Մասնակցի քննարկում:ERJANIK/Արխիվ/2011

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրելի Երջանիկ, արդեն երկրորդ անգամն եմ նկատում, որ դու ստեղծում ես ֆիլմի մասին հոդված, որն արդեն ստեղծվել է վաղուց (և իմ կողմից): Ընդ որում` ամեն ինչ նույնն է` քոփի-փեյստ վիճակում: Ի՞նչն է խնդիրը, եղբա՛յր: Միգուցե ցանկանում ես, որ այդ հոդվածը գրանցվի քո հաշվի՞ն....Եթե այդպես է, խնդիր չկա:--Narek75 19:54, 1 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Ոչ ոչ ոչ Նարեկ ջան, իհարկե այդպիսի բան չկա, պարզապես այդ հոդվածների անվանումը իմ կարծիքով չի հանդիսանում առավել ճիշտ տարբերակ, ասենք օրինակ քո Տերմինատոր 2`Դատաստանի օրը հենց ` կետադրական նշանը խանգարում էր, և ասեմ, որ կոնկրետ այս հոդվածին հղումներ կան միայն իմ պատրաստ հոդվածներից ու ինձ անընդհատ շփոթեցնում էր կետադրական «բութ» նշանը: Այսքանը:

Եթե նեղացրել եմ եղբայրս, կներես, որ առանց քո թույլտվությամբ եմ արել: Հետո ի բան էլ, Դու գիտես ինչպե՞ս փոխեմ հոդվածի անվանումը առանց նոր էջի ու վերահղման, եթե գիտես ասա շնորհակալ կլինեմ: ERJANIK 04:21, 2 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]


Ես հենց քո ասած ձևով եմ արել հարգելի Samo04, խոսքը այդ ձևով անելու մասին չէ, ես ուղղակի կարծում եմ, որ միջոց կա առանց նոր հոդված ստեղծելու ու վերահղում անելու հոդվածի անվանումը փոխել: ERJANIK 11:16, 2 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն ERJANIK/Արխիվ, բարի գալուստ հայերեն Վիքիփեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիփեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 15:06, 15 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Ուշադրություն[խմբագրել կոդը]

  Ուշադրությո՜ւն։ Խնդրում ենք օգտագործել «Ավազարկղը» փորձերի համար։
Հարգելի մասնակից, Վիքիփեդիան ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որտեղ իր ներդրումն կարող է ունենալ ցանկացած ոք։ Մենք ուրախ ենք, որ դուք որոշել եք խմբագրումներ կատարել Վիքիփեդիայում։ Սակայն, մենք նկատեցինք որ դուք կատարել եք ոչ ցանկալի մի խմբագրում հոդվածում։ Այդ պատճառով այն հետ է շրջվել։ Առաջարկում ենք փորձերի համար օգտագործել հատուկ դրա համար նախատեսված «Ավազարկղ» էջը։

Ընթերցե՛ք նաև Ինչպես խմբագրել ուղեցույցը։

Բարի օր, նախ սկսեմ The Departed ֆիլմից, եթե դուք համաձասյն չեք ֆիլմի անվանման հետ, կարող եք քննարկել դա կոնկրետ ֆիլմի քննարկման էջում, այլ ոչ թե փոխել դրա անվանումը «Օսկարի» մասին էջերում, քանի որ եթե ֆիլմի մասին հոդված կա, դրան պետք է լինի հղում: Նույնը ԴիԿապրիոյի և մյուս բոլոր դեպքերում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) 15:16, 20 Օգոստոսի 2011 մասնակիցը։

Կաղապարի օգտագործում[խմբագրել կոդը]

Ողջույն ERJANIK, ցանկալի է, որ կինոնկարների մասին հոդվածներում օգտագործեք Կաղապար։Ֆիլմ-ը և ֆիլմին համապատասխան կատեգորիաներ։ Այդ ուղղությամբ, որոշ ներդրում արեցի ձեր սկսած Այս հրաշալի կյանքը էջում։ Շնորհակալություն խմբագրումների համար։--Bekoքննարկում 18:07, 30 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Օտարալեզու վիքիպեդիաների հղումներ[խմբագրել կոդը]

