Մասնակցի քննարկում:Robert Avagyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Robert Avagyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԲեքոՔննարկում 11:35, 10 փետրվարի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

«Հրանտ_Ավագյան_(պետական_գործիչ)» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Robert Avagyan, Ձեր ստեղծած «Հրանտ_Ավագյան_(պետական_գործիչ)» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Անաղբյուր, անմշակ էջ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 16:09, 10 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հարգելի 23artashes
Ես փոխել եմ Հրանտ Ավագյան հոդվածի կառուցվածքը, ավելացրել արտաքին հղումներ։
Խնդրում եմ օգնել
  1. փոխել հոդվածի վերնագիրը՝ դարձնել այն ուղղակի «Հրանտ Արշակի Ավագյան» («Հրանտ Արշակի Ավագյան» վերնագրով հոդվածին կա հղում Նորաշեն (Տավուշի մարզ) հոդվածից, երկու հղումն էլ նույն մարդու մասին է, և կարիք կլինի միացնել դրանք կամ հեռացնել մեկը)
  2. ներբեռնել լուսանկարներ
և եթե հնարավոր է հրապարակել հոդվածը Robert Avagyan (քննարկում) 09:52, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]

«Հրանտ_Ավագյան_(պետական_գործիչ)» հոդվածի հետ կապված[խմբագրել կոդը]

Հարգելի 23artashes

Հոդվածն իմ առաջին փորձն է WIKIPEDIA-ում, և բնականաբար, առայժմ այն չի համապատասխանում ընդունված կանոններին։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք հոդվածը ճիշտ ֆորմատավորել և օգնեք լուսանկարները WIKI-ի կանոններով ներբեռնելու հարցում։

