի գովազդային նյութ չկար, իսկ այն որ ընկերությունն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի դա չի նշանակում, որ այն նշանակալի դեր չունի: Եթե հեռախոսահամարներ ավելացնել չի կարելի, ապա այլևս մեր կողմից չի ավլացվի որևիցե հոդվածում:----Armen Ghalechyan 18:37, 15 Հունվարի 2013 (UTC)

Շտապ օգնություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուղղեք Հռիփսիմե Խուրշուդյան հոդվածի խառնաշփոթը. ինձ չհաջողվեց գլուխ հանել:--Xachikpanosyan 19:41, 17 Հունվարի 2013 (UTC)

Վերահղում[խմբագրել կոդը]

Vacio ջան, Կուր գետԿուր վերահղման նման եղանակով իրագործումն իմ կողմից պայմանավորված էր պրոցեսի ընթացքում տեղի ունեցող ընդհարումով (ошибка)։ -- Vahe (քննարկում) 19:40, 21 Հունվարի 2013 (UTC)

Բարի երեկո Վահե, խնդիր չէ։ Սխալի պտճառն այն էր, որ «Կուր» էջը դատարկ չէր։ Սակայն քանի որ վերահղելիս պետք է անպայման մայր հոդված դառնա ամենահին և ամենաշատ խմբագրումներ ունեցող էջը, ես ստիպված էի ջնջել Կուր էջը (որը ավելի երիտասարդ էր ու խմբագրումներ գրեթե չուներ), դրանից հետո նոր միայն Կուր գետ էջը վերանվանել։ Քեզ սխալ էր ցույց տալիս, որովհետև չէիր կարող ջնջել խանգարող էջը։--vacio 19:47, 21 Հունվարի 2013 (UTC)

Մեկ հարց ընդհանուր անցուդարձից. հայերեն վիքիի այսօրվա նախագծերը (աստերոիդների, գետերի մասին) շատ քիչ մասսայականություն են վայելում հայ վիքի-մասնակիցների շրջանում, և այդ հոդվածների հետագա ընթացքը մնում է թվով քիչ մասնակիցների հույսին։ Երեք ադմիններից բացի, դրան հիմնականում հետևում են հեղինակ(ներ)ը, երբեմն էլ մի քանի այլ մասնակիցներ։ Ես, օրինակ, բավականին սիրով կմասնակցեմ գետերի մասին հոդվածաշարերին, քանի որ մասնագիտությամբ գետաբան եմ, բայց հայերեն վիքիի ընդհանուր կարգավորվածության նպատակառումներով մասնակցում եմ աստերոիդների մասին հոդվածների մշակումներին։ Մեր վիքիում ընդհանուր գաղափարների շուրջ աշխատելու հակում չեմ տեսնում։ Օրինակ, ցանկացած կարգի գցված պորտալով, դրանով զբաղվողից բացի, ոչ Մեկին չի հետաքրքրում, նույնիսկ եթե սեր ունեն տվյալ թեմատիկայի նկատմամբ։ Ի մոտ խոչընդոտ է զուտ ժամանակի սղությունը, թե չէ իմ ներդրման ծավալը շատ ավելի մեծ կլիներ։ Որոշակի քայլեր եմ ակնկալում այդ պրոցեսների խթանման համար, չնայած սեփական փորձս վիքիում թույլ չի տալիս այս առումով ինչ-որ խորհուրդ տալ մեր ադմիններին։ Մեկ էլ մեկ բան, նայիր Վիքիպեդիա:Խորհրդարան#Նոր_Ադմին բաժնում իմ գրառումը մասնակիցների իրավասությունների վերաբերյալ, կուզեի իմանալ քո կարծիքը։ -- Vahe (քննարկում) 20:04, 21 Հունվարի 2013 (UTC)

Հարգելի Վահե, ես հասկանում եմ քեզ։ Ինքս այս պահին բավական ծանրաբեռնված եմ աշխատանքի պատճառով։ Եվ դրա համար ցավոք չեմ կարողանում շատուշատ այլ նախագծերի մասնակցել (մասնավորապես շատ ափսոսում եմ, որ գետերի կիսաավտոմատացման նախագծի համար ոչինչ չեմ կարող անել)։ Ֆիզիկապես ուղղակի չեմ հասցնում։ Սակայն ցանկացած հարցի դեպքում միայն ուրախ կլինեմ, եթե ինձ դիմեք (թե խորհրդի համար, թե բոտային աշխատանքներ կատարելու համար)։ Քո մյուս հարցին կանդարադառնամ հենց խորհրդարանում։ --vacio 20:02, 22 Հունվարի 2013 (UTC)

Ներեցեք, որ մուտք եմ գործում ձեր դիալոգ ։) Վահե ջան, ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու աստերոիդների մասին հոդվածների մշակմանը, ուղղակի չգիտեմ ինչ անել։ Եթե ինձ բացատրես իմ, թե ինչ է պետք անել, ինչ ավելացնել, որն ուղղել, ես էլ կսկսեմ մշակել, ավելի արագ կլինի ամեն ինչ։ --ջեօ ») 06:11, 22 Հունվարի 2013 (UTC)

Ներեցեք, որ ներխուժում եմ ձեր եռախոսության մեջ :): Պարզապես ուզեցի պատասխանել Գեո-ին: Աստերոիդների մասով դեռ շատ բան կա անելու:

  1. Առաջին հերթին` ստեղծել աստղագետների և աստղադիտարանների հոդվածները:
  2. Երկրորդ, ստուգել տառադարձման ճշգրտությունը: Այսինքն ստուգել արդյոք տառադարձված հայերեն անունը ճիշտ է արվել: Սա վերաբերվում է աստերոիդներին, աստղագետներին և աստղադիտարաններին: Սակայն ուղղումը պետք է անել անեմ տեղ, ցանկերում, +- մեկ համարով աստերոիդներում, հղումներում և այլն: Կան ուղղումներ, որոնք ավելի հարմար է անել բոտով:
  3. Երրորդ, ստեղծել պակասող կատեգորիաները:
  4. Կա մի մեծ խնդիր, աստերոիդների ցանկերում վերևում և ներքևում կա մի կաղապար, որը ապահովում է նավարկումը էջերի միջև... Եթե կարող ես ուղղել այն շատ մեծ օգուտ կլինի:
  5. Կարելի է նաև, ավելացնել լուսանկարներ և այլ տեղեկություններ արդեն ստեղծված աստերոիդների հոդվածներում, օրինակ` անվանման հիմնավորումը, սպեկտրալ դասի պատկանելությունը (սա մի փոքր խուճուճ է, քանի որ այլ վիքիներում տեսել եմ անճշտություններ) և այլն:
  6. Եվ, վերջապես, զարգացնել նախագիծը, ստեղծել պակասող աստերոիդների մասին հոդվածները (ընդհանուր սխեմայով), որոնց հղումներ կան աստերոիդների մասին հոդվածներում, վերացնել կարմիր հղումները, ու և այլն:

Շնորհակալություն, որ ուզում ես մասնակցել: --Ahaik (քննարկում) 06:40, 22 Հունվարի 2013 (UTC)

Վաչիո ջան, սա էլ մի քանի ուղղումներ որ կարելի է բոտով անել (մեջտեղում բացատ գծիկ բացատը առանձնացնում է)՝

Արված է --Ahaik (քննարկում) 08:56, 10 Փետրվարի 2013 (UTC)

Առայժմ այսքանը:--Ahaik (քննարկում) 06:40, 22 Հունվարի 2013 (UTC)

Շնորհակալ եմ ներխուժումների համար, աշխատանքից տուն վերադառնալիս բոլորին կպատասխանեմ :) --vacio 07:14, 22 Հունվարի 2013 (UTC)

Ահայկ, շնորհակալ եմ, մեծ սիրով գործի կդնեմ բոտս․․․ (ժամանակային առումով տեսնեմ երբ կստացվի․ այսօ՞ր թե ավելի ուշ․․)։ --vacio 20:02, 22 Հունվարի 2013 (UTC)

Վաչիո ջան, վերևի ուղղումներում փոփոխել եմ, մնացել են միայն Սեյդզի Ուեդայի և Հիրոսի Կանեդայի փոփոխությունները, պարզապես դրանք շատ են... մոտ 301 էջ: Ձեռքով չեմ անի: --Ahaik (քննարկում) 09:38, 8 Փետրվարի 2013 (UTC)

