Զդենկա Վավրովա
Արտաքին տեսք
Զդենկա Վավրովա Zdeňka Vávrová | |
---|---|
Ծնվել է | 1945[1] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կլետի աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Զդենկա Վավրովա (չեխ.՝ Zdeňka Vávrová, 1945[1]), չեխ աստղագետ, աստերիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատել է Կլետի աստղադիտարանում։
1978-ից 1991 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 115 աստերոիդ[2] և մեկ գիսաստղ։ Այդ մարմինը սկզբում համարվում էր աստերոիդ և չէր դրսևորում գիսաստղային պահվածք, և ստացել էր 1983 JG ժամանակավոր նշանակում։ Սակայն ավելի ուշ Չառլզ Կովալի կողմից կատարված լուսանկարները ցույց տվեցին, որ նրա շուրջ կա գազա-փոշային ամպ, և մարմինը գրանցվեց որպես 134P/Կովալի-Վավրովայի գիսաստղ։
Նրա պատվին է անվանվել (3364) Զդենկա աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.skaw.sk/lovec-komet-Zdenka-Vavrova.htm
- ↑ «Minor Planet Discoverers» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ IAU. «3364 Զդենկա աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.