Հոդվածում գրված տեղեկատվությունը վերցված է արխիվային փաստաթղթերից, իսկ պարգևների վերաբերյալ տեղեկատվությունը կարող ենք տրամադրել ցանկացած ժամանակ (առկա են շքանշաններով պարգևատրման վկայականները) Robert Avagyan (քննարկում) 16:33, 11 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հարգելի Ռոբերտ Ավագյան, կենսագրության համար անհրաժեշտ են վստահելի աղբյուրներ։ Յություբյան հղումը, որտեղ աղջիկը կարդում է կենսագրությունը, հեղինակավոր չէ։ Եթե այդպիսի աղբյուրներ չգտնեք, հոդվածը չի կարող հրապարակվել։ Աղբյուրները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով։ Դրանցով ընթերցողը պետք է կարողանա ստուգել գրվածի հավաստիությունը։ Աղբյուրի իմաստը դա է։ Շատ են դեպքերը, երբ առանց աղբյուրի կեղծ տեղեկություններ են հրապարակում։ Նման խմբագրումները ջնջվում են։ Մի բան էլ․ երբ որևէ մասնակցի եք դիմում, անպայման նշեք նրան (օրինակ՝ @23artashes), որ ծանուցում գա, այլապես հնարավոր է նա չնկատի Ձեր գրածը։ -- 23artashes (քննարկում) 10:01, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Սա առաջին փորձն է Հրանտ Ավագյանի մասին wiki-ում կամ նմանատիպ կայքերում տեղեկություն հրապարակելու։ Կենսագրության համար վստահելի աղբյուրներ, ինչպես Դուք եք նշում, Ինտերնետում չկան։ Իմ տրամադրության տակ կան արխիվային փաստաթղթեր, որոնք իմ կարծիքով ոչ պակաս վստահելի են։ Բայց չկա հնարավորություն ներկայացնել այդ արխիվային փաստաթղթերը։ Կենսագրությունում նշված բոլոր տարեթվերը և զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև պարգևների մասին տեղեկությունները վերցված են այդ արխիվային փաստաթղթերից և պարգևների վկայականներից։ Կա նաև հոդվածում նշված Հ.Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գրքում Հրանտ Ավագյանին արված ընծայագրի լուսանկարը՝ ինչը չոր ու ցամաք թվերից երևի ավելի արժեքավոր է։ Youtube-ի տեսագրություններին հղումները ներկայացրել եմ որպես լրացուցիչ տեղեկություն և ոչ հիմնական։ Համաձայն եմ, Ձեր նշած տեսագրությունը կարելի է հանել։
Հարգելի @23artashes , ես մուտք եմ գործել WIKIPEDIA միայն հորս՝ Վաչե Ավագյանի (խնդրում եմ Ձեր օգնությունը հորս՝ Վաչե Ավագյանի լուսանկարը ավելացնելու հարցում), հորեղբորս՝ Արտավազդ Ավագյանի հոդվածներում անճշտությունները ուղղելու և մյուս հորեղբորս Հրանտ Ավագյանի մասին հոդվածն ավելացնելու նպատակով։
Եվս մեկ անգամ խնդրում եմ օգնել Հրանտ Ավագյանի մասին wiki-ում հոդվածն ավելացնելու հարցում։ Robert Avagyan (քննարկում) 10:56, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]
Մահացած անձանց լուսանկարները կարող եք բեռնել միայն այստեղ՝ մանրամասն լրացնելով ոչ ազատ պատկերի կաղապարը։ Իսկ ինչ վերաբերում է Հրանտ Ավագյանի մասին հոդվածին, ապա ստուգելի աղբյուրների բացակայությունը բարդացնում է խնդիրը։ Եթե արխիվը պաշտոնական է՝ ՀՀ պետական արխիվից է, ապա կարող եք այնտեղի տվյալները գրել որպես աղբյուր (գործի համար, թղթապանակի համար և այլն), իսկ եթե ընտանեկան է, ապա օգտագործել չեք կարող։ -- 23artashes (քննարկում) 13:47, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
«Մահացած անձանց լուսանկարները կարող եք բեռնել միայն այստեղ՝ » հղումը այսպիսի պատասխան է տալիս
«Ձեզ չի թույլատրվում վերբեռնել այս նիշքը հետևյալ պատճառով.
Տվյալ գործողությունը կարող են կատարել միայն Ավտովավերացված մասնակիցներ, Ադմիններ, Confirmed users խմբերի մասնակիցները։»
Ես դիմել էի Ձեզ լուսանկար ավելացնելու հարցով։ Դուք ուղղորդել էիք մի էջ, որտեղ միակ պատասխանը ՈՉ էր։
Շնորհակալություն։ Robert Avagyan (քննարկում) 08:20, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի Robert Avagyan, պատճառը հավանաբար այն է, որ Դուք Վիքիպեդիայում նորեկ եք, գրանցվել եք ընդամենը մի քանի օր առաջ։ Որոշ գործողություններ թույլ է տալիս կատարել գրանցվելուց 15-20 օր հետո։ Խնդրում եմ փոքր-ինչ ուշ ևս մեկ անգամ փորձել, հնարավոր է արդեն թույլ տա։ Միակ պատճառը դա կարող է լինել։ -- 23artashes (քննարկում) 10:35, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն Robert Avagyan (քննարկում) 14:22, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Իսկ ինչպես կարող եմ վերականգնել ջնջված
Hrant_Arshaki_Avagyan.png և Hovhannes_Shiraz_To_Hrant_Avagyan.png պատկերները։
Ես փորձեցի նորից վերբեռնել լուսանկարը և ստացա այսպիսի զգուշացում՝
«A file identical to this file has previously been deleted, and the title has been suppressed. You should ask someone with the ability to view suppressed file data to review the situation before proceeding to re-upload it.» Robert Avagyan (քննարկում) 11:17, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Բացի այս Էջից, Ես ցանկանում եմ ևս մեկ էջ ստեղծել Ներսես Ավագյանի մասին, ով 1919-2020 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր։ Նա Հրանտ, Վաչե և Արտավազդ Ավագյանների հորեղբայրն է։
Հնարավոր է արդյոք մենք հանդիպենք նրա մասին ինձ մոտ եղած տեղեկությունները գնահատելու համար, ինչպես նաև Ձեր օգնության պայմանները քննարկելու համար։ Robert Avagyan (քննարկում) 14:28, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Կհամարվի՞ արդյոք http://ru.hayazg.info/%D0%90%D0%B2%D0%B0%D0%BA%D1%8F%D0%BD_%D0%93%D1%80%D0%B0%D0%BD%D1%82_%D0%90%D1%80%D1%88%D0%B0%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
էջը վստահելի աղբյուր Հրանտ Ավագյան հոդվածի համար Robert Avagyan (քննարկում) 19:41, 3 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի Ռոբերտ Ավագյան, անկեղծ ասած՝ հեղինակավոր աղբյուր չէ։ Խնդրում եմ նայեք Ձեր ուղարկած հղումը․ հենց առաջին նախադասությունում երկու կոպիտ տառասխալ կա։ Նման աղբյուրը կարո՞ղ է վստահելի լինել։ Օրինակ, Ռուսերեն Վիքիպեդիայում «Հայազգը» սև ցուցակում է։ Բայց քանի որ այդ կայքը Հայերեն Վիքիպեդիայում տարիներ շարունակ օգտագործվել է որպես աղբյուր, ապա վերապահումով կարող եք օգտագործել որպես աղբյուր։ -- 23artashes (քննարկում) 06:22, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Տառասխալներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ես արդեն ուղարկել եմ իրենց ուղղումների ցանկը (մի քանի անճշտություններ էլ կային)։
Հիմա հնարավո՞ր կլինի սևագրությունից հրապարակել «Հրանտ Ավագյան» հոդվածը։ Robert Avagyan (քննարկում) 08:33, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Աղբյուրը տեղադրեք պարբերություններից հետո և հրապարակեք։ -- 23artashes (քննարկում) 08:37, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
@23artashes Շնորհակալություն Robert Avagyan (քննարկում) 10:55, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի Ռոբերտ Ավագյան, «Հայազգի» հղումը ճիշտ չեք դրել, պետք է դնեք որպես ծանոթագրություն՝ բոլոր այն պարբերություններից հետո, որոնք վերցված են այդ աղբյուրից։ -- 23artashes (քննարկում) 06:18, 5 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
կավելացնեմ ծանոթագրություններ պարբերություն և կտեղադրեմ ծանոթագրություն պարբերություններից հետո
«Հրանտ Ավագյան (պետական գործիչ)» ճիշտն ասած ինձ դուր չի գալիս «պետական գործիչ» արտահայտությունը հոդվածի վերնագրում, իսկ եթե ուղղակի «Հրանտ Ավագյան»։ Երկու հոդված կա արդեն այսպիսի վերնագրով։ Թող լինի երրորդը։ Robert Avagyan (քննարկում) 08:04, 5 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Ավելացրեցի «Ծանոթագրություններ» պարբերություն և ծանոթագրություններ ru.hayazg.info-ին։
Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է Ձեր ցանկությունը հոդվածի վերնագիրը դարձնել «Հրանտ Ավագյան (պետական գործիչ)»։ Եթե դա գալիս է նրանից, որ ես սկսել եմ հոդվածը ստեղծել «Բերդի սորաններ» հոդվածի «Հրանտ Ավագյան (պետական գործիչ)» հղումից, ապա նույն ձևով ես կարող էի հոդվածը ստեղծել «Նորաշեն (Տավուշի մարզ)» հոդվածի «Հրանտ Ավագյան» հղումից։ Խնդրում եմ քննարկել տարբերակը պետական գործիչ բառերը հանելու։ Robert Avagyan (քննարկում) 08:33, 5 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի Ռոբերտ Ավագյան, քանի որ Հրանտ Ավագյան անունով հոդված արդեն կա, Վիքիպեդիայի կանոնների համաձայն՝ մյուս հոդվածի վերնագիրը պետք է տարբերվի եղածից։ Վերնագրում հայրանուն չենք գրում։ Տարբերելու հիմնական ձևը փակագծերում մասնագիտությունը նշելն է։ Ըստ կենսագրության՝ նա եղել է գյուղատնտես, աշխատել է մասնագիտությամբ, բայց հայտնի է դարձել պետական պաշտոններ զբաղեցնելով։ Միակ պատճառը դա է։ Եթե այլ, ավելի հարմար տարբերակ կա, առաջարկեք, քննարկենք։ -- 23artashes (քննարկում) 09:05, 5 Մարտի 2024 (UTC)[reply]
OK
Թող մնա այսպես Robert Avagyan (քննարկում) 09:08, 5 Մարտի 2024 (UTC)[reply]