Տեղեկաքարտային խնդիրներ[խմբագրել կոդը]

Ողջույն սիրելի Vacio, շնորհակալություն կատարած աշխատանքի համար: Ազնվորեն ասած ես որոշ խնդիրներ եմ ունենում նոր տեղեկաքարտեր ստեղծելու հետ: Կցանկայի իմանալ, արդյոք կան որևէ սովորեցնող դասընթացներ: Ինչպես նաև այս կաղապարը օգտագործել եմ այս փորձնական հոդվածում, սակայն այն «լոճվել» է, և ես չեմ կարողանում ՀԵՆՑ տեղեկաքարտի մեջ այնպես անեմ, որ նման տեսք չունենա: --Narek75 (քննարկում) 23:16, 22 Հունվարի 2013 (UTC)

Արված է, Նարեկ ջան սա էր խնդիր առաջացնում: --ERJANIK քննարկում: 04:39, 23 Հունվարի 2013 (UTC)

Շնորհակալություն, Երջանիկ ջան, ուղղակի կուզենայի իմանալ, թե ինչ-որ վիրտուալ ձեռնարկներ կա՞ն, որոնցով կարելի է տեղեկաքարտ ստեղծել: Ճիշտն ասած փորձել եմ այլ վիքիներից տեղեկաքարտերը նույնությամբ պատճենել և հայերեն թարգմանել, բայց ինչ-որ բան այն չի լինում միշտ: --Narek75 (քննարկում) 09:07, 23 Հունվարի 2013 (UTC)

Ո՞ր լեզուն է քեզ ավելի մատչելի. ռուսերենը, թե՞ անգլերենը --vacio 10:20, 23 Հունվարի 2013 (UTC)

Անգլերենը --Narek75 (քննարկում) 11:01, 23 Հունվարի 2013 (UTC)

Այդ դեպքում կարելի է աչքի անց կացնել այս կամ այս ուղեցույցները։ Ինչպես նաև սա։ Սրանք ընդհանուր ձեռնարկներ են, եթե հարցեր կան արդեն կոնկրետ խնդիրների վերաբերյալ, պետք է փնտրել, տեսնել, թե որտեղ կա դրա մասին բացատրություն։ --vacio 11:15, 23 Հունվարի 2013 (UTC)

Շնորհակալ եմ: --Narek75 (քննարկում) 16:26, 23 Հունվարի 2013 (UTC)

Գլխավոր էջ[խմբագրել կոդը]

Vacio ջան, այս ի՞նչ «հորթաբանություն» է մեր վիքիի գլխավոր էջում. Շատ շտապ վաճառվում են հորթեր մանրամասների համար զանգահարել 093-36-11-83։ -- Vahe (քննարկում) 14:00, 24 Հունվարի 2013 (UTC)

Արդեն ուղղեցի, Վահե ջան։ Վանդալների հերթական հիվանդ երևակայության արդյունքն էր։ --ջեօ ») 14:08, 24 Հունվարի 2013 (UTC)
Հիանալի է, շնորհակալություն ուղղելու համար։ --vacio 15:25, 24 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Vacio, դուք կարող եք ինձ օգնել և պարզաբանել կամ ուղղել Պորտալ:Տնտեսագիտություն -ում box-header-ների խնդիրը:6AND5 (քննարկում) 18:00, 24 Հունվարի 2013 (UTC)

Ի դեպ քո բոտը անհասկանալի գործողություններ է կատարել, որոնց արդյունքում որոշ հոդվածներում խնդիրներ են առաջացել, ինչպես օրինակ այստեղ. [1]6AND5 (քննարկում) 19:12, 24 Հունվարի 2013 (UTC)
Ողջույն 6AND5, հաճելի է քեզ կրկին վիքիում տեսնելը։ Շատ ներողություն եմ խնդրում, որովհետև երեկ էլ չհասցրեցի պատասխանել, իսկ այսօրվա ընթացքում շատ ծանրաբեռնված էի։
  • Պորտալ:Տնտեսագիտություն, կփորձեմ նայել և ուղղել։
  • ինչ վերաբերում է բոտի խմբագրումներին, ապա նա հեռացրել է Գուգլ-դոքսի հղումը․ բանն այն է, որ ԱՎԾ-ի փաստաթղթերը գուգլ-դոքսում չեն գտնվում, ուստի և ընթերցողների ընտրությանն է պետք թողնել, թե ինչպես են ուզում ընթերցել ԱՎԾ-ի փաստաթղթերը․ ինչ խոսք շատերի համար այն հարմար կլինի, իսկ շատերի համար ոչ (մանավանդ, որ շատերը սկզբունքորեն չեն ցանկանում օգտվել գուգլ-ծառայություններից)։
Դու ճիշտ ես նկատել, որ հղումը լրիվ ճիշտ չէր․ պարզապես պակասում էր http:// կոդը լինքից առաջ։ Ես դա կուղեմ և կհեռացնեմ գուգլ-ընթերցիչի հղումը, եթե դեմ չես։ --vacio 19:26, 25 Հունվարի 2013 (UTC)
Ուղղելու դեպքում հղումը կտա ԱՎԾ կայքին, ուր արդեն թարմացված են տվյալները , այսինքն թվերը իրար չեն բռնի հարկավոր է հոդվածներում տվյալները թարմացվեն: Նախկինում գուգլ ընթերցիչը ավելի հեշտ էր բացում , քան ԱՎԾ կայքը, հիմա կարծես ԱՎԾ կայքը ավելի արագագործ է դարձել, իսկ սկզբունքային հակագուգլիստների մասին առաջին անգամ եմ լսում )))6AND5 (քննարկում) 19:59, 25 Հունվարի 2013 (UTC)
Կան բարեկամ, կան... :) Ես էլ նրանցից մեկն եմ: Գուգլը շատ ավելի հակա-օգտագործողական քաղաքականություն է որդեգրել քան մնացածը: (կներեք ներխուժելու համար)--Ahaik (քննարկում) 21:26, 25 Հունվարի 2013 (UTC)
Ողջույն Vacio, ես արդեն պորտալը ձևափոխել եմ:--6AND5 (քննարկում) 06:50, 28 Հունվարի 2013 (UTC)

Առաջարկվել է այս հոդվածները ջնջել: Ահավասիկ գովազդ է և այդ հոդվածները կարող են վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Նշված են բոլոր թվարկված հոդվածներում հեռախոսահամարները, ֆեյսբուքյան էջերը և ծառայությունների ցանկերը:--46.71.242.6 12:30, 25 Հունվարի 2013 (UTC)

  • Դա բավարար հիմք չէ հոդվածը ջնջելու համար։ --ջեօ België 13:02, 25 Հունվարի 2013 (UTC)


  • Այսինքն ցանկացած սուպերմարկետ, կայք ու խանութ բավական կարևորություն ունեն հանրագիտարանում գտնվելու, ակնհայտ գովազդ է։--46.71.155.217 10:35, 3 Փետրվարի 2013 (UTC)

Սթար բացահայտ գովազդ:--46.71.242.6 12:38, 25 Հունվարի 2013 (UTC)

Եթե հոդվածի բովանդակությունը համարում եք գովազդային, փորձեք ուղղել այն և անմիջապես ջնջման մի՛ պիտակեք այն։ Այս հոդվածը ջնջման ենթակա չէ, թեև բարելավումներ անհրաժեշտ են։ --vacio 19:29, 25 Հունվարի 2013 (UTC)
  • Լավ կփորձեմ գնացուցակներ և ապրանքատեսակներ ավելացնեմ։--46.71.155.217 10:39, 3 Փետրվարի 2013 (UTC)

ադմինական հարց[խմբագրել կոդը]

