Ֆուձի լեռան 36 տեսարան
«Ֆուձի լեռան 36 տեսարան» (ճապ.՝ 富嶽三十六景), նկարիչ Կացուշիքա Հոքուսայի` փայտի վրա արված գունավոր 46 փորագրություններից բաղկացած շարք: Բոլոր փորագրությունների վրա, ներառյալ ամենահայտնի «Կանագավայի մեծ ալիք» նկարը, առկա է Ճապոնիայի սրբազան լեռան` Ֆուձիյամայի պատկերը:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս նկարաշարի առաջին ուրվանկարները Հոքուսայը ստեղծել է 1830 թվականին, երբ նա 70 տարեկան էր: Հոքուսայը հենց ամենասկզբից գիտակցել է իր փորագրությունների կարևորությունը. իր «Ֆուձի լեռան 36 տեսարան» գրքի նախաբանում նա գրել է, որ 70 տարում ստեղծած իր ոչ մի գործ չի կարող համեմատվել շարքի հետ: Ամեն դեպքում, և' ինքը, և' շարքի հրատարակիչ Նիսիմուրա Յոխատին զարմացած էին շարքի հաջողությամբ:
Ի սկզբանե նախատեսված էր 36 փորագրություն: Ֆուձին դրանցում պատկերված է դիմային, այսինքն` Էդոյի կողմից (այժմ` Տոկիո), այդ իսկ պատճառով փորագրությունները կոչվել են «օտոմե Ֆուձի» (բառացի` դիմային կողմից):
Արդեն 1830 թվականի վերջերին հրատարակչությունը հայտնել է Ֆուձի լեռան 100 տեսարանի թողարկման մասին, սակայն դրանցից լույս են տեսել միայն տասը (1831-1832 թվականներին), ինչի հետևանքով շարքը բաղկացած է 46 էջից: Այս 10 փորագրություններում լեռը գերազանցապես պատկերված է արևմտյան կողմից, ինչի պատճառով դրանք կոչվում են «ուրա Ֆուձի» (բառացի` հակառակ կողմից): Սկզբնական 36 էջերում պատկերների ուրվագծերն արված են կապույտով, իսկ ավելացված 10 էջերում` սև գույնով, ինչն ամբողջովին փոխում է փորագրությունների գունային գամման[3]:
Ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա ցուցակը կազմված է այն նույն հերթականությամբ, որը սովորաբար կիրառվում է արվեստագիտական գրականության մեջ:
№ | Պատկեր | Անվանում | Անվանումը ճապոներենով | Տառադարձություն |
---|---|---|---|---|
1 | ![]() |
«Կանագավայի մեծ ալիք» | 神奈川沖浪裏 | կանագավա օկի նամիուրա |
2 | ![]() |
«Հաղթական քամի. պարզ օր» կամ «Կարմիր Ֆուձի» | 凱風快晴 | գայֆու: կայսեյ |
3 | ![]() |
«Անակնկալ անձրև լեռան վրա» | 山下白雨 | սանկա հակուու |
4 | ![]() |
«Մանեն կամուրջը Ֆուկագավայում» | 深川万年橋下 | ֆուկագավա մանենբասի նո սիտա |
5 | ![]() |
«Սունդայ շրջանը Էդոյում» | 東都駿台 | տո:տո սունդայ |
6 | ![]() |
«Կաղնի Աոյամայում» | 青山円座松 | աոյամա էնձա նո մացու |
7 | ![]() |
«Սունձյու կամուրջը Մուսասի նահանգում» | 武州千住 | բուսյու: սենձյու |
8 | ![]() |
«Տամա գետը Բուսյուում» | 武州玉川 | բուսյու: տամագավա |
9 | ![]() |
«Կոսյուի լեռնային զառիթափ» | 甲州犬目峠 | կո:սյու: ինումետո:գե |