Հարգելի՛ Robert Avagyan։ Ձեր բեռնած HrantArshakiAvagyan.png պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ GeoØ () 18:29, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հարգելի @GeoO
Նկարը վերբեռնելու ժամանակ ես հնարավորինս հետևել եմ պատկերի վերբեռնման կանոններին։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե ավելի կոնկրետ նշեք, թե որ կանոնը չի պահպանվել իմ կողմից Robert Avagyan (քննարկում) 08:08, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @Robert Avagyan, ոչ ազատ պատկեր բեռնելիս պետք է լրացնել համապատասխան կաղապարը։ Այս տեսանյութում մանրամասն ներկայացված է, թե ինչպես կարելի է ոչ ազատ պատկեր բեռնել Հայերեն Վիքիպեդիայում։ GeoØ () 08:15, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն, ինձ թվում էր թե մահացած անձանց լուսանկարները ազատ պատկերներ են։ Robert Avagyan (քննարկում) 10:25, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ոչ, Ռոբերտ ջան։ Ազատ լուսանկարներ են համարվում հեղինակային իրավունքից զուրկ պատկերները, տվյալ դեպքում այդ պատկերի՝ հեղիրավունքից զուրկ լինելու որևէ փաստարկ չունենք։ Բացի այդ, ազատ լուսանկարները բեռնվում են ոչ թե մեզ մոտ՝ Վիքիպեդիա, այլ Վիքիպահեստ։ Եթե կարողանամ ինչ-որ բանով օգնել, իմաց տվեք :) GeoØ () 11:30, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ինչու՞ է ջնջվել Հովհաննես Շիրազի մակագրությամբ Հրանտ Ավագյանին նվիրած գրքի էջի պատկերը[խմբագրել կոդը]