Հարգելի Մասնակից:ERJANIK,եթե դուք ավելացնում եք նոր հոդված,անպայման մի մոռացեք տեղադրել նաև տվյալ հոդվածի այլ լեզուներով տարբերակները:--A.M. 16:15, 5 Սեպտեմբերի 2011 (UTC)Մասնակից:Armenmir[reply]

Շնորհակալություն դիմումի համար:Եթե դուք նյութերը թարգմանում եք օտարալեզու վիքիպեդիաներից,օրինակ`ռուսերեն վիքիպեդիայից, նյութի խմբագրել(ռուս.правка) բաժնում ամենավերջում գրված է այլ լեզուների հղումը,օրինակ`
[[de:Tito Ortiz]]
[[en:Tito Ortiz]]
[[es:Tito Ortiz (luchador)]]
[[fi:Tito Ortiz]]
[[fr:Tito Ortiz]]
[[it:Tito Ortiz]]
[[ja:ティト・オーティズ]]
[[no:Tito Ortiz]]

Եթե կան ուրիշ հարցեր խնդրեմ դիմեք:--A.M. 06:25, 6 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Armenmir-ի վերջին գրառման տեխնիկական խնդիրներ կային, ուղղեցի դրանք։ Հուսով եմ այժմ հասկանալի է։ --vacio 19:13, 6 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Լուսանկարի արտոնագրեր[խմբագրել կոդը]

ERJANIK ջան, շատ բարձր գնահատելով քո կինեմատոգրաֆիկ խմբագրումները, ուզում եմ հիշեցնել՝ լուսանկարներ բեռնելուց մի մոռացիր արտոնագրերի մասին, այսինքն լիցենզիաների: Որոշ ժամանակ անց նմանատիպ պատկերները ներկայացվելու են ջնջման:--Bekoքննարկում 07:41, 17 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի ERJANIK։ Ձեր ստեղծած այս հոդվածը ենթակա է արագ ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված արդեն գոյություն ունեցող էջից։

Բարև ERJANIK, եթե դուք համաձայն չէիք իմ տարբերակի հետ, կարող էիք վերանվանել էջը քննարկելուց հետո, բայց այս դեպքում դուք նոր հոդված էք ստեղծել նույն տեքստով:--David1992 16:00, 20 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի David1992, շնորհակալություն արձագանքի համար, խնդրում եմ այս հոդվածի հետ մյուս փոփոխությունը կամ որևէ գործողություն անես միայն իմ ասած հարցումից հետ:

Սպասում եմ արձագանքիդ:ERJANIK 16:07, 20 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

ERJANIK,քանի որ Հայաստանում բոլոր ֆիլմերը ցուցադրվում են հիմնականում ռուսերենով, առանց թարգմանելու, այդ պատճառով շատ դեպքերում տարածված է հենց ռուսերեն տարբերակը (քննարկումը տեղափոխել եմ այս էջ):

Արդեն հասկացա Քեզ, փաստորեն չես ուզում փորձես հարցնել այլ անձանց, չնայած ես գիտեմ, որ այս դեպքում սխալ չեմ

Կես-կատակ կես-լուրջ մի քանի բան

  • Հայերենը մեր պետական լեզուն է ըստ Սահմանադրության
  • Դու գրել ես, որ տիրապետում ես հայերենի, սակայն ֆիլմերի դեպքում խուսափում ես թարգմանություններից
  • հայոց լեզվի մասին մեծեր
  • և այլն

Մի խոսքով եկենք գրենք հայեցի, մենք հայ ենք

ERJANIK առաջարկում եմ քննարկումը շարունակել այս էջում, իմաստային հաջորդականությունը պահպանելու համար:
  • Դու նույնպես մի քանի անգամ փոխել ես The Departed ֆիլմի անվանումը այն թարգմանելով ռուսերենից Отступники, մինչդեռ անգլերեն այն նշանակում է Հանգուցյալները:
  • Ինչ վերաբերվում է Ռասսելին, ես դեմ չեմ, եթե կան հավաստի աղբյուրներ, որտեղ նշված է քո տարբերակը, կարելի է վերանվանել:

Անկեղծ շնորհակալ եմ արձագանքիդ համար

  • ո՞ր աղբյուրն ես դու համարում հավաստի, փնտրիր և կհամոզվես որ ես սխալ չեմ, թեկուզ հենց Google-ով փնտրիր կտեսնես
  • Դու դիտել ե՞ս The Departed ֆիլմը, ասեմ որ Հ1 հեռուստաընկերության կոսմից թարգամնվել է Ուխտադրուժները կամ Ուրացողները չեմ հիշում կոնկրետ, բայց հաստատ ոչ Հանգուցյալները, գուցե զուտ անգլիական բառացի թարգմանությամբ այդպես է, բայց ոչ այս ֆիլմի համար

այսքանը

ERJANIK 16:44, 20 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Գրեգորի Պեկ[խմբագրել կոդը]

Գրեգորի Պեկ

Ողջույն Սիրելի Երջանիկ:
Նախ ասեմ, որ շատ շնորհակալ եմ ճիշտ խորհրդի համար: Ամեն ինչ կանեմ քո ասածով, քանի որ դու անհամեմատ ավելի ճիշտ ես դասական կինոյի հարցում: Հա՛, չմոռանամ ասել, որ քո գրած հոդվածները շատ լավն են, և ազնվորեն դուրս գալիս են (համ էլ լիքը բաներ եմ սովորում): Գերագույն հաճույքով քեզ հետ կհամագործակցեի կինոաշխարհի մասին հոդվածներ ստեղծելով, տո՛ թեկուզ թող անավարտ լինեն: Մի բան ասեմ. չգիտեմ դա ճիշտ մոտեցում է, թե սխալ, բայց պարզապես տեղս չեմ գտնում այն փաստից, որ ադրբեջանական վիկիպեդիան ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆ առաջ է մերինից:

Լավագույն մաղթանքներով` --Narek75 13:37, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Նոմինացիա[խմբագրել կոդը]

ERJANIK, պետք չէ տարբեր հոդվածներում փոխել «նոմինացիա» բառը` սխալ տարբերակի: Դա շատ տարածված ձև է բոլոր հայկական կայքերում:--David1992 15:58, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]


David1992 ջան հայոց լեզվում նոմինացիա բառ չկա: Ինչպես հայկական կայքերում այդպես էլ ամենուր տարածված ձևեր են նաև սխալները: Մենք Հայկական Վիքիփեդիա ենք ստեղծում: Նոմինացիա բառը պետք է գրվի և/կամ փոխարինվի ներկայացվել է կամ թեկնածու բառերով. կամ այլ հայեցի բառակապակցություներով: Կարծում եմ հայերենը պետք է որ ռուսերենից մեզ հարազատ լինի, թեկուզ և նոմինացիա բառով: Պատրաստ եմ նոր քննարկման: Շնորհակալություն ուշադրության համար: ERJANIK 16:01, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Կոնկկրետ նոմինացիա բառը հայերեն թարգմանություն դեռ չունի, իսկ ձեր առաջարկած տարբերակները բացարձականապես սխալ են և չեն արտահայտում այդ բառի իմաստը:--David1992 16:08, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]


David1992 ջան, գուցե կոնկրետ թարգմանություն չունի բայց դժվար թե իմ գրածները չարտահայտեն, նախ ասեմ.

  • կոնկրետ բառը մի կ-ով է
  • բացարձականապես բառ հայերենում չկա, կա բացարձակապես

դա ի միջի այլոց, իսկ հիմա ասեմ David1992 ջան.

իմ առաջարկածներին կավելացնեմ ևս առաջադրվել և առաջադրված լինել տարբերակները, դրանցից բացի երևի էլի կլինեն բառեր կամ տարբերակներ, որոնք արտահայտում են նոմինացիա օտարահունչ բառի իմաստը: Ինչևէ առաջարկում եմ փորձես հայերեն-ով գրել այս քննարկման էջում կամ բացատրել նոմինացիա բառը և կտեսնես, որ իմ առաջարկած տարբերակները ակամայից կօգտագործես քո մեկնաբանություններում:

Շնորհակալություն արձագանքի և ուշադրության համար:

ERJANIK դու չես թարգմանում կոնկրետ նոմինացիա (Nominations) բառը:--David1992 17:14, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Համաձայն եմ David1992 ջան, ես ուղղակի նկատի ունեմ իմաստը արտահայտելու ու հայեցի դարձնելու համար ERJANIK 18:01, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

«Նոմինացիա» բառը «անվանակարգ» չի՞ թարգմանվում: --Rob 17:37, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

համաձայն եմ, նաև անվանակարգ ERJANIK 18:01, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Ֆիլմերի պոստերներ[խմբագրել կոդը]

ERJANIK, առաջարկում եմ մասնակցել այս քննարկմանը:--David1992 16:23, 29 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

ERJANIK, ֆիլմի պոստերները փոխելուն ես դեմ եմ ընդհանրապես: Նախ ես չեմ հասկանում դրա իմաստը: Իմ կարծիքով եթե ֆիլմը ամերիկյան է, պետք է օգտագործել անգլալեզու պոստերը, եթե իսպանական է` իսպաներեն, եթե ռուսական է` ռուսերեն և այլն: Բացի այդ ես արդեն գրել էի, որ ամեն մի պոստեր ունի իր յուրահատուկ դիզայնը և նույնատիպ պոստեր հայերեն լեզվով ստեղծելը հնարավոր չէ: Ես առաջարկում եմ, որ դուք ձեր ստեղծած ֆիլմերի մասին հոդվածներում էլ վերադարձնեք հին տարբերակները:
Բացի այդ ERJANIK, հոդվածի քննարկումների էջերը չպետք է օգատործել որպես ֆորում և արտահայտել սեփական կարծիքը հոդվածի առարկայի վերաբերյալ: (en:Help:Using talk pages) Այս քննակումը առաջարկում եմ տեղափոխել այստեղ, այլ մասնակիցները այդպես ավելի շուտ կարձագանքեն դրան:--David1992 13:55, 3 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Էջերի անվանումները կարող եք փոխել այսպես Move page MediaWiki screenshot.ru.png բայց վերանվանելուց առաջ խորհուրդ եմ տալիս քննարկել դա: Կոնկրետ վերը նշված դեպքում իմ կարծիքով սխալ է վերանվանել, քանի որ մյուս նման անվանումներով ֆիլմերում օգտագործվում է հենց ` նշանը, օրինակ` Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2, Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 և այլն:

Քվեարկության հրավերներ[խմբագրել կոդը]

Ողջույն Երջանիկ։ Խնդրում եմ, պետք չէ 30 հոգու գրել նույն բանը, հրավիրելով քվեարկության։ Եթե կա կարևոր հարց, ապա կարելի է ուշադրություն հարվիրել խորհրդարանում։ Բայց ընտրված հոդվածի քվերակությունը այդ հարցը չէ։ Հարգնքներով--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:45, 9 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հասկացա ու գիտեմ էլ այդքանը հարգելի Xelgen, պարզապես փորձեցի ակտիվություն մտցնել քվեարկումների մեջ, քանի որ երկար ժամանակ ոչ ոք չի քննարկում ու չի արձագանքում ընտրյալների քվեարկությանը: ERJANIK 05:11, 10 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Այս հրաշալի կյանքը‎[խմբագրել կոդը]

Ողջույն Երջանիկ, որոշ չափով վերախմագրել եմ հոդվածի սկիզմը։ Իմանալով, թե որքան զգայուն հատված է ներածությունը, խնդրում եմ առանց վարանելու մասամբ կամ ամբողջությամբ վերականգնես նախկին տարբերակը, եթե այդպես ես ցանկանում։ Եթե համաձայն չլինեմ փոփոխության հետ, քննարկման էջում կհայտեմ։ --vacio 13:06, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Vacio անչափ շնորհակալ եմ լավ ու գրագետ խմբագրմանդ համար, այո լավ ու ճիշտ էին քո խմբագրումները, մեկ երկու բան այնուամենայնիվ ես փոփոխել եմ: Շնորհակալություն ուշադրության և հոգատարության համար:ERJANIK 13:24, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Վիքիաստղ[խմբագրել կոդը]

Վիքիաստղ
Հայգելի ERJANIK, նվիրում եմ Ձեզ այս վիքիաստղը Հայերեն Վիքիփեդիայում կինեմատոգրաֆին վերաբերող հոդվածների քանակը շատացնելու համար: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Rob 10:46, 28 Դեկտեմբերի 2011 (UTC)|}[reply]


Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, ERJANIK/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։