հարգելի Vacio, մի բան հարցնեմ գուցե իմանաս, եթե ասենք որևէ կատեգորիա ջնջվում է որպես սխալ անվանումով էջ, դրան հղվող այլ լեզուներով էջերում որպես ադմին կամ թեկուզ որպես մասնակից հնարավորություն ունենք ավտոմատ կամ կիսավտոմատ թեկուզ ասենք բոտով ուղղել այդ հղումները այլ լեզուներով հղումներին, ասենք օրինակ ջնջվեց Կատեգորիա:6 դարի մահեր ու փոխարենը ստեղծվեց Կատեգորիա:6-րդ դարի մահեր, ու ասենք ռուսերեն կատեգորիայում հղումը տրված էր ջնջված կատեգորիային, այսպիսի դեպքերում պետք է փոխել մյուս լեզուներում, կարող ենք իհարկե փոխել ձեռքով, բայց դա պարզ է երկար գործ կլինի, կա ինչ-որ կարճ եղանակ թե ոչ: --ERJANIK քննարկում: 16:25, 26 Հունվարի 2013 (UTC)

Բարի երեկո Երջանիկ ջան, կարող ես չանհանգստանալ, բոտերը ավտոմատ ուղղում են։ --vacio 16:39, 26 Հունվարի 2013 (UTC)
Եղավ: --ERJANIK քննարկում: 16:53, 26 Հունվարի 2013 (UTC)

Պորտալ Աստղագիտություն[խմբագրել կոդը]

Հարգելի Վաչիո ջան, խնդրում եմ գնահատես Պորտալ:Աստղագիտություն-ը, ու եթե ունես առաջարկներ կամ դիտողություններ ասա: Ճիշտ է չի ավարտված ամբողջովին, բայց կուզեի հիմա լսել քո կարծիքը:--Ahaik (քննարկում) 15:46, 27 Հունվարի 2013 (UTC)

Հարգլի Ահայկ, շատ-շատ ներողություն եմ խնդրում ուշ արձագանքելու համար։ Ուզում էի ժամանակ գտնել ավելի հիմնավոր կարծիք հայտնելու համար․․ Ամեն ինչ շատ լավ է կարծես։ Գուցե միայն կարելի է բաններ ավելացնել։ Ինչևէ, հիանալի նախաձեռություն է, կփորձեմ ես էլ պորտալին մասնակցել։ --vacio 10:21, 2 Փետրվարի 2013 (UTC)
Ասենք, օրինակ, կարելի է օգտագործել սա։ --vacio 10:47, 2 Փետրվարի 2013 (UTC)
Շատ լավն է, կդնե՞ս...--Ahaik (քննարկում) 21:06, 2 Փետրվարի 2013 (UTC)
Դրել եմ ․․ (: --vacio 21:30, 2 Փետրվարի 2013 (UTC)
Տեսա, :)... Լավ է ստացվել --Ahaik (քննարկում) 21:58, 2 Փետրվարի 2013 (UTC)

Հոդված արևմտահայերենով[խմբագրել կոդը]

Սիրելի Վաչագան, նկատեցի որ Ֆեռա Ֆոսեթ հոդվածը լիովին գրված է արևմտահայերենով: Արդյոք չարժե՞ պատրաստել արևելահայերենովը և հղել դեպի արևմտահայերեն տարբերակ: --NAREK75 10:29, 31 Հունվարի 2013 (UTC)

Արժի :) եթե ի հարկե ցանկություն ունեցող կա (բոլոր արևմտահայերեն հոդվածների դեպքում էլ ցանկալի է, որ լինի նաև արևելահայերեն տարբերակ)։ --vacio 12:01, 31 Հունվարի 2013 (UTC)

Կարծես թե արեցի. հին հոդվածը սարքեցի արևելահայերեն, և ստեղծեցի (քոփի փեյսթ) Ֆեռա Ֆոսեթ (արեւմտահայերէն) հոդվածը` իրար հղումներ տալով. հուսով եմ` ճիշտ եմ արել ամեն ինչ: :-Ճ --NAREK75 17:22, 31 Հունվարի 2013 (UTC)

Նարեկ ամեն ինչ ճիշտ էր բացի մի փոքր բանից, որը փոքր լինելով հանդեր շատ կարևոր է․ հոդվածի պատմությունը ամենակարևոր մասն է, ուստի խիստ անցանկալի է, որ այն կորմի կամ այլ տեղ հայտնվի հոդվածի բովանդակությունը փոխադրելիս (այսինքն՝ սխալ է պատճենել-փակցնելով հոդվածի բովանդակությունը փոխադրելը)։ Դրա համար, պետք է հոդվածը տեղափոխլիստ օգտագործել «Վերանվնելը» կոճակը։
Ես դրա համար հոդվածը հետ վերադարձրի, նորից վերանվանեցի (Ֆեռա Ֆոսեթ (արեւմտահայերէն))։ Խնդրում եմ, եթե դժվար չէ այստեղ նորից ստեղծիր արևելահայերեն տարբերակը (քո ստեղծած բովանդակությունը կարող ես գտնել այստեղ)։ Շնորհակալություն համակգործակցելու համար։ --vacio 18:25, 31 Հունվարի 2013 (UTC)

Ահա, արված է, շնորհակալություն: --NAREK75 18:34, 31 Հունվարի 2013 (UTC)

։) --vacio 19:12, 31 Հունվարի 2013 (UTC)

Օգնություն: Ինչո՞ւ է ջնջվել իմ բեռնած պատկերը[խմբագրել կոդը]

Հարգելի Vacio 18:01, 30 Հունվարի 2013 դուք ջնջեցիք էջը Պատկեր:Սրտային անբավարարություն Լիպարիտ Շուշանյան.jpg ինչո՞ւ։ Ես ծանոթացել եմ պատկերի ջնջման կանոներին և ըստ ինձ անհիմն էր ջնջելը։ Խնդրում եմ պարզաբանի հիմքերը ջնջելու կամ միգուցե վերականգնե՞ս։--46.70.112.88 10:46, 3 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի մասնակից։ Ասում եք ընթերցել եք, սակայն բեռնման էջում նշված է, որ անպայման պետք է լրացված լինի պատկերի տվյալների կաղապարը (նկարագրություն)։ Կաղապարը բացակայում էր։ Այդ դեպքում պատկերը միանգամից ջնջվում է։ Բացի այդ պատկերի տակ դրված էր «սեփական աշխատանք» պիտակը, ինչը շատ կասկածելի է, քանի որ բեռնող մասնակցի անունն է Armen_Ghalechyan, իսկ գրքի հեղինակն է Լիպարիտ Շուշանյանը (թեև կազմի հեղինակային իրավունքը ավելի շուտ երևի պատկանում է գրքի ձևավորողի կամ հրատարակչին)։
Նման դեպքում պատկերը կարելի էր բեռնել միայն ոչ սեփական աշխատանք / ոչ ազատ պատկեր անվան տակ։ Այսպես թե այնպես պարտադիր պետք է լրացված լիներ տվյալների կաղապարը (որը կարելի է տեսնել բեռնման էջում):
Հուսով եմ այսքանով ամեն ինչ պարզ է։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vacio (քննարկում|ներդրումներ) 14:29, 6 Փետրվարի 2013 մասնակիցը։
Հարգելի Vacio ճիշտ է ես ընդունում և հարգում եմ ձեր ներդրումը հայերեն Վիքիյում, բայց կներեք առանց ստույգ իմանալու հապճեպ որոշում եք կայացրել, երբ չգիտեք ով է հեղինակային իրավունքների տերը գրքի և առավել ևս նկարի, ամեն դեպքում շնորհակալություն դիտողության համար։ Կփորձեմ բեռնել այդ կերպ։--46.241.195.53 23:44, 7 Փետրվարի 2013 (UTC ։
Հարգելի մասնակից, ճիշտ եք․ ես «հապճեպ» որոշում եմ կայացրել։ Բայց դա իմ անձնական որոշումը չէ, Վիքիպեդիայում գործող կանոնն է։ Երբ բեռնված պատկերի վերաբերյալ բացակայում են անհրաժեշտ տեղեկությունները, ապա այն առանց զգուշացման ջնջվում է։ Դուք անշուշտ նկատել եք բեռնան էջում այս զգուշացումը՝
Զգուշացում  Զգուշացո՛ւմ. Ուշադիր ընթերցե՛ք սույն ուղեցույցը։ Նշված պահանջներին չհամապատասխանող բոլոր պատկերները կջնջվեն անմիջապե՛ս։
Այսինքն ադմինը պարտավոր չէ իմանալ, թե ում են պատկանում հեղինակային իրավունքները, այլ բեռնողն է պարտավոր այնպես անել, որպեսզի անհրաժեշտ տվյալներից և ոչ մեկը չբացակայի։
Ինչևէ, դուք միշտ էլ կարող եք ջնջված պատկերը կրկին բեռնել՝ այս անգամ անհրաժեշտ կաղապարը լրացված (կաղապարը կարող եք տեսնել բեռնման էջում «Նկարագրություն» ենթավերնագրի տակ)։ Եթե դժվարություն ունենաք, դիմեք ինձ, սիրով կօգնեմ ։) --vacio 13:13, 9 Փետրվարի 2013 (UTC)

