Մասնակից:Vaviruz/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոգտ
Vaviruz/Ավազարկղ
Հարլան Էլիսոնը, վան Վոգտը և նրա կինը` Լիդիան
ԾննդավայրԳրետնա, Մանիտոբա, Կանադա
Վախճանի վայրԼոս Անջելես
Մասնագիտությունxx դարի գրող(գիտական ֆանտաստիկա)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ուշագրավ աշխատանքներ«Սև կործանիչ»
Կայքlib.ru/VOGT/



Ալֆրեդ Էլթոն վան Վոգտ (անգլ.՝ Alfred Elton "A. E." van Vogt, Վինիպեգ, Կանադա, Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող,Գիտական ֆանտաստիկա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայում, հոլանդացի փախստականի ընտանիքում: Ամուսնացել է 1939 թվականին գրող Էդնա Հոլլի հետ, ով հետագայում դարձավ նրա մի շարք ստեղծագործությունների համահեղինակ: Նույն թվականին կայացավ նրա առաջնելույթը (դեբյուտը) ֆանտաստիկայի ժանրում. «Astounding Science Fiction» ամսագրում լույս տեսավ նրա «Սև կործանիչ» պատմվածքը: 1940 թվականին հրատարակվեց «ՍլԷն» վեպը, որը նրան մեծ հռչակ բերեց: 1943 թվականին հրատարակվեց «Պտայի գիրքը», որն ավելի ամրապնդեց նրա հռչակը: 1944 թվականին վան Վոգտի ընտանիքը մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում և հաստատվում Հոլիվուդում:

