Մասնակցի քննարկում:Marimiqmm/Ավազարկղ2

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրբ քամի, պարզ առավոտ
ճապ.՝ 凱風快晴
տեսակՓայտե գունավոր փորագրություն Ուկիյո-է
նկարիչԿացուշիքա Հոքուսայ
տարի1830–1832
բարձրություն25.72 սմ
լայնություն38 սմ
ստեղծման երկիրՃապոնիա
Ծանոթագրություններ

Նուրբ քամի, պարզ առավոտ (ճապոներեն: 凱風快晴, հեփբուրն: Gaifū kaisei, բառացի՝ հարավային քամի, պարզ երկինք)հայտնի նաև որպես Կարմիր Ֆուձի, փայտե գունավոր փորագրություն է՝ ճապոնացի արտիստ Կացուշիքա Հոքուսայ կողմից(1760–1849), իր «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքից է, որը թվագրվում է 1830-ից 1832 թվականներին[1][2] : Աշխատանքը նկարագրվում է որպես «ամենապարզ, միևնույն ժամանակ ճապոնական ամենասքանչելի փորագրություններից մեկը»[2]։

Նկարագրություն[խմբագրել կոդը]

Վաղ աշնանը, երբ, ինչպես վերնագիրն է նշում, քամին հարավային է, ու երկինքը մաքուր, ծագող արևը Ֆուձի լեռը կարմիր է դարձնում։Հոքուսայն այս պահը նկարագրում է կոմպոզիցիոն վերացականությամբ, բայց մթնոլորտային առանձնահատկությամբ, հատկապես, երբ համեմատվում է շարքի մնացած մասի հետ: Երկնքի խորացող կապույտի երեք երանգները արտացոլում են լեռան երեք երանգները: Լեռան գագաթին ձգվող ձյան մնացորդները եւ նրա ստորոտին գտնվող անտառը ծածկող մութ ստվերները շատ ճշգրիտ ժամանակի մեջ տեղադրված[3]: Ֆուձի լեռան ամուր սիմետրիկ ձեւը պատկերի աջ կեսին հավասարակշռում է ձախ կողմում գտնվող նուրբ ամպերը` ստեղծելով զարմանալի կոմպոզիցիա: Սակայն չկա կոնկրետ տեղանուն, ի տարբերություն նրա մյուս աշխատանքների, այդ իսկ պատճառով այն վայրը, որտեղից տեսարանը վերցվել է, մնում է առեղծված։

Փորագրություններ[խմբագրել կոդը]

Վաղ փորագրություն՝ երբեմն հայտնի որպես «Կարմիր Ֆուձի»
Փորագրության տարբերակ (1830 թվական)

Ամենավաղ փորագրությունները կարծես մարում են, երբ համեմատվում են սովորաբար տեսած տարբերակների հետ, բայց ավելի մոտ են Հոքուսայի սկզբնական գաղափարին: Նրանք հայտնի են որպես «Վարդագույն Ֆուձիի փորագրություններ» և շատ հազվադեպ են հանդիպում։ Վաղ փորագրություններում կապույտը ակնհայտ անկանոն է, ինչը մեծացնում է երկնքի պայծառությունը և ամպերին շարժում հաղորդում: Գագաթը վեր է բարձրանում պրուսական կապույտով։ Հետագա փորագրությունները ունեն ուժեղ արտահայտված, նույնիսկ կապույտ երանգ, հետո ավելացվել է նոր հատված՝ հորիզոնի սպիտակ ամպերը վերափորագրելով բաց կապույտով: Մեծ մասամբ օգտագործվել է նաև ուժեղ բենիգարա (բենգալական կարմիր) գունանյութ, որի շնորհիվ էլ նկարին տրվել է «Կարմիր Ֆուձի» հայտնի անունը։ Կանաչ գույնը վերափորագրվել է՝ նվազեցնելով անտառի և լեռան լանջի միջև տարածությունը[4][5] ։ Մեկ այլ փորագրություն էլ կատարվել է գունային լրիվ ուրիշ սխեմայով։ Այս տարբերակում ամպերը տեսանելի են միայն վերին մասում: Երկինքը հիմնականում պատկերված է միօրինակ գորշ կապույտով, վերևում` մոխրագույնի բարակ շերտ, իսկ հորիզոնի երկայնքով՝ պրուսյան կապույտի վերջին շերտը, որը տարածվում է լեռան լանջին:[2]

