Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Inchpes grel hayeren, инчпес грел хайерен

Այս էջում մանրամասն բացատրվում է, թե ինչպես Վինդոուզ (Windows), Լինուքս (Linux), և Մաք ՕԷս Տաս (Mac OS X) օպերացիոն համակարգերի վրա կարելի է հայերեն դասավորություն տեղադրել: Հարցերի/խնդիրների դեպքում խնդրում ենք գրել ուղեցույցի քննարկման էջում:

Որևէ փոխատառ գրառում հայերեն Վիքիպեդիայում ենթակա է անհապաղ հեռացման:

Վինդոուզ[խմբագրել կոդը]

Վինդոուզի հայերեն դասավորություն (հիմնական մեթոդ)[խմբագրել կոդը]

Վինդոուզ 11/10[խմբագրել կոդը]

Վինդոուզ 11-ում հայերեն ստեղաշարը ակտիվացնելու համար`

  • Բացեք Start
  • Որոնեք Edit language and keyboard options
  • Բացված պատուհանի Preferred langauges բաժնից սեղմեք Add a language կոճակի վրա
  • Որոնեք Armenian և ավելացրեք հայերեն ձեր նախընտրած դասավորությունը

Քայլեը ցույց տվող տեսանյութ:

Այս տարբերակի հիմնական թերությունը՝ չունի հայերեն չակերտներ («»)։ Հայերեն չակերտներով պատրաստի դասավորություն կարող եք բեռնել soft.ovanitas.com կայքից։ Այս տարբերակի կատարման տեսանյութ։

Վինդոուզի այլ տարբերակներ[խմբագրել կոդը]

Վինդոուզ 8, Վինդոուզ 7, Վինդոուզ Վիստա և Վինդոուզ XP տարբերակները այլևս չեն աջակցվում Մայքրոսոֆթի կողմից, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ավելի ժամանակակից օպերացիոն համակարգ, ինչպես օրինակ՝ Վինդոուզ 10, Վինդոուզ 11, Ubuntu կամ Լինուքսի այլ տարբերակ։ Սակայն, եթե ինչ-որ պատճառով չեք կարող թարմացնել ձեր համակարգչի օպերացիոն համակարգը, ապա հայերեն գրելու համար կարող եք օգտվել KDWin ծրագրից։

ԿադՎին ստեղնաշարային կարգավորիչը կարող է ևս հայերեն տպելու առիթ ստեղծել: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:

ԿադՎինի թերություններից է որոշ հայերեն նիշերի իլռելյայն և հեշտ չցուցադրելը: Այդ նիշերից են հայերեն հարցական նշանը, բացականչման նշանը և շեշտը: Խնդիրը լուծելու համար կարելի է հետևել այս հրահանգներին:

Ubuntu[խմբագրել կոդը]

Ubuntu-ում (GNOME DE-ով) հայերեն գրելու համար,

  • Սեղմել Show Applications կոճակը
  • Փնտրել և բացել Settings
  • Բացված պատուհանի ձախ կողմի տարբերակներից ընտրել Keyboard-ը (ավելի հին տարբերակներում կոչվում է Region & Language)
  • Բացված էջի Input Source բաժնից սեղմել + կոճակը և գտնել ձեր նախընտրած հայերեն դասավորությունը

Քայլերը ցույց տվող տեսանյութ:

Քայլերը ցույց տվող տեսանյութ:

Առցանց տառադարձիչներ[խմբագրել կոդը]

Արագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը: Տեքստի տառադարձման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային: Ուշադրություն դարձրեք, որ ՋավաՍկրիպտ տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար:

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]