Ընտրված ցանկեր և պորտալներ[խմբագրել կոդը]

Vacio ջան, քեզ՝ որպես ադմինիստրատորի, մեկ խնդրանք ունեմ. հետևյալ քննարկման/քվեարկության արդյունքը տրված չէ. կխնդրեի ի մի բերել այս հարցը, որից հետո նոր առաջադրություններ եմ կատարելու։ Այս հարցով դիմելու եմ նաև Beko-ին և Երջանիկին։ -- Vahe (քննարկում) 18:16, 5 Փետրվարի 2013 (UTC)

Տեսնում եմ, որ Երջանիկն արդեն արձագանքել է։ Թեև նշեմ, որ հոդվածների ընտրությունը այնքան էլ ադմինի լիազորություն չէ (որոնք են ջնջել, արգելափակել, պաշտպանել)։ --vacio 10:25, 6 Փետրվարի 2013 (UTC)
Vacio ջան, իմ հարցադրումների բնույթը երևի թե արդեն քեզ որոշակի ծանոթ պիտի լինի։ Իմ կողմից ոչ մի խոսք կողմ կամ դեմ քվեարկելու մասին։ Միայն հարցը սրա մեջ է. եթե թեկնածուն ընտրված է/ընտրված չէ, այդ մասին տեղեկացնել վիքի-հանրությանն ու առաջադրողին։ Օրինակ, եթե ընտրված չէ, ապա արժե, որ առաջադրողը (կոնկրետ դեպքում՝ ես) իմանա, թե որքան ժամանակ հետո կարող է նույն «միավորը» (հոդված, ցանկ, պորտալ, հոդվածաշարի գլխամասային էջ) նորից առաջադրել քվեարկության և ինչ թերություններ պետք է վերացնել։ Ի միջ այլոց, ոչ մի մասնակից չի կարող ինձ երբևէ նախատել այլ մասնակիցներին քվեարկության մասնակցելու կոչ անելու համար, քանի որ նման դեպք չի եղել։ Իրոք, դա այդքան էլ կոռեկտ քայլ չէ, քանի որ դիմելով որևէ մեկին՝ ինքնաբերաբար «տրամադրում ես» նրան կողմ քվեարկելու։ -- Vahe (քննարկում) 13:07, 6 Փետրվարի 2013 (UTC)
Ես նման բան չասացի, ես միայն ասացի, որ պարտադիր չէ, որ քվեարկությունը ամփոփի ադմինը ։) --vacio 15:36, 6 Փետրվարի 2013 (UTC)

Էջի վերանվանման խնդիր[խմբագրել կոդը]

Վաչիո ջա, մի քանի անգամ տարբեր մարդկանց կողմից փոխելու հետևանքով, այժմ էջի անունը սխալ է` (3511) Ցվերաևա, պետք է լինի [(3511) Ցվետաևա]: Եթե ժամանակ ունենաս ուղղի խնդրում եմ:--Ahaik (քննարկում) 09:11, 8 Փետրվարի 2013 (UTC)

Արված է--Bekoքննարկում 09:48, 8 Փետրվարի 2013 (UTC)
Շնորհակալություն արագ արձագանքելու համար, Մհեր ջան։ --vacio 13:16, 9 Փետրվարի 2013 (UTC)

Ասսիզեցի թե Ասիզացի[խմբագրել կոդը]

Ողջույն,

Շնորհակալություն «Ֆրանցիսկ Ասսիզեցի» էջին մասնակցելու համար:

Ես խորհրդակցել եմ մասնագետների հետ և հանգել եմ համոզման, որ ճիշտ ձևը Ասսիզեցի է, և ոչ թե Ասիզացի, համաձայն հայերենի հետևյալ կանոնի.«ի-ով վերջացող տեղանուններին ավելացող -ացի վերջածանցի սկզբի ա-ն միանալավ տեղանվան վերջին ի-ձայնավորին` դառնում է -ե»: Այս կարծիքին է նաև կցված թարգմանությունների հեղինակը՝ Հակոբ Մովսեսը:

Օրինակ.

Անի- անեցի,

Լոռի -լոռեցի,

Արզնի - արզնեցի,

Գառնի - գառնեցի,

Ասսիզի - ասսիզեցի:

Խնդրում եմ հետ շրջեք հոդված անվանումը:

Հարգանոք՝ --Beniamin (քննարկում) 12:12, 11 Փետրվարի 2013 (UTC)

Ողջույն, շնորհակալ եմ հանգամանալի բացատրութան համար։ Իսկ ինչ կասեք մեկ կամ երկու «ս» օգտագործելու վերաբերյալ։ Որքան գիտեմ, տառադարձելիս հայերենում կրկնակի բաղաձայներ չենք թողնում այդպես չէ՞։ --vacio 12:52, 11 Փետրվարի 2013 (UTC)
Ողջույն, ես խորհրդակցեցի Հակոբ Մովսեսի և Վաչագան Սարգսյանի հետ: Հակոբ Մովսեսը պնդում է, որ ճիշտը երկու «ս»-ով գրելն է, քանի որ կանոնը թույլ է տալիս բացառություններ օրինակ. «աբբա», «Սպասսկի», «Բոկկաչո» և այլն: Վաչագան Սարգսյանը հակառակ կարծիքին է, որ այս դեպքում արժի հետևել կանոնին, միանմանություն ապահովելու համար, չնայած երկու ձևն ել հանդիպում են: Անձամբ ես երկու «ս»-ի կողմնակից եմ: Կարծում եմ, հաշվի առնելով Ֆրանցիսկ Ասսիզեցու բացառիկ լինելը, անվան գրելաձևը նույնպես կարելի է բացառության կարգով վստահել պոետի, այն է, Հակոբ Մովսեսի պոետական կարծիքին:
Շնորհակալություն --Beniamin (քննարկում) 09:29, 12 Փետրվարի 2013 (UTC)
Արված է --vacio 14:12, 12 Փետրվարի 2013 (UTC)
Շնորհակալություն Vacio Beniamin (քննարկում) 19:50, 13 Փետրվարի 2013 (UTC)
Խնդրեմ ։) --vacio 20:05, 13 Փետրվարի 2013 (UTC)

Պատկերի տեղափոխումը Վիքիպահեստ[խմբագրել կոդը]

Յուրօրինակ հարց Vacio ջան։ Ինչպե՞ս պետք է հիմնավորեմ հետևյալ պատկերի տեղափոխությունը Վիքիպահեստ։ Ճիշտ է՝ հարցը կապված է նախ «ոչ մեր» վիքիի հետ, բայց պրոցեսի նպատակը «մեր» վիքիում օգտագործումն է։ Քանի որ, դու հայերեն վիքիում ադմին ես, չեմ էլ խնդրում, որ պրոցեսը քո աքաունթով իրագործես, հնարավոր է «այնտեղ ճիշտ չհասկանան»։ Ամեն դեպքում, լավ կլինի այս պատկերը հասանելի դարձնել հայ-ուկրաինական համագործակցության հոդվածների մշակման գործում։ Կսպասեմ պատասխանիդ... Prethanks -- Vahe (քննարկում) 15:14, 12 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Վահե (նախ կներես չհասցրեցի ավելի շուտ արձագանքել): Քանի որ պատկերը հին է, ապա պետք է որ խնդիր չլինի Վիքիպահեստ տեղափոխելու համար։ Նույն պատկերը բեռնի Վիքիպահեստ: Արտոնագրի դաշտում պետք է ընտրել «Public», ապա լրացնել նույն տվյալները, որոնք արդեն կան պատկերի ռուսերեն էջում։ Միայն լավ կլինի, որ նշես «Originally uploaded in Russian Wikipedia»։
Եթե ուզում ես, ասա ես կփոխադրեմ Վիքիպահեստ, կտեսնես ինչպես է արվում։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում (հետաքրքիր է, ինչը՞ պետք սխալ հասկացվի այնտեղ)։ Հարգանքներով։ --vacio 20:01, 13 Փետրվարի 2013 (UTC)

