Մասնակից:Yer13man/Ավազարկղ
Անատոմիորեն, որովայնի պատը շրջապատում է որովայնի խոռոչը: Վերևից այն սահմանվում է թրաձև ելունով և կողեզրերով, հետևից՝ ողնաշարով, և ներքևից՝ կոնքոսկրերի վերին հատվածներով: Պատը կազմող շերտերն են. մաշկ, մակերեսային փակեղ (ենթամաշկային հյուսվածք), մկաններ՝ նրանց միացած խորանիստ փակեղների հետ, արտաորովայնամզային փակեղ և առպատային որովայնամիզ: Որովայնի պատը բաժանվում է հետին (posterior), կողմնային (lateral) և առաջային (anterior) (առավել գործածական է որովայնի առաջկողմնային պատ եզրույթը) մասերի:
Որովայնի առաջային պատի շերտագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի առաջկողմնային պատը կազմող շերտերն են (դրսից դեպի ներս).
- Մաշկ - բարակ, շարժուն, առաձգական
- Ենթամաշկային ճարպաբջջանք
Կազմված է 2 շերտերից. արտաքին շերտին բնորոշ է խորշիկավոր, իսկ ներքինին՝ շերտավոր կառուցվածքը: Որովայնի ստորին հատվածում ճարպաբջջանքը ավելի լավ է զարգացած,որտեղ պարունակվում են բազմաթիվ անոթներ ու նկարդեր, ինչը անրաժեշտ է հաշվի առնել կտրվածքներ կատարելիս:
- Մակերեսային փակեղ
- Կամբեռի փակեղ -բարակ է՝ տեղակայված մակերեսային ճարպային շերտում:
- Սկարպյան փակեղ - խորանիստ ֆիբրոզ շերտ:
- Մկան
- 3 տափակ մկաններ, որոնց մկանաթելերը սկսվում են հետին շրջանից, ուղղվում առաջ և միջայնորեն և փոխարինվում ջլոնով: Դրանք են. արտաքին թեք, ներքին թեք և որվայնի լայնական մկաններ:
- 2 ուղղաձիգ մկաններ ՝ որովայնի ուղիղ մկան և բրգաձև մկան, տեղակայված միջնակ գծի երկայնքով, որոնք պարփակված են տափակ մկանների ջլոններից ձևավորված բունոցի մեջ:
Այս մկաններից յուրաքանչյուրը ունի իր որոշակի ֆունկցիան, բայց դրան զուգահեռ, միասին համագործակցելով, ապահովում են ֆիզիոլոգիական մի շարք ֆունկցիաների իրականացումը:
Իրենց տեղակայմամբ , սրանք ձևավորում են ամուր, բայց ճկուն պատ, որը պահում է որովայնի պարունակությունը խոռոչում, պաշտպանում այն վնասումից, և, հակառակ ծանրության ուժին, ապահովում օրգանների ճշգրիտ դիրքն ու լարվածությունը:
Ի լրումն սրան, այս մկանները կծկվում են ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ արտաշնչման ժամանակ՝ բարձրացնելով ընդերային օրգանները, ինչն էլ իր հերթին օգնում է հրել թուլացած ստոծանին դեպի վեր՝ դեպի կրծքավանդակ: Մկանները մասնակցում են նաև փսխման և հազալու պրոցեսներին: Բոլոր այս մկանները ներգրավված են նաև ներորովայնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ցանկացած պրոցեսի, այդ թվում՝ ծննդաբերություն, միզարձակում, կղազատում:
- Լայնական փակեղ - ներորովայնամզային փակեղի այն հատվածն է, որը պատում է լայնական մկանը:
- Հարորովայնամզային ճարպաբջջանք - Լանգենբեկի բջջանք
Բաժանում է լայնական փակեղը առպատային որովայնամզից: Այն թույլ է տալիս առանձին դեպքերում շերտազատել առպատային որովայնամիզը և արտաորովայնամզային մուտքեր ստեղծել դեպի հետորովայնամզային տարածության և կոնքի խոռոչի օրգաններ: Բջջանքը պատի վերին հատվածում թույլ է, իսկ ստորին հատվածում՝ ցայլային համաճոնից վար, ավելի լավ է զարգացած:
Ներքին մակերես
[խմբագրել | խմբագրել կոդը]Առպատային որովայնամիզը ծածկում է պատը ներսից՝ ձևավորելով ծալքեր և փոսություններ:
Ծալք | Մնացորդն է | Կողմնայնորեն տեղակայված փոսությունը | Ճողվածք |
պորտային միջնակ ծալք | միզային ուղի (urachus) | վերպարկային փոսություն | վերպարկային ճողվածք (հազվադեպ) |
պորտային միջային ծալք | պորտային զարկերակ | աճուկային միջային փոսություն | ուղիղ աճուկային ճողվածք |
պորտային կողմնային ծալք | վերորովայնային ստորին զարկերակ | աճուկային կողմնային փոսություն | թեք աճուկային ճողվածք |