10 | ![]() |
«Ֆուձիմիգախարա հարթավայրը Օվարի նահանգում» | 尾州不二見原 | բիսյու: ֆուձիմիգախարա |
11 | ![]() |
«Հոնգանձի տաճարը Ասակասայում» | 東都浅草本願寺 | տո:տո ասակուսա Հոնգանձի |
12 | ![]() |
«Ցուկուդաձիմա կղզին Բույոյում» | 武陽佃島 | բույո: ցուկուդաձիմա |
13 | ![]() |
«Սիտիրիգախամա ափը Սոսյուում» | 相州七里浜 | սո:սյու: սիտիրիգախամա |
14 | ![]() |
«Ումեձավա տեղանքը Սոսյուում» | 相州梅沢庄 | սո:սյու: ումեձավասյայ |
15 | ![]() |
«Կաձիկաձավա ճահիճը Կոսյուում» | 甲州石班沢 | կո:սյու: Կաձիկաձավա |
16 | ![]() |
«Միսիմագոե ոլորանը Կոսյու նահանգում» | 甲州三嶌越 | կո:սյու: միսիմատո: գե |
17 | ![]() |
«Սուվակո լիճը Սինսյուում» | 信州諏訪湖 | սինսյու: սուվակո |
18 | ![]() |
«Էձիրի ծովախորշը Սունսյու նահանգում» | 駿州江尻 | սունսյու: էձիրի |
19 | ![]() |
«Տոտոմի լեռներում» | 遠江山中 | տո:տո: մի սանտյու: |
20 | ![]() |
«Ուսիբորի ջրանցքը ձյոսյու նահանգում» | 常州牛掘 | ձյո:սյու: ուսիբորի |
21 | ![]() |
«Սուրուգա-տյոն Էդոյում» | 江都駿河町三井見世略図 | տո:տո սուրուգատյո: միցուիմիսե ռյակուձու |
22 | ![]() |
«Ռյոգոկուբասի կամրջի գիշերային տեսարան Օմայագա գետի ափից» | 御厩川岸より両国橋夕陽見 | օմայագասի յորի ռյո:գոկուբասի նո սեկիյո: օ միրու |
23 | ![]() |
«Սաձաե-դո, 500 հոգևորականների տաճար» | 五百らかん寺さざゐどう | գոհյակու ռականձի սաձաեդո |
24 | ![]() |
«Ձյունոտ առավոտ Կոիսիկավա գետի վրա» | 礫川雪の旦 | կոիսիկավա յուկի նո ասիտա |
25 | ![]() |
«Մոգուրո գետի ցածրավանդակ» | 下目黒 | սիմո մեգուրո |
26 | ![]() |
«Ջրաղաց Օնդենում» | 隠田の水車 | օնդեն նո սյուսյա |
27 | ![]() |
«Էնոսիմա կղզին Սոսյու նահանգում» | 相州江の島 | սո:սյու: էնոսիմա |
28 | ![]() |
«Տագանոուրա ծովափը Էնձիրիու» | 東海道江尻田子の浦略図 | տո:կայդո: էնձիրի տագո նո ուրա ռյակուձու |
29 | ![]() |
«Յոսիդան Տոկայդոյում» | 東海道吉田 | տո:կայդո: յոսիդա |
30 | ![]() |
«Կաձուսուի ծովային ուղին» | 上総の海路 | կաձուսա նո կայրո |
31 | ![]() |
«Նիհոնբասի կամուրջը Էդոյում» | 江戸日本橋 | էդո նիկոմբասի |
32 | ![]() |
«Սեկիյա գյուղը Սումիդագավա գետի ափին» | 隅田川関屋の里 | սումիդագավա սեկիյա նո սատո |
33 | ![]() |
«Նաբոտո ծոցը» | 登戸浦 | նաբոտո ուրա |
34 | ![]() |
«Հակոն լիճը Սոսյու գավառում» | 相州箱根湖水 | սո:սյու: հակոնե նո կոսույ |
35 | ![]() |
«Արտացոլանք Միսակ լճում. Կոսյու նահանգ» | 甲州三坂水面 | կո:սյու: միսակա սույմեն |
36 | ![]() |
«Հոդոգայա շրջանը Տոկայդոյում» | 東海道保土ケ谷 | տո:կայդո: հոդոգավա |
37 | ![]() |
«Տետեկավա լիճը Հոնձյոյում» | 本所立川 | հոնձյո տետեկավա |
38 | ![]() |
«Ֆուձի լեռան պատկերը Սենձյուից» | 従千住花街眺望の不二 | սենձյու կագայ յորի տյո:բո: նո ֆուձի |