Չգիտեմ, արդյոք շահերի բախում կա՞, եթե այլ վիքիի ադմին իր աքաունթի միջոցով բեռնի պատկեր վիքիպահեստ։ Եթե կարող ես կատարել գործողությունը, գոհ կլինեմ։ Պատրաստ տարբերակից սովորելն ավելի դյուրին կլինի, հաջորդ դեպքերում երևի ես կանեմ։ Նախապես մերսի։ -- Vahe (քննարկում) 20:25, 13 Փետրվարի 2013 (UTC)

Մեկ էլ. մի թեթև նայիր Ուկրաինայի դրոշ ու Ուկրաինայի օրհներգ հոդվածները. թերություններ հայտնի ու ասա, թե նման կառուցվածքը հարմար է այդ թեմատիկայով հոդվածներին։ -- Vahe (քննարկում) 20:28, 13 Փետրվարի 2013 (UTC)
Ահա խնդրե, միայն մոռացա անվանումը լատինատառ դարձնել։ Չէ, ոչ մի շահերի բախում չկա ։) --vacio 20:54, 13 Փետրվարի 2013 (UTC)
Ուկրաինայի դրոշ և Ուկրաինայի օրհներգ հոդվածների կառուցվածքը հիանալի է, բովանդակային առումով այսօր չհասցրեցի ուսումնադիրել, երևի վաղը․․․ --vacio 20:58, 13 Փետրվարի 2013 (UTC)
Շատ շնորհակալություն։ -- Vahe (քննարկում) 13:17, 14 Փետրվարի 2013 (UTC)

Հայ վիքիի մասնակիցների ցուցակ[խմբագրել կոդը]

Ողջույն, Վաչագան ջան: Որտեղի՞ց կարող եմ վերցնել Հայ Վիքիի մասնակիցների ցանկը, որ GEO-ի ասած էջը թարմացնեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 15:47, 12 Փետրվարի 2013 (UTC)

Ներեցեք ներխուժման համար. Արման ջան, ես գտա, ահա մասնակիցների ցանկը։ --ժպիտ ջեօ 15:54, 12 Փետրվարի 2013 (UTC)
Շնրհ. ներխուժելու համար ։) --vacio 15:59, 12 Փետրվարի 2013 (UTC)
Մերսի: Հենց մի փոքր ժամանակ գտնեմ, այս հարցով կզբաղվեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 04:49, 14 Փետրվարի 2013 (UTC)

Հարցեր Վացիոյին[խմբագրել կոդը]

Վացիո, ըստ վիքի օրենքի, կարո՞ ղ է արդոք ադմին ընտրվել նախկինում արգելափակված մասնակիցը: --Vadgt (քննարկում) 15:21, 14 Փետրվարի 2013 (UTC)

Եթե այլևս խնդիրներ չկան (այսինքն եթե մասնակիցը չի շարունակում սխալ վարքագիծը)՝ այո։ Նման արգելք սահմանող կանոն համենայն դեպս որքան գիտեմ չկա։ --vacio 15:39, 14 Փետրվարի 2013 (UTC)
Իսկ ինչպե՞ս կարող եմ մասնակցել «Նախագիծ 10.000 հոդված»-ին: --Vadgt (քննարկում) 15:49, 14 Փետրվարի 2013 (UTC)
Ինչու պատասխան չկա: --Vadgt (քննարկում) 15:57, 14 Փետրվարի 2013 (UTC)
Պատասխան չկար, քանի որ ես մարդ եմ, և ոչ համակարգչային ծրագիր կամ բոտ ;) Իսկ հիմա պատասխանը․ այս պահին 10.000 նախագիծը չի շարունակվում, սակայն կան այլ նախագծեր, որոնք նույն սկզբունքով են գործում։ Օրինակ Ahaik-ը անցած ամիս մոտ 10․000 հոդված է ավելացրել աստերոիդների մասին, Lilit22-ը վերջերս սկսել է գետերի մասին հոդվածների նախագիծ։ Չգիտեմ, դու կարո՞ղ ես օգնել, թե ոչ։ Ասենք, ռուսերենից կարո՞ղ ես հատուկ անուններ տառադարձել։ Ծանո՞թ ես Էքսել (Microsoft Excel) ծրագրին։ --vacio 19:10, 14 Փետրվարի 2013 (UTC)
Հարգելի Վացիո, ես կուզեի ֆուտբոլի մասին նախագծում ներդրում կատարել: Իսկ «ծանո՞թ ես Էքսել (Microsoft Excel) ծրագրին» հարցին ես կպատասխան եմ այդ քանել չգիտեմ: --Vadgt (քննարկում) 17:19, 15 Փետրվարի 2013 (UTC)

Ջնջման խնդրանք[խմբագրել կոդը]

Vacio ջան, Կաղապար:Տեղեկաքարտ Օրհներգ-ը ու Կաղապար:Տեղեկաքարտ Օրհներգ/doc-ը կհեռացնե՞ս, որպեսզի վերանվանեմ անհրաժեշտները։ Beko-ին խնդրել էի, բայց դեռ չի իրագործել։ Նպատակն իմանալու համար նայիր սա։ -- Vahe (քննարկում) 20:34, 14 Փետրվարի 2013 (UTC)
Արված է, միանգամից վերանվանեցի։ --vacio 20:43, 14 Փետրվարի 2013 (UTC)

Շատ են նշանակությամբ կրկնվող կաղապարները, որոնք իրարից տարբերվում են բավականին, նրանց մեծ մասն էլ թերի է։ Հոդվածների ու կատեգորիաների մեծ զանգված կա, որտեղ գլխամասային անվանումները սկզբունքորեն սխալ են ու կրկին վերադարձված հին տարբերակներին։ Օրինակ, Միացյալ Արաբական Էմիրություններ հասկացություն գոյություն չունի։ Անգլերեն United-ը ունի շուրջ 30 հաճախ օգտագործվող նշանակություններ, որը Էմիրաթների համար «Միավորված» ձևն է։ Այդ են վկայում նաև բազմաթիվ այլ վիքիներ։ Եվ պատմականորեն նույնպես հայտնի է Միավորված կոչվելու պատճատը, և ոչ թե Միացյալ։ Բայց մեր վիքիի մի շարք մասնակիցներ անընդհատ անցնում են իրենց համար «ախորժելի հնչողությամբ» տարբերակների օգտագործմանը։ Որպես պետական ատրիբուտիկա, նշված օրինակը նշվում է Միավորված Արաբական Էմիրություններ, իսկ սպորտում՝ Միավորված Էմիրություններ։ Չգիտեմ, որպես աշխարհագրության մասնագետ, ինձ հաճելի չէ սխալ ձևերին հետևելը, բայց անընդհատ կրկնվող անվանափոխումները (ոչ միայն վերոնշյալ անվանման հետ կապված) զանգվածային ուղղումներից հետ են կանգնեցնում։ Արժե մի բան մտածել... Մեկ էլ մերսի արագ վերանվանման համար։ -- Vahe (քննարկում) 20:57, 14 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Vacio. Դու բազմիցս ինձ ուղղություն էս ցույց տվել Վիքիպեդիայում ճիշտ գործունեություն ծավալելու գործում, որի համար շնորհակալ եմ: Որոշեցի քեզ դիմեմ խնդրանքով: Ուզում են բողոքել հարգելի Natig98 մասնակցից, որը պարբերաբար ստեղծում է հոդվածներ հեռուստաալիքների մասին, որտեղ ուղղակի կրկնապատկում է այլ` հիմնականում իմ կողմից ստեղծաց հոդվածների տեքստը, փոխելով միայն հոդվածի անվանումը և գտնվելու վայրը, ինչը ես անընդունելի եմ համարում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, հեռացնել կամ արգելափակել այդ մասնակցի հաշիվը: --Mishukdero (քննարկում) 16:06, 21 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Միշուկդերո։ Հազար ներողություն, քանի որ ակտիվ չէի ՎՊ-ում և ձեր հարցին չեմ պատասխանել։ Ամեն դեպքում՝ կրկնօրինակ հոդվածը միշտ կարելի է/պետք է դարձնել վերահղում դեպի ավելի վաղ ստեղծված հոդվածը (առանց նախապես քննարկում ծավալելու)։ Ի հարկե, անցանկալի է, որ որևէ մասնակից անընդհատ կրկօրինակ էջեր ստեղծի։ Նկատեցի, որ Natig98 մասնակցի քննարկման էջում արդեն այդ մասին զգուշացում կա, եթե նա շարունակի նույն գործողությունները, ապա տեղյակ պահեք ինձ կամ մեկ այլ ադմինի։ Հարգանքներով՝ --vacio 19:34, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Ողջույն Vasio և Բարի վերադարձ)))) Կուզենաի Քեզ տեղեկացնել, որ հարգելի մասնակից Natig98-ը զգուշացումներ ստացել է Հարգելի մասնակիցներ Բեկո-ից և Երջանիկից, մասնավորապես ես դիմել էի Հարգելի BEKO-ին բողոքով, որ ինքը զգուշացում անի իրեն, բայց ցավոք Natig-ը ոչ մի հաղորդակցությանը չի պատասխանում, և շարունակում է "հոդվածներ" ստեղծել, և նույնիսկ անհարգել ավելացումներ անել իմ անձնական էջում:--Mishukdero (քննարկում) 19:42, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ բարի վերադարձ մաղթելու համար ։)

