Մասնակից:Yelena 02/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիարժեք մորուքով մարդ

Դեմքի մազեր, դեմքի վրա աճեցված մազեր, սովորաբար՝ կզակի, այտերի և շրթունքների վերին շրջանում: Այն սովորաբար բնորոշ է արական սեռին՝ տղամարդկանց: Տղամարդկանց մոտ, սովորաբար, սկսում են դեմքի մազերը սկսում են ձևավորվել սեռական հասունության կամ պատանեկության վերջին շրջանում՝ մոտ տասնհինգ տարեկան հասակում: Մեծամասամբ, մինչև մոտ տասնութ տարեկանը կամ ավելի ուշ դեռ չի ավարտվում հասուն մորուքի լիարժեք ձևավորումը: Այնուամենայնիվ, կարող են լինել նաև բացառություններ: Հայտնի է, որ տասնմեկ տարեկան տղաների մոտ նույնպես կարող են առաջանալ դեմքի մազեր են[1]: Իսկ լինում են նաև դեպքեր, երբ որոշ տղամարդկանց դեմքին, ընդհանրապես, մազածածկույթ չի առաջանում:

Տղամարդիկ կարող են իրենց դեմքի մազերը հարդարել՝ դրանց վերծելով մորուքների, բեղերի, այծամորուքի կամ կողային բակերի: Շատ այլ տղամարդիկ նախընտրում են ամբողջովին սափրել իրենց դեմքի մազերը՝ մաքուր սափրված դեմք ունենալու համար: Բեղ տերմինը, երբ օգտագործվում է մարդու դեմքի մազերի համար, ցույց է տալիս կզակի և այտերի մազերը: Տղամարդու դեմքի մազերի համար օգտագործվող բեղ տերմինը, վերաբերում է կզակի և այտերի մազերին[2]:

Կանայք, թեև զգալիորեն ավելի քիչ քանակությամբ, քան տղամարդկանց դեպքում է, ևս կարող են դեմքի մազեր ունենալ, հատկապես դաշտանադադարից հետո: Դեմքի շատ մազեր ունեցող՝ ծայրահեղ մորուքավոր կանայք կանայք, հասարակության կողմից համարվել են հրեշներ, երբեմն նաև ծաղրի առարկա: Տրանստղամարդկանց մոտ սովորաբար դեմքի մազերը ավելի են շատանում՝ առնականացնող հորմոնային թերապիայի ընթացքում, սեռային ավելի ընդլայնված անցմամբ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնիններորդ դարի Արևմուտքի տղամարդկանց մեծամասնությունը մազեր էր պահում դեմքի որոշ մասերի վրա: Համաձայն՝ 1976 թվականի Վաշինգտոնի համալսարանի տնտեսագետ Դուայթ Ռոբինսոնի ուսումնասիրության, ով վերանայել է Իլուսթրեյթիդ Լոնդոն Նյուզի նկարազարդումները, դեմքի մազածածկույթը գագաթնակետին է հասել 1880-ականներին /90%/: Մորուք պահելու ցուցանիշը զգալիորեն նվազել է, մինչդեռ բեղեր պահելը արդիական էր մինչև 1940-ական թվականները[4]:

Արական պատանեկության շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահաս տղամարդկանց մոտ բեղերը ձևավորում են դեմքի մազերի զարգացման փուլերի արդյունքում[5]: Տղամարդկանց դեմքի մազերը միշտ չէ, որ սեռական հասունացման ընթացքում հատուկ փուլերի հերթականությամբ են հայտնվում, այն շատերի մոտ տարբերվում է, բայց հիմնական փուլերը հետևյալն են.

  • Հասունացման ընթացքում դեմքի վրա առաջին երևացող մազերը սովորաբար աճում են վերին շրթունքի անկյուններում (11-15 տարեկան):
  • Այնուհետև բեղերի տեսքով այն տարածվում է ամբողջ վերին շրթունքի վրա (16-17 տարեկան):
  • Դրան հաջորդում են այտերի՝ վերին և ստորին շրթունքի տակ գտնվող հատվածների մազածածկույթը (16-18 տարեկան)։
  • Դրան հաջորդում է այտերի վերին հատվածում և ստորին շրթունքի տակ գտնվող հատվածում ամբողջութամբ գոյացող մազածածկույթը (16-18 տարեկան)[6]:

Թեև այս փուլերը սովորաբար նորմալ են, երբեմն կարող է գործընթացը տարբերվել՝ սկսած կզակից, դեպի կողային հատվածների դեմքի մազերի աճով: Քանի որ տեղի է ունենում մարդկային կենսաբանական գործընթացներ՝ մարդկանց մեծ մասի դեպքում, այս հատուկ կարգը կարող է տարբեր լինել՝ կախված մարդու գենետիկական ժառանգությունից կամ շրջակա միջավայրից:

Ռազմական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված տարբեր ժամանակաշրջաններից և երկրներից՝ դեմքի մազերն արգելվել են բանակներում, իսկ որոշ երկրներում էլ, զինվորական համազգեստի անբաժանելի մասն են կազմել։

Կրոնական միջավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի արձանագրել, որ շատ կրոնական արական կերպարներ դեմքի մազեր են ունեցել. Օրինակ, Աբրահամյան կրոններում /Հուդայականություն, Քրիստոնեություն և Իսլամ/ հիշատակված բազմաթիվ մարգարեներ հայտնի էին իրենց երկար մորուքներով: Սիկհականությունը պարտադրում է աճեցնել մորուքը: Շիա իսլամում մորուքը կտրելը թույլատրված է, բայց սափրվելն արգելված է: Ամիշ տղամարդիկ ամուսնությունից հետո են մորուք աճեցնում, բայց շարունակում են սափրել իրենց բեղերը՝ խաղաղասիրական համոզմունքների պատճառով, զինվորականների դեմքի մազերի հետ՝ պատմական ասոցիացիաներից խուսափելու համար:

Կանանց շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք սովորաբար դեմքի վրա այդքան էլ շատ մազեր չունեն՝ բացառությամբ հոնքերի և թավշյա մազերի, որոնք ծածկում են մարմնի մեծ մասը: Այնուամենայնիվ, կանանց մոտ դեմքի մազածածկույթը նկատելի է, առավել հաճախ՝ դաշտանադադարից հետո: Ավելորդ մազակալումը /հատկապես դեմքի հատվածում/ հայտնի է որպես հիրսուտիզմ, այն, սովորաբար, վկայում է անկանոն հորմոնալ փոփոխության մասին: Շատ կանայք մազազերծում են դեմքի երևացող մազերը, քանի որ զգալի սոցիալական խարանը կապված է հենց կանանց դեմքի մազերի հետ: Պատմականորեն, ծաղրվել և հրեշացվել է հենց բեղավոր կնոջ կերպարը: Աշխարհում բոլոր կանայք նախընտրում են դեմքի մազերի՝ գրեթե ամբողջական հեռացումը էլեկտրոլիզի /մշտական/ կամ լազերային մազահեռացման /կիսով չափ մշտական/ միջոցներով:

Դեմքի մազերի ոճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդանման մեծ կապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն օրանգուտաններն ունեն դեմքի մազածածկույթի տարբեր աստիճաններ: Շիմպանզեների և գորիլաների մոտ դեմքի և մարմնի մազերն ավելի են նոսրանում հասուն տարիքում՝ ծերացման պատճառով, իսկ մարդկանց մոտ՝ այդ փուլում, ընդհակառակը, դեմքի և մարմնի մազերն ավելի են ամրանում: Քանի որ նորածին մեծ կապիկներն ունեն ավելի խիտ «դեմքի» /ինչպես նաև մարմնի/ մազեր, քան իրենց ավագ նմանակները՝ մարդիկ, դրանք անդրոգեն չեն, այլ մորթու համալրման մի մասն է: Համեմատաբար վերջերս, թվում է, թե մարդկանց կողմից անդրոգենների նկատմամբ զգայունությունը ձեռք է բերվել՝ կերատին 37 գենի հիման վրա:

Պրիմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմատները, որոնցից հայտնի է մորուքավոր կայսր թամարինը, դեմքին ունեն՝ բեղերի նմանվող մազեր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Massa, Guy; Gillis, Philippe; Schwartz, Marianne (2011). «Premature Moustache As Presenting Symptom of Nonclassic Congenital Adrenal Hyperplasia due to 2 Uncommon Mutations of the CYP21A2 Gene». Case Reports in Genetics (անգլերեն). 2011: 913020. doi:10.1155/2011/913020. PMC 3447225. PMID 23074682.
  2. «whiskers». Վերցված է 11 March 2017-ին.
  3. Motosko, Catherine C.; Tosti, Antonella (2021-07-07). «Dermatologic Care of Hair in Transgender Patients: A Systematic Review of Literature». Dermatology and Therapy. 11 (5): 1457–1468. doi:10.1007/s13555-021-00574-0. ISSN 2193-8210. PMC 8484383. PMID 34235628.
  4. «The Decline of Facial Hair Popularity». Business Insider. 9 January 2014. Վերցված է 17 November 2020-ին.
  5. «Adolescent Reproductive Health» (PDF). UNESCO Regional Training Seminar on Guidance and Counselling. 2002-06-01.
  6. «Puberty – Changes for Males». pamf.org. Վերցված է 2009-02-20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jack Passion, The Facial Hair Handbook, Jack Passion, LLC; First edition (2009). 978-0-87975-551-5.