39 | ![]() |
«Ֆուձիի պատկեր Գոտենյամա սարից Սինագավա գետի մոտ» | 東海道品川御殿山の不二 | տո:կայդո: սինագավա գոտենյամա նո ֆուձի |
40 | ![]() |
«Նահակարն Սոսյու նահանգում» | 相州仲原 | սո:սյու: նակախարա |
41 | ![]() |
«Արևածագ Իսավայում. Կոսյու նահանգ» | 甲州伊沢暁 | կո:սյու: իսավա նո ակացուկի |
42 | ![]() |
«Ֆուձիի հակառակ կողմը. տեսարան Մինոբուգավա գետի կողմից» | 身延川裏不二 | մինոբուգավա ուրա ֆուձի |
43 | ![]() |
«Օնոսինդենը Սունսյու նահանգում» | 駿州大野新田 | սունսյու: օ:նոնոսիդեն |
44 | ![]() |
«Ֆուձիի տեսքը Կատակուրայի թեյի պլանտացիայից Ցուրուգա նահանգում» | 駿州片倉茶園の不二 | սունսյու: կատակուրա տյաեն նո ֆուձի |
45 | ![]() |
«Ֆուձիի տեսքը Կանայից Տոկայդոի ճանապարհին» | 東海道金谷の不二 | տո:կայդո: կանայա նո ֆուձի |
46 | ![]() |
«Բարձրացում լեռան վրա» | 諸人登山 | սյոձին տոձան |
Հետաքրքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուձի լեռան պատկերումն առաջին անգամ ի հայտ է եկել հոգևորական Իպենի կյանքը ներկայացնող թղթագլանների շարքում (1239-1289), ապա Ռիմպայի նկարչական դպրոցի նկարիչների աշխատանքներում: «Ֆուձիի 100 տեսարան» շարք ստեղծել են նաև Տայգայի (1723-1776) և Բունտյոյի (1763-1840) նկարիչները:
- Կացուշիքա Հոքուսայը ստեղծել է նաև Ֆուձիին նվիրված «Ֆուձիի 100 տեսարան» փորագրությունների շարք: Այն ալբոմի տեսքով հրատարակվել է 1834 թվականին[4][5]:
- Ուտագավա Հիրոշիգեն 1854-1858 թվականներին ստեղծել է համանուն շարք` «Ֆուձիի 36 տեսարան»:
- Ֆանտաստ գրող Ռոջեր Ժելյազնին գրել է «Հոքուսայի վրձնին պատկանող Ֆուձի լեռան 24 տեսարան» պատմվածքը (ընդգկված է «Սառնամանիք և կրակ» ժողովածուում): Գլխավոր հերոսուհին մահացող կին է, ով ուխտագնացություն է կատարում Ֆուձիյամա` առաջնորդվելով Հոքուսայի փորագրություններով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://honolulumuseum.org/art/exhibitions/324-hokusai_s_summit_thirty-six_views_of_mount_fuji/
- ↑ http://honolulumuseum.org/art/8953-the-great-wave-off-kanagawaa_z
- ↑ 36 видов Фудзи. Вид на Фудзи с горы Гоэнъяма у реки Синагава.. Клуб ЛИИМ Корнея Композиторова (2006). Проверено 5 февраля 2010. Архивировано 3 марта 2012 года.
- ↑ Фудзи // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
- ↑ Кацусика Хокусай. 100 видов Фудзи.. Клуб ЛИИМ Корнея Композиторова (2006). Проверено 5 февраля 2010. Архивировано 3 марта 2012 года.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուձի լեռան 36 տեսարան կատեգորիայում։ |
|