։։։Այդ դեպքում, ես ևս մեկ անգամ կզգուշացնեմ Նաթիգ98-ին և շարունակվի նույնը, ապա հավանաբար մենք ստիպված կլինենք արգելափակել նրանք։ --vacio 19:49, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Ալեսանդրո Դել Պիեռո») քվեարկությանը: --Vadgt (քննարկում) 17:17, 28 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Վադգթ, Ցուցափեղկի կանոնակարգը արգելու է մասնակիցներին հրավիրել՝ քվեարկությանը մասնակցելու․ «Արգելվում է այլ մասնակիցներին իրենց քննարկման էջում կամ այլ կերպ խնդրել որպեսզի նրանք մասնակցեն քվեարկությանը։ Հակառակ դեպքում քվեարկությունը համարվում է անվավեր։» --vacio 19:40, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Վանդալիզմ?[խմբագրել կոդը]

Հարգելի Vasio. Խնդրում եմ ուշադրություն դարձնես մասնակից Natig98-ի [2]-ի անընդունելի գործունեությանը: Նա ստեղծելով VOX հոդվածը լիովին այնտեղ կրկնօրինակել է մեկ այլ, RTL II ալիքի հոդվածի պարունակությունը: Նաև բեռնել է պատկերներ [3] [4] արանց որևէ մեկնաբանության: Բացի դրան, նկատել եմ որ նա անհարգել խմբագրություններ է անում մասնակիցների անձնական էջերում:--Anastas (քննարկում) 18:55, 4 Մարտի 2013 (UTC)[reply]


Հարգելի Anastas, եթե մեկ այլ մասնակից ստեղծում է նույն հոդվածի կրնօրինակը ապա կարող եք կրկնօրինակը վերահղում դարձնել դեպի ավելի վաղ ստեղծված հոդվածը: Տեսնում եմ, որ Natig98 մասնակցի քննարկման էջում կրնօրինակ հեդվածների մասին արդեն զգուշացում արված է․ հուսով եմ նա ուշադրություն կդարձնի այդ զգուշացմանը և կրկնօեինակ էջեր այլևս չի ստեղծի։
Մասնակցի էջերում ոչ ցանկալի խմբագրումները ևս կարող եք հետ շրջել և լավ կլինի որ մասնակցին զգուշացնեք նրա քննարկման էջում։ Կրկնվելու դեպքում (և եթե իսկապես անհարգալի խմբագրումներ են), կարոող եք դիմել Ադմինների տեղեկամատյան։ --vacio 19:18, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Ջնջման ներկայացված էջեր?[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Vasio. միգուցե դու գիտես, թե ինչպես է եղել որ իմ, հարգելի Պանդուխտի, Նարեկ75-ի և այլ մասնակիցների անձնական էջերը հայտնվել «Ջնջման ներկայացման էջերի» ցանկում?--Mishukdero (քննարկում) 20:27, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

Mishukdero ջան, խնդիրը նրանում էր, որ Ձեր էջում օգտագործված՝ Կաղապար:Մասնակից/Հայաստանի միակ դաշնակիցը հայ ժողովուրդն է կաղապարը առաջարկվել էր ջնջել: Ես ջնջել կաղապարը տեղափոխեցի այդ կաղապարի քննարկման էջ: Ու Ձեր, Narek75-ի, Pandukht-ի, Հայկ Ափրիկյանի ու Harut Uloyan-ի էջերը այլևս չեն առաջադրված ջնջելու: Լավ եղեք:--Ahaik (քննարկում) 20:55, 10 Մարտի 2013 (UTC)[reply]
Դա է որ կա։ Շնորհակալություն պարզաբանելու համար Հայկ (: --vacio 20:59, 10 Մարտի 2013 (UTC)[reply]
Հասկանալի է. Շնորհակալություն--Mishukdero (քննարկում) 21:01, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

Ստորագրելու սկզբունք[խմբագրել կոդը]

Vacio ջան, կարող ես հուշել ինչպես կարող եմ օգտագործել հետևյալը (ինչպես հասկանում եմ՝ դա քո մոտ ստացվել է).

Ցանկանում եմ, որ 4 թիլդաներ նշելով՝ իմ մասնակցային ստորագրության մասում հայտնվի {{Մասնակից:Vahe/Ստորագրություն}}, և ոչ թե նրա համապատասխան արժեքը։ -- Vahe (քննարկում) 16:40, 14 Մարտի 2013 (UTC)[reply]

Նախընտրությունների մեջ, «Անձնական» ենթաջում, կա «Ստորագրությունը» դաշտը։ Այդ դաշտը ի սկզբանե դատարկ է, դու դրա մեջ ավելացրու {{SUBST:Մասնակից:Vahe/Ստորագրություն}}, ապա V նշան դիր «Ստորագրությունը վիքիտեքստի տեսքով (առանց ավտոմատ հղման)»-ի դիմաց։ Այդքանը պետք է բավարար լինի։ Հաջողություն (: --vacio 18:16, 14 Մարտի 2013 (UTC)[reply]

Վաչագան ջան, կարո՞ղ ես հոդվածը պաշտպաննվածությունից հանել։ ջեօ 15:09, 17 Մարտի 2013 (UTC)[reply]

Արված է --vacio 19:51, 17 Մարտի 2013 (UTC)[reply]

Vacio, ինչո՞ւ եք ընտրյալ հոդվածի այս քվեարկությունը փակել: Այն դեպքում երբ 2011 թ.ի ընտրյալ «Այս հրաշալի կյանքը» հոդվածի քվեարկությանը Երջանիկ մասնակիցը մի շարք մասնակիցների քննարկաման էջում գրել էր քվեարկությանը մասնակցելու խնդրանք: Սակայն քվեարկությունը անվավեր չեղավ, իսկ հոդվածն ընտրվեց: տես: --Vadgt (քննարկում) 13:04, 18 Մարտի 2013 (UTC)[reply]

հարգելի Vadgt, կներեք որ ես եմ պատասխանում, չստացվի որ ես պաշտպանում եմ «Այս հրաշալի կյանքը» հոդվածը կամ նման ինչ որ բան, բայց ճշմարտությունն այն է որ 2011 թ. կանոնակարգում դեռ այդ կետը չկար, ըստ որի մասնակիցը իրավունք չունի մյուս մասնակիցներին քվեարկելու կոչ անել, այն ավելացվել է միայն 2012 թ.-ին կարող ես նայել այստեղ, իսկ Այս հրաշալի կյանքը հոդվածը իսկապես առաջադրված էր եղել 2011 թ.-ին։ Ինչևէ անձամբ ինձ համար ավելի կարևոր է, որ Դուք նորից վերադառնաք հայերեն Վիքիպեդիա ու միասին ուժերով փորձենք զարգացնել մեր Վիքիպեդիան (քանի որ նորից Ձեր անձնական էջում տեղադրել եք պաշտոնաթող բառերը)։ Լավ կլինի որ վերադառնաք, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 18:34, 18 Մարտի 2013 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ, կվեադառնամ: Բայց միչև այդ ին՞չ կարծիքի եք ցուցափեղկի կանոնակարգից հանենք հետևյալ օրենքը. «մասնակիցը իրավունք չունի մյուս մասնակիցներին քվեարկելու կոչ անել»: Քանի որ զուտ իմ անձնական կարծիքով դա չի ազդում քվեարկության վրա: Հարգանքներիս Հավաստիքը --Vadgt (քննարկում) 16:26, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

@Երջանիկ, շնորհակալություն բացատրության համար։ @Վադգթ, նման հարց պետք է քննել կանոնակարգի քննարկման էջում, ոչ այստեղ։ Ամեն դեպքում, նշեմ, որ կոնկրետ դեպքերից հետո ենք այդ կետը մտցրել կանոնակարգի մեջ։ Այն իսկապես ազդում է քվեարկության վրա․ քվեարկությունը դարձնում է սուբյեկտիվ, արդյունքում ընտրվում են շատ անորակ հոդվածներ։ --vacio 16:48, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Վացիո, ես չեմ ասում որ Y մասնակիցի քննարկման էջում գրենք որ մասնակիցը անպայման կողմ քվեարկի այլապես մասնակիցը կհամարվի „վատ մարդ“: Ես ասում եմ որ կարելի է ցուցափեղկի կանոնակարգում փոփխություններ կատարել օրինակ սա՝ «մասնակիցը իրավունք չունի մյուս մասնակիցներին քվեարկելու կոչ անել»՛ դա կարելի է փոխոել այսպես. «մասնակիցը իրավունք չունի մյուս մասնակիցներին Կողմ կամ Դեմ քվեարկելու կոչ անել»: --Vadgt (քննարկում) 17:09, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ պարզապես քվեարկությանը մասնակցել խնդրելը (առանց կողմ կամ դեմի մասին հիշատակելու) էականորեն ազդում է քվեարկության վրա և քվեարկությունը դարձնում ոչ քննադատական։ Որպեսզի այնուամենայնիվ մասնակիցները նկատեն, որ քվեարկություն է ընթանքում, մենք որոշել ենք Գլխավոր էջում տեղադրել հոդվածի անունը, ինչպես նաև համապատասխան կաղապար ավելացնել հոդվածի վերևի մասում։ --vacio 17:13, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Իսկ ո՞ր տեղ է Ձեր ասածը: --Vadgt (քննարկում) 17:20, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Կաղապա՞րը։ --vacio 17:22, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Այո: --Vadgt (քննարկում) 17:25, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածում այս պահին տեղադրված է ({{Ցուցափեղկի թեկնածու}}։ Բայց խնդրում եմ հեռացրու, քանի որ այս պահին քվեարկությունը փակված է։ --vacio 17:29, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Իսկ ինչ կարծիքի եք որ գլխավոր էջում գրենք «Այս պահին կա $1 ցուցափեղկի թեկնածու դրանք են՝  » և դրա տակը կգրենք վիքիտեքստով քվեարությանը մանակցելու հղումը: --Vadgt (քննարկում) 17:37, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Մոտավորապես այդպես է Գլխավոր էջի ձախ սյունակի ամենաներքևում։ --vacio 17:50, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Ուրեմն հենց Գլխավոր էջի ձախ սյունակի ամենաներքևի կաղապարի ներքևում կարելի է ներկա տեքստը փոխել հենց իմ վերևում գրածով: Համաձայն՞ եք: --Vadgt (քննարկում) 17:58, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Եթե նոր հոդված Ցուցափեղկում քվեարկության դրվի, ապա իհարկե։ Բայց, եթե նախկին թեկնածուի մասին է խոսքը, կարծեմ առաջին անգամ քվեարկությունը փակվելուց հետո, անմիջապես նույն հոդվածը չի կարող կրկին թեկնածու դրվել։ --vacio 18:00, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Ես նոր հոդվածի հետ եմ որ Ցուցափեղկում քվեարկության դրվի, եթե ես նորից Ալեսանդրո Դել Պիեռո հոդվածը Ցուցափեղկում քվեարկության դնեմ ապա միայն 2 ամիս անց: Հարգանքով --Vadgt (քննարկում) 18:07, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Օկ ։) --vacio 18:44, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Հիմա անելո՞ւ ենք: --Vadgt (քննարկում) 18:49, 19 Մարտի 2013 (UTC)[reply]

Քրիստոս հարյավ ի մեռելոց[խմբագրել կոդը]

Ողջույն Vacio , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ--6AND5 (քննարկում) 13:15, 14 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Vacio:Նոր տեսա որ ջնջել եք Պատկեր:Masha7.jpg -ը:իշտն ասած գիտեի,որ պետք է ջնջվեր:Խնդրում եմ Ձեզ բացատրեք թե ինչպես կարող եմ բեռնել երգիչ-երգչուհիների,կենդանի մարդկանց նկարները և ինչպես պիտի լրացնեմ տվյալները:Կանխավ շնորհակալ եմ Օշական (գյուղ) Raz from Armenia 14:22, 19 Ապրիլի 2013 (UTC):[reply]

Ողջույն, կենդանի մարդկանց հարցը բարդ է։ Դրանք կարող եք բեռնել միայն, եթե լուսանկարիչը դրանք հրապարակել է ազատ արտոնագրի ներքո (այդպես ցավոք քիչ է լինում)։ Եթե գիտեք, ով է լուսանկարիչը, կարող եք փորձել կապվել նրա հետ ու խնդրել, որ նա իր լուսանկարը հրապարակի ազատ արտոնագրի ներքո (CC BY 3.0)։ Եթե պատկերը հրապարակված է ազատ արտոնագրով, ցանկալի է այն բեռնել Վիքիպահեստում (commons.wikimedia.org), իսկ այստեղ բեռնելու դեպքում՝ պարտադիր է լրացնել համապատասխան կաղապարի բոլոր դաշտերը (կաղապարը առկա է բեռնման էջում)։ --vacio 14:30, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Եղավ շնորհակալություն,այսինքն նկարը կարող է և չբեռնվել:Իսկ օրինակ մրցույթների լոգոները կարելի՞ է բեռնել:--Օշական (գյուղ) Raz from Armenia 14:47, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Որպես կանոն՝ այո։ Սակայն որպես «ոչ ազատ պատկեր»։ Այդ դեպքում՝ անպայման պետք է լրացված լինի Ոչ ազատ պատկերների կաղապարը, այլապես կրկին նկարն անմիջապես կջնջվի։ --vacio 14:49, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Իսկ որ արտոնագրի ներքո կարելի է բեռնել:--Օշական (գյուղ) Raz from Armenia 15:24, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Տես այստեղ. Commons:Choosing a license#Common free licenses։ --vacio 16:14, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն:Օշական (գյուղ) Raz from Armenia 16:24, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ողջույն Vacio, կարծում եմ ,որ կռոլիկ2005 ու նաթիգ մասնաիցները նույն անձին են պատկանում, կարելի է ինչ-որ քայլեր ձեռնարկել:--6AND5 (քննարկում) 16:20, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Համամիտ եմ 6AND5-ի հետ,մի տեսակ «առեղծվածային» մասնակից է Natig98 -ը:Օշական (գյուղ) Raz from Armenia 16:29, 19 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ծիածանի դրոշ[խմբագրել կոդը]

Vacio, ինչ կապ ունի սա տվյալ դրոշի մասին հոդվածի հետ:--David1992 (քննարկում) 13:04, 22 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Հոդվածը ծիածանագույն դրոշի և դրա գործածությունների մասին է, ինձ թվումը է կապը միանշանակ է։ --vacio 07:56, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ոչ կապը միանշնակ չէ: Ձեր գրած այդ տեղեկությունները որոնց նշանակալիությունը այդքան էլ բացահայտ չէ, այլ հոդված պետք է տեղափոխել:--David1992 (քննարկում) 11:55, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Չեմ հասկանում, ի՞նչ հիմանվորմամբ ես այն ոչ նշանակալի համարում։ Եթե մենք հոդված գրենք, ասենք, կարմիր դրոշ անվանմանբ, ապա տրամաբանական չէ՞, որ այդտեղ կներկայացվեն կամ կհիշատակվեն այդ գույնի դրոշի տարբեր կիրառությունները։ --vacio 11:58, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Բայց դա միայն զուտ առաջարկ է:--David1992 (քննարկում) 12:18, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ոչ միայն առաջարկ, այլ նաև նախագիծ, այսինքն դրոշը ստեղծվել է, սակայն գործածության մեջ չի մտել։ --vacio 12:25, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ու դու գտնում ես որ դրա մասին պարտադիր պետք է հիշատակվի հենց այդ հոդվածում?--David1992 (քննարկում) 12:28, 23 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ես չեմ գտնում, որ դրա հիշատակումը «պարտադիր» է, սակայն օգտագակար տեղեկություն է և չեմ տեսնում որևէ պատճառ այն հեռացնելու համար։ --vacio 20:20, 24 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Իսկ կա ուրիշ աղբյուր որը հաստատում է այդ "կարևոր" տեղեկությունը?--David1992 (քննարկում) 13:19, 25 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Լավ կլինի ավելացնել հավելյալ (ավելի վստահելի) աղբյուրներ, լավ կլինի նաև ունենալ դրոշի նախագծի լուսանկարները։ Այս պահին այլ աղբյուրներ ձեռքիս տակ չունեմ, միայն անգլերեն վիքիպեդիայում նույնպես նշված է նույն տեղեկությունը (en:Flag of Armenia#Democratic Republic of Armenia)։ --vacio 14:41, 27 Ապրիլի 2013 (UTC)[reply]
եթե դրա մասին մի աղբյուր է գրում ուրեմն դա այդքան էլ կարևոր տեղեկություն չէ:--David1992 (քննարկում) 17:25, 28 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Համաձայն չեմ փաստարկի հետ։ Միայն մեկ աղբյուրի առկայությունը չի նշանակում, որ տեղեկությունն անկարևոր է։ Բացի այդ, ես կարծում եմ, որ աղբյուրներ շատ կլինեն, պետք է միայն գտնել դրանք. ինքս փնտրելու ժամանակ դեռ չեմ ունեցել։ --vacio 07:09, 29 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Vacio, իսկ ավելի ճիշտ չէ նախ գտնել համապատասխան աղբյուրներ և հետո միայն ավելացնել?--David1992 (քննարկում) 18:25, 30 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Աղբյուր նշված կա հոդվածում։ Անկեղծ ասած, ինձ մի քիչ հասկանալի չէ, թե ո՞րն է քո մտահոգությունը․ աղբյուրի հավաստությո՞ւնը, միայն մեկ աղբյուրի առկայությունը, տեղեկության նշանակալիությո՞ւնը։ --vacio 17:23, 2 Մայիսի 2013 (UTC)[reply]
Աղբյուրի հավաստությունը, միայն մեկ աղբյուրի առկայությունը և տեղեկության նշանակալիությունը, բայց եթե դու այդքան շատ ես ուզում որ ԼԳԲՏ մասին հոդվածում նաև հիշատակվի այդ ոչ նշանակալի փաստը, թող մնա, բայց դա անհասկանալի է:--David1992 (քննարկում) 18:33, 3 Մայիսի 2013 (UTC)[reply]
Նույն փաստը կարող ես տեղադրել նաև Մարտիրոս Սարյան հոդվածում, տեղադրես այդ դրոշը նրա հոդվածում...աղբյուր ունես ուրեմն կարող ես տեղադրել?--David1992 (քննարկում) 19:19, 3 Մայիսի 2013 (UTC)[reply]

Համագործակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:27, 7 Մայիսի 2013 (UTC)[reply]

Մասնակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ ՎիքիՆախագիծ Շաբաթօրիակ 2013-ին։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել ՎիքիՆախագիծ Շաբաթօրիակ 2013 էջում «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 13:54, 19 Մայիսի 2013 (UTC)[reply]

Խնդրանք (սայթնոթայս)[խմբագրել կոդը]

Վաչագան ջան, ողջույն։ Կարո՞ղ ես Գլխավոր էջի վերևում ավելացնել այս գրությունը (ինչպես և որոշել էինք).

Միացեք նաև Ֆեյսբուքում Հայերեն Վիքիպեդիայի պաշտոնական էջին և խմբին։

--ջեօ  18:46, 26 Մայիսի 2013 (UTC)[reply]

Արված է, միայն թե հանել եմ «պաշտոնականը», քանի որ նշված էջն ու խումբը կարծեմ թե պաշտոնական չեն։ --vacio 11:18, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]

Ինձ մոտ ցույց չի տալիս։ --ջեօ  11:25, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]
Հավանաբար պետք է թարմացնել բրաուզերիդ քեշը (փորձիր այսպես կամ շիֆտ+ֆ5): --vacio 11:30, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]
Չստացվեց։ Բայց տեսա, որ ավելացրել ես։ Չգիտեմ` ինչից կլինի։ --ջեօ  11:34, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]
դուք պաշտպանել եք հոդվածը որտեղից հանվել է կաղապարը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) 23:27, 26 Մայիսի 2013‎ մասնակիցը։
Կաղապարը կրկին ավելացրել եմ։ --vacio 11:18, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]

Պատկերներ[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Vacio: Ի՞նչն է պատճառը, որ Դուք հեռացրել եք վերջին օրերին իմ ներբեռնաց պատկերները: Ես Ձեր սովորացրած տարբերակով էի դրանք ներբեռնում, միթե հնարավոր չեր պահպանել դրանք:--Mishukdero (քննարկում) 21:05, 31 Մայիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Միշուկդերո։ Շատ եմ ցավում, բայց հնարավոր չէր։ Բացի մեկից՝ բոլոր նկարների ջնջման պատճառն էր կենդանի մարդկանց լուսանկարներ լինելն էր։ Ոչ ազատ պատկերների բացառությունը գործում է միայն արդեն մահացած մարդկանց դեպքում (կանոնակարգին կարելի է ծանոթանալ այստեղ)։ Նկարներից մեկի ջնջման պատճառը նկարի մեծ չափն էր։ Ոչ ազատ պատկերը կարելի է բեռնել միայն այն չափով, որով այն օգտագործվելու է հոդվածի մեջ (սովորաբար 600պքս֊ից մեծ նկարը ջնջվում է միանգամից)։ Տես նաև՝ Օգնություն:Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը։ Հարգանքներով --vacio 10:19, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շատ բարի, շնորհակալություն արձագանքելու համար:--Mishukdero (քննարկում) 12:28, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]

Զգուշացում մասնակցին[խմբագրել կոդը]

Բարի երեկո vacio ջան։ Խնդրում եմ մեկ անգամ էլ դու խոսես այս մասնակցի հետ: Ես խոսել եմ, բացատրել, սակայն կարծում եմ անօգուտ։ Ճիշտն ասած արդեն ժամանակս չի ներում անընդհատ հետ շրջեմ ոչ կառուցողական խմբագրումները։ Դրա փոխարեն կարող էի մի 2 հոդված գրել։ Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21:24, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]

Եվ մի բան էլ․․․ Կխնդրեի պատասխանել նաև այս հարցիս։ --Lilitik22 (քննարկում) 21:55, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն զգուշացնելու համար, մասնակցին արգելափակել եմ։ --vacio 04:43, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]

Պարգևներ[խմբագրել կոդը]

Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի vacio այս շքանշանը ձեզ Հայ Վիքիում ունեցած մեծ ավանդի և կազմակերպչական գործերը կազմակերպելու համար:Արման Մուսիկյան (քննարկում) 10:22, 4 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ Արման, բայց մի քիչ չափազանցություն է ինձ նման գնահատական տալը ։Ճ --vacio 09:24, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Հունական շքանշան
Հարգելի Vacio, այս շքանշանը ձեզ Հունաստան հոդվածը զարգացնելու համար: - Արման Մուսիկյան (քննարկում) 04:13, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]