Հարգելի WIKI ընկերներ

Խնդրում եմ նշել Hovhannes_Shiraz_To_Hrant_Avagyan.png պատկերը ջնջելու պատճառը։

Նշված պատկերը մուտք է արված պահպանելով ոչ ազատ պատկերների վերբեռնման կանոնները։ Այս պատկերը գրքի կազմի պատկեր չէ և ոչ մեկի հեղինակային իրավունքը չի խախտում, քանի որ մակագրությունը արված է հեղինակի կողմից, հետևաբար հեղինակը արտոնել է այդ էջի պատկերի օգտագործումը նվիրառուի կամ նրա ժառանգների կողմից։

Եվ անհասկանալի է Ձեր մոտեցումը, մի՞թե հետաքրքիր չէ ունենալ WIKI-ում Հովհաննես Շիրազի ձեռքով արված մակագրության պատկերը։ Robert Avagyan (քննարկում) 10:09, 22 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հարգելի Robert Avagyan, պատկերը ջնջվել է, որովհետև ոչ մի հոդվածում չէր օգտագործվում։ Հայերեն Վիքիպեդիայում թույլատրվում է ոչ ազատ պատկերներ բեռնել միայն ծայրահեղ դեպքերում՝ հոդվածը լուսաբանելու համար։ Պատկերը պետք է օգտագործվի 1 հոդվածում 1 անգամ։ Այդ պատկերը ոչ մի տեղ չէր օգտագործվում։ Եթե կարծում եք, որ այն ոչ մեկի հեղինակային իրավունքը չի խախտում, բեռնեք Վիքիպահեստ, սակայն նկատի ունեցեք, որ այնտեղ ևս այն, ամենայն հավանականությամբ, կջնջվի։ -- 23artashes (քննարկում) 10:54, 22 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes
Ես նախապատրաստում եմ «Հրանտ Արշակի Ավագյան» հոդվածը, որպեսզի փորձեմ։կրկին հրապարակել այն։ Չնայած WIKI-ում շատ են հոդվածներ որոնք չունեն Ձեր ասած վստահելի աղբյուրները, սակայն հաջողությամբ մուտք են արվել WIKI և շարունակում են այնտեղ մնալ։ Հրանտ Արշակի Ավագյանի մասին, ում շնորհիվ ստեղծվել են Բերդի Սորաններ դենդրոպարկը և Ջրվեժի անտառպուրակը, ով կարողացավ Ադրբեջանից հետ վերցնել զավթված հայկական 800 հա հողերը, նախկինում internet տարածքում համարյա չկար տեղեկատվություն։ Հիմա ինչ պետք է անել, որ այդ մարդու մասին հոդված հրապարակվի WIKI-ում։ Ի՞նչն է համարվում վստահելի աղբյուր։ Տարբեր հոդվածներում այնպեսի «վստահելի» աղբյուրներ եմ տեսնում, որ զարմանալ կարելի է։
«Հրանտ Արշակի Ավագյան» հոդվածը WIKI-ի 2 տարբեր հոդվածներում հիշատակվում է։ Այդ հանգամանքը WIKI-ում համարվու՞մ է արդյոք ուշադրության արժանի հանգամանք թե քանակը պետք է ավելի լինի։
Արդյո՞ք հիմա նշված աղբյուրները չեն համարվում վստահելի։
Խնդրում եմ հիմա գնահատել «Հրանտ Արշակի Ավագյան» հոդվածը, էլ ի՞նչ պետք է արվի որպեսզի հոդվածը հնարավոր լինի հրապարակել։ Robert Avagyan (քննարկում) 13:46, 22 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի Ռոբերտ Ավագյան։ Այլ հոդվածները նոր հոդված ստեղծելու համար հիմք չեն։ Եթե կան նման հոդվածներ, ապա դրանք ևս կարող են ջնջվել կամ պիտակվել, եթե խախտում են կանոնակարգերը։ Տվյալ կանոնակարգը ընդունելու պահից առաջ գրված հոդվածների վրա այն չի տարածվում, որովհետև «օրենքը» հետադարձ ուժ չունի։ Իսկ այդ կանոնակարգն ընդունվել է 6-7 տարի առաջ։ Դրանից առաջ ստեղծված հոդվածներում հնարավոր է չլինեն վստահելի աղբյուրներ։ Անձի անունը վիքիի հոդվածներում հիշատակվելը ոչ մի նշանակություն չունի։ Կարևորը արտաքին աղբյուրների առկայությունն է։ Այստեղ գրված է, թե որոնք են վստահելի աղբյուրները։ Ի դեպ, վերնագրում հայրանուն չենք գրում։ Եթե աղբյուրների հարցը լուծվի, վերնագիրը կդնեք Հրանտ Ավագյան (պետական գործիչ)։ -- 23artashes (քննարկում) 16:57, 22 փետրվարի 2024 (UTC)[reply]

Լուսանկարի փոքր չափս. Hrant Arshaki Avagyan.png[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Robert Avagyan, ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի համաձայն՝ Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերները պետք է լինեն առավելագույնը 600px ծավալով։ Ձեր բեռնած Hrant Arshaki Avagyan.png պատկերն այդ պահանջին չի համապատասխանում։ Խնդրում ենք հաջորդ անգամ լուսանկարները բեռնելիս փոքրացնել։ Եթե դժվարանաք, անպայման գրեք։ GeoØ () 07:22, 8 Մարտի 2024 (UTC)[reply]

Հարգելի @GeoO
Անկեղծ ասած ես չգիտեմ, թե ինչպես է որոշվում պատկերի ծավալը։ Իմ վերբեռնած պատկերը 3MB էր, չափսերը 1193px x 1685px. Խնդրում եմ ասել դրա ծավալը ինչքան կկազմի և ինչպես է դա որոշվում։ Robert Avagyan (քննարկում) 15:13, 8 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @Robert Avagyan, առավելագույն չափը պետք է լինի 600px, մեգաբայթերի թիվն էական չէ։ GeoØ () 17:47, 8 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @GeoO
Շնորհակալություն, եթե ճիշտ եմ հասկացել պատկերի չափսերը՝ և՚ լայնությունը և՚ բարձրությունը չպետք է գերազանցեն 600px։ Ճիշտն ասած պատկերի սկզբնական չափսերը 2385px x 3369px էր, ես փոքրացրել էի, բայց պարզվում է ոչ բավարար չափով։ Robert Avagyan (քննարկում) 09:29, 9 Մարտի 2024 (UTC)[reply]
Այո, կետայնությունը պետք է լինի 600px լինի։ Հայերեն Վիքիպեդիայի բոտերից մեկն ուղղել է, բայց կխնդրեմ հաջորդ անգամ փոքրացված տարբերակը բեռնել։ GeoØ () 09:43, 9 Մարտի 2024 (UTC)[reply]

Մեկ հոդվածում երկու ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

Հարգելի Ռոբերտ, Պատկեր:Hovhannes Shiraz To Hrant Avagyan.png պատկերը քիչ հետո կջնջեմ, որովհետև ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգն արգելում է մեկ հոդվածում մեկից ավել ոչ ազատ պատկեր օգտագործել։ Խնդրում եմ նաև ոչ ազատ պատկերներ բեռնելիս օգտագործել ճիշտ կաղապարը, որը կգտնեք ներքևում.

{{Ոչ ազատ պատկեր
| Նկարագրություն = <!-- պարտադիր -->
| Աղբյուր = <!-- պարտադիր, բայց ոչ՝ Վիքինախագիծ -->
| Հեղինակ = <!-- պարտադիր -->
| Ամսաթիվ = <!-- պարտադիր․ երբ ստեղծվել է նիշքը -->
| Հոդված = <!-- պարտադիր -->
| Նպատակ = <!-- պարտադիր -->
| Փոխարինում = <!-- {{ՈԱՊ-փոխարինում}}/{{FU-մահացած}}-->
| Այլ տեղեկություն = 
}}

Եթե այլ հարցեր լինի, գրեք։ GeoØ () 09:55, 15 Մարտի 2024 (UTC)[reply]

Հարգելի @GeoO
Hovhannes Shiraz To Hrant Avagyan.png պատկերը 1-ին անգամ ջնջվելուց հետո 2-րդ անգամ ես վերբեռնել եմ որպես ազատ պատկեր։ Robert Avagyan (քննարկում) 11:36, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
Հասկանում եմ։ Դուք Հրանտ Ավագյան (պետական գործիչ) հոդվածում օգտագործում եք երկու ոչ ազատ պատկեր՝ Պատկեր:Hrant Arshaki Avagyan.png և Պատկեր:Hovhannes Shiraz To Hrant Avagyan.png։ Պետք է որոշեք՝ որը թողնել, որովհետև Հայերեն Վիքիպեդիայի ներկայիս կանոնակարգն արգելում է մեկ հոդվածում մեկից ավել ոչ ազատ պատկերի օգտագործումը։ GeoØ () 11:40, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @GeoO
Hovhannes Shiraz To Hrant Avagyan.png պատկերը ազատ պատկեր է։ Պատկերի հեղինակը ես եմ՝ ես եմ լուսանկարել։ Պատկերում առկա լուսանկարը չի հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ՝ դա ուղղակի գրքի էջ է։ WIKI-ի կանոններով հեղինակային իրավունքի օբյեկտ է հանդիսանում միայն գրքի կազմը։
Դուք կարո՞ք եք հիմնավորել, որ այդ պատկերը ազատ պատկեր չէ։ Robert Avagyan (քննարկում) 12:04, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
Ռոբերտ ջան, եկեք մի քանի հստակեցում անենք.
Հայերեն Վիքիպեդիայում բեռնված ցանկացած պատկեր, լռելյայն, ոչ ազատ պատկեր է։ Ազատ/հեղինակային իրավունքներով չպաշտպանված պատկերների համար կա հատուկ նախագիծ՝ իր կանոններով։ Բեռնեք այնտեղ, թող ադմինները պարզեն, օրինակ, լուսանկարում պատկերված լուսանկարը հեղինակային իրավունքով պաշտպանված է, թե ոչ։ GeoØ () 12:12, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարվելի @GeoO
Ճիշտն ասած անհասկանալի սահմանափակում է 1-ից ավել ոչ ազատ պատկերների մասով։
իսկ եթե միայն մակագրության էջը դրվի, դա ինչպես կնայվի։ Վերջիվերջո Շիրազի ձեռքով գրված մակագրություն է։ Robert Avagyan (քննարկում) 14:58, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
Ռոբերտ ջան, այդպիսին է ներկայիս կանոնակարգը։ Համաձայն եմ, որ բավականին խիստ կանոնակարգ է, բայց այդպես որոշել է Հայերեն Վիքիպեդիայի համայնքը։ Նախկինում մի քանի նման քննարկում է եղել, բայց ի վերջո խմբագիրները համաձայնել են թողնել նույնը։ GeoØ () 09:25, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի @GeoO
Ես նայեցի Ձեր ուղարկած հատուկ նախագիծը. Ինչքան հասկացա այնտեղ խոսք էր գնում WIKIPEDIA-ի ընդհանուր ազատ պատկերների մասին։ Իմ արված լուսանկարը այնտեղ անհնար կլինի ներկայացնել, բացատրել և ընդգրկել այդ պատկերասրահում։
  1. hy.wikipedia-ն չունի՞ այդպիսի պատկերասրահ
  2. ի՞նչ պայմաններով հնարավոր կլինի տեղադրել իմ ստեղծած լուսանկարի միայն մակագրության էջը
Robert Avagyan (քննարկում) 18:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Իրականում որևէ տարբերակ չկա, հոդվածում պետք է թողնեք միայն մեկ ոչ ազատ պատկեր։ GeoØ () 19:10, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Գրքի կազմի և հեղինակային իրավունքի վերաբերյալ. հեղինակային իրավունքով կարող է պաշտպանված լինել և տեքստը, և շապիկը, և օգտագործված լուսանկարները։ GeoØ () 12:15, 15 Մարտի 2024 (UTC)[reply]