Պատմական տեղեկատվություն[խմբագրել կոդը]

«Նուրբ քամի, պարզ առավոտ»-ը, ինչպես նաև Հոքուսայի «Ֆուձի լեռան 36 տեսարան», «Կանագավայի մեծ ալիք» հայտնի շարքերի մյուս փորագրությունները, գուցե ճապոնական արվեստի ամենալայն ճանաչում գտած գործերն են աշխարհում[6]: Երկուսն էլ ճապոնական ուկիյո-է արվեստի հիանալի օրինակներ են՝ «լողացող աշխարհի նկարներ»: Չնայած նրան, որ «ուկիյո-է»-ն կարող է պատկերել ցանկացած բան՝ սկսած ժամանակակից քաղաքից մինչև դասական գրականություն, և Հոքուսայի նոթատետրերն էլ ցույց են տալիս, որ նրա հետաքրքրությունները բավական լայն տարածում ունեն, այնուամենայնիվ հենց այսպիսի բնապատկերն էին, որ նրան այդ համբավը բերեցին։ Նման փորագրություններում հագեցած գույներն ու ձևավորված ոճը օգնեցին ոգեշնչել իմպրեսիոնիստական և հետիմպրեսիոնիստական շարժմանը տասնամյակներ անց[7]։ «Կարմիր Ֆուձին» Ճապոնիայում ավելի է գնահատվում և արժևորվում, քան «Մեծ ալիքը», որ աշխարհում ավելի հայտնի է։

Փորագրությունները կարելի է գտնել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում ՝ Բրիտանական թանգարանում, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում և Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում[3][1][8]:

2019 թվականի մարտին «Նուրբ քամի, պարզ առավոտ»-ը Նյու Յորքի աճուրդում վաճառվեց 507 000 դոլարով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «South Wind, Clear Sky (Gaifû kaisei), also known as Red Fuji, from the series Thirty-six Views of Mount Fuji (Fugaku sanjûrokkei)». The Metropolitan Museum of Art. Վերցված է 26 April 2012-ին.
  2. 2,0 2,1 2,2 Calza, Gian Carlo (2003). Hokusai. Phaidon. էջ 471. ISBN 0714844578.
  3. 3,0 3,1 «Katsushika Hokusai, 'South Wind, Clear Sky' (Gaifū kaisei) 'Red Fuji', a colour woodblock print». The British Museum. Վերցված է 26 April 2012-ին.
  4. Keyes, Roger S. (2007). «Pink Fuji: The Print Hokusai Saw». Impressions (29): 68–75. JSTOR 42598013.
  5. Korenberg, C.F., Pereira-Pardo, L., McElhinney, P.J. et al. Developing a systematic approach to determine the sequence of impressions of Japanese woodblock prints: the case of Hokusai’s ‘Red Fuji’. Herit Sci 7, 9 (2019). https://doi.org/10.1186/s40494-019-0250-5
  6. Crossland, Thomas; Grundtitle, Dr. Andreas (2004). «The 'Faked' Fuji Print». Ukiyoe-Gallery. Վերցված է 26 April 2012-ին.
  7. Day, Holliday T. (1988). Indianapolis Museum of Art Collections Handbook. Indianapolis: Indianapolis Museum of Art. ISBN 0936260203.
  8. «Fine Wind, Clear Morning (Gaifū kaisei)». Indianapolis Museum of Art. Վերցված է 26 April 2012-ին.
  9. «Hokusai woodblock prints fetch high prices in NY». NHK World-Japan. 20 March 2019.