1951 թվականին վան Վոգտը հրատարակում է «Իշերի զենքի կրպակները» վեպը, որով նրա ստեղծագործական մեծ շրջանի սկիզբ է դրվում, և համարվում նրա ստեղծագործության գագաթներից մեկը: Վան Վոգտը միշտ հետաքրքրվել է գիտությամբ և հատկապես գիտական մեթոդի լայնածավալ վերափոխման նախագծերով, մասնավորապես Կորժիբսկու աշխատություններով: Գիտական նախագծերի հանդեպ սերը վան Վոգտին 1950-ականների կեսերին բերեց Լ. Ռոն Հաբարդի շարժմանը։ Վան Վոգտը որոշ ժամանակ եղել Է դիանետիկայի առաջատար քարոզիչներից մեկը Կալիֆոռնիայում` սաենտոլոգիայի աշխարհիկ նախակարապետը, մինչև փոքր-ինչ սառում է Հաբարդի պլաններից: Նա որոշ ժամանակով դադարեցնում է իր ստեղծագործական գործունեությունը՝ նախորդ անհանգիստ ժամանակաշրջանից հեռանալու համար: Այդ պահին նա սահմանափակվում է հին, կարճ պատմվածքների միավորմամբ, որպեսզի թողարկի այնպիսի հայտնի ժողովածուներ, ինչպիսիք են` «Խառը» (1952), «Պատերազմ Ռուլերի դեմ» (1959), «Գազան» (1963) և «Լինն» շարքի երկու վեպեր, որոնք ոգեշնչվել են (Ա. Ազիմովի մի շարք ստեղծագործությունների նման) Հռոմեական կայսրության անկման պատմությամբ: Բեղմնավոր աշխատանքի վերսկսումը եղավ 1960-ականների սկզբին, հիմնականում Ֆրեդերիկ Փոլի հրավերով: 1975 թվականի հունվարի 20-ին քաղցկեղից մահանում է նրա կինը: Կյանքի ուշ շրջանում Վան Վոգտը դարձյալ բնակվում էր Հոլիվուդում իր երկրորդ կնոջ՝ Լիդիա Բերեժինսկայայի հետ: Այդ ընթացքում նրա վեպերը ծրագրվում և գրվում էին որպես առանձին, ինքնուրույն աշխատանքներ: 1995 թվականին վան Վոգտին շնորհվում է Գրանդմաստերի կոչում` ամերիկյան «Նեբյուլա» գրական մրցանակ ֆանտաստիկայի բնագավառում: 2000 թվականի հունվարի 26-ին Ալֆրեդ Վան Վոգտը Լոս Անջելեսում մահանում է Ալցհայմերի հիվանդությունից:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Space Beagle (1939—1943; 1950). Այլ անվանում — Mission Interplanetary
  • The War Against the Rull (1940—50)
  • Slan (1940; 1951)
  • The Book of Ptah (1943). Այլ անվանում  — 200.000.000 A.D.
  • Ptah
  • The Beast (1943—1944). Այլ անվանում  — Moonbeast
  • The Mixed Men (1943—1945). Այլ անվանում  — Mission to the Stars (1955)
  • The Twisted Men (1943—1945)
  • Quest for the Future (1943—1946)
  • Planets for Sale (1943—1946, համահեղինակ է Է. Հոլլի հետ)
  • The Winged Men (1944, 1966, համահեղինակ է Է. Հոլլի հետ)
  • The World of A (1945; 1948). Այլ անվանում — The World of Null-A (1970)
  • Empire of the Atom (1946—1947)
  • Լրաբեր (1946). Այլ անվանում — Siege of the Unseen (1959); 3 Eyes of Evil (1973)
  • Rogue Ship (1947)
  • The Players of A (1948—1949; 1966). Այլ անվանում — The Pawns of Null-A (1956)
  • The Mind Cage (1957)
  • Մարդիկ-ստվերներ (1949). Այլ անվանում — The Universe Maker (1953)
  • The Wizard of Linn (1950)
  • The House That Stood Still (1950). Այլ անվանում — Mating Cry (1960); The Undercover Aliens (1976)
  • The Violent Man (1962)
  • The Silkie (1964—1967)
  • Children of Tomorrow (1970)
  • The Battle of Forever (1971)
  • The Darkness on Diamondia (1972)
  • Future Glitter (1973). Այլ անվանում — Tyranopolis
  • The Man with a Thousand Names (1974)
  • The Secret Galaxies (1974). Այլ անվանում — Earth Factor X
  • Supermind (1977). Այլ անվանում — Supermind: I.O. 10.000
  • The Anarchistic Colossus (1977)
  • Renaissance (1979)
  • The Cosmic Encounter (1980)
  • Computerworld (1983). Այլ անվանում — Computer Eye
  • Null-A 3 (1984)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Weapon Shops of Isher (1941—1942; 1949)
  • The Weapon Makers (1943; 1952). Այլ անվանումներ — 1 Against Eternity
  • Out of the Unknown (1948; 1969, համահեղինակ է Ա. Հալլի հետ). Այլ անվանումներ — The Sea Monster
  • Masters of Time (1950 վ):
    • Զինահավաքագրման կայան (1942 վեպեր). Այլ անվանումներ — Earth’s Last Fortress (1960)
    • The Changeling (1944). Այլ անվանումներ — Masters of Time
  • Destination Universe (1952)
  • Away & Beyond (1952)
  • Monsters (1965). Այլ անվանումներ — Blal & Other SF Monsters
  • The Far-Out Worlds of A.E.Van Vogt (1968)
  • More Than Superhuman (1971)
  • M-33 in Andromeda (1971)
  • The Proxy Intelligence & Other Mind Benders (1971). Այլ անվանումներ — Gryb (1976)
  • The Book of Van Vogt (1972). Այլ անվանումներ — Lost: Fifty Suns (1972)
  • 3 Eyes of Evil (1973)
  • The Best of A.E.Van Vogt (1974)
  • Pendulum (1978)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սև կործանիչ (1939)
  • Սունկ (1940)
  • Ներկի տարա (1944)
  • Երկրորդ որոշում (1948). Այլ անվանում — The Monster
  • Զարթոնք (1948)
  • Մեծ դատավոր (1948)
  • Կախարդված գյուղը (1950)
  • Fulfilment (1956)
  • Հավերժական Էրզաց (1972)
  • The Timed Clock (1972)
  • Հեռավոր կենտավրոս (1991)
  • Կատու,կատու (1991)
  • Նավեր մթության մեջ(1992)
  • Գալակտիկական սուրբ (1992)
  • Կառավարիչները
  • Կատու~
  • Սիրելի ընկեր

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reflections of A.E.Van Vogt (1975, ինքնակենսագրություն)

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրային հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Է. վան Վոգտ «Հրեշ», ֆանտաստիկ պատմվածք: Անգլերենից թարգմանել է Ֆ. Մենդելսոնը // ալմանախ «Искатель», 1965, № 2:
  • Վան Վոգտ «Զարթոնք», ֆանտաստիկ պատմվածք: Թարգմ.` Ֆ.Մենդելսոն // ամսագիր «Вокруг света», 1970, № 9:
  • Ա. վան Վոգտ «Կախարդված գյուղը»: Թարգմ. անգլ. // ամսագիր «Знание — сила», 1973, № 5:
  • Ա. վան Վոգտ «Ոչ միայն մեռած…», ֆանտաստիկ պատմվածք: Թարգմ.` Ի.Նևստրուև // ամսագիր «Вокруг света», 1992, № 3: