Jump to content

Մասնակից:Yer13man/Ավազարկղ/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճուկային ճողվածքը որովայնի պարունակության արտանկումն է աճուկային խողովակից: Աճուկային խողովակը անցնում է հետևից առաջ և ներսից դուրս ուղղությամբ, ուղղահայաց կտրվածքում եռանկյունաձև է: Կանանց օրգանիզմում խողովակի կազմում արգանդի կլոր կապանն է,իսկ տղամարդկանց մոտ խողովակով անցնում է սերմնալարը՝ ուղղվելով դեպի փոշտ: Աճուկային ճողվածքները որովայնային ճողվածքների առավել տարածված տարատեսակներից է. համարվում է, որ տղամարդկանց 27%-ի , իսկ կանանց 3%-ի մոտ կյանքի որոշակի տարիքում ձավորվում է աճուկային ճողվածք:Հիմանակնում ճողվածքը դիտվում է աջից: Հավաստի կապ ծանրության բարձրացման և աճուկային ճողվածքների առաջացման միջև հաստատված չէ:
Ախտանշաններ զարգանում են ախտահարված մարդկանց 66%-ի մոտ: Ախտանիշները կարող են դրսևորվել ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի և, նույնիսկ, աղիքների աշխատանքի ժամանակ առաջացող ցավով և ձգվածության զգացողությամբ: Պառկած ժամանակ ախտանիշներն ավելի քիչ արտահայտված են:
Հիմնական խնդիրը աղիքների ճմլումն է,որի պատճառով այդ հատվածի անոթամատակարարումը դառնում է անհնար: Հենց սա էլ առաջ է բերում սուր ցավ:
Ճողվածքի ձևավորման ռիսկի գործոններ են հանդիսանում ծխելը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը, ճարպակալումը, հղիությունը, կոլագենի սինթեզի խաթարումներով ուղեկցվող հիվանդությունները, ինչպես նաև նախկինում կատարված բաց վիրահատությունները:[1][2]

Տղամարդկանց մոտ առկա ասիմպտոմ աճուկային ճողվածքը բուժում չի պահանջում: Իրավիճակն այլ է կանանց դեպքում. չբուժված ճողվածքը կարող է դառնալ ազդրային ճողվածքի առաջացման պատճառ, ինչի բարդություններն ավելի շատ են,ուստի, նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում, ցուցված է ճողվածքի վիրահատական բուժում: Վիրահատությունն իրականացվում է ինչպես բաց , այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով: Բաց վիրահատությունեը թույլ է տաիս տեղային անզգայացման պայմաններում կատարել միջամտությունը, իսկ լապարոսկոպիան ավելի անցավ է, և հետվիրահատական շրջանն անցնում է ավելի հարթ: [1][3]

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճողվածքը արտահայտվում է արտափքման տեսքով, որն ավելի ցցուն է դառնում մկանները լարելու ժամանակ: Սրանք հազվադեպ են ցավոտ լինում: Եթե ճողվածքի պարունակությունը պառկելիս հնարավոր չի ներուղղել որովայնի խոռոչ, ապա, ամենայն հավանականությամբ, այն օղակվել է, և անհրաժեշտ է շտապ վիրահատական բուժում: Նշանակալի ցավի առկայությունը վկայում է ճողվածքի օղակման մասին:

Ճողվածքի երկարատև առկայության պայմաններում, որովայնային օրգանները, ինչպիսիք են աղիքները, լյարդը,սեղմման կարող են մտնել ճողվածքապարկի մեջ, ինչը մեծացնում է դրանց հավանականությունը՝ բերելով օբստուկցիայի: Արյունահոսքի խանգարումը կարող հանգեցնել իշեմիայի կամ փտախտի զարգացման, ինչը կարող է հանգեցնել հիվանդի մահվան: [4] Վիրահատական մջամտությունն,իր հերթին, ռիսկ է ինգվինոդինիայի առաջացման, ուստի աասիմպտոմ հիվանդներին խորհուրդ է տրվում պահպանողական բուժում:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են աճուկային ճողվածքների 2 տեսակ՝ ուղիղ և թեք, որոնք տարբերակվում են ըստ իրենց փոխհարաբերության ստորին վերորովայնային անոթների հետ:


Ուղիղ աճուկային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ աճուկային ճողվածքը փակեղի արտափքումն է որովայնի պատի թույլ դիմադրության հատվածից:Որովայնի խորոչի կողմից ճողվածքապարկի ներհրումը երևում է ստորին վերորվայնայիին անոթներից միջայնորեն:Այս տեսակը տղամարդկանց մոտ 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում: [5] Ուղիղ ճողվածքները շոշափելի են աճուկային խողովակի արտաքին օղի մակարդակում և չեն կարող իջնել և մտնել փոշտի պարունակության մեջ:


Թեք աճուկային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեք աճուկային ճողվածքն առաջանում է սաղմնային զարգացման ընթացքում ներքին օղի փակման դեֆեկտի պատճառով:Այն, ինչպես ուղիղը, շոշափելի է արտաքին օղի մակարդակում և, հակառակ նախորդի, հաճախ իջնում է փոշտ:Ներհրումը տեղակայված է ստորին վերորովայնային զարկերակից կողմնայնորեն:


Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պահպանողական
  • Վիրաբուժական


Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ աճուկային ճողվածքը ավելի քիչ է հանդիպում, քան թեքը (25-30%) և սովորաբար զարգանումէ 40 տարեկանից հետո:
  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NEJM15» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Domino, Frank J. (2014). The 5-minute clinical consult 2014 (22nd ed.). Philadelphia, Pa.: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 562. ISBN 9781451188509.
  3. Simons MP, Aufenacker T, Bay-Nielsen M (August 2009). «European Hernia Society guidelines on the treatment of inguinal hernia in adult patients». Hernia. 13 (4): 343–403. doi:10.1007/s10029-009-0529-7. PMC 2719730. PMID 19636493. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  4. Fitzgibbons RJ, Giobbie-Hurder A, Gibbs JO (January 2006). «Watchful waiting vs repair of inguinal hernia in minimally symptomatic men: a randomized clinical trial». JAMA. 295 (3): 285–92. doi:10.1001/jama.295.3.285. PMID 16418463. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  5. «Direct Inguinal Hernia». University of Connecticut. Վերցված է May 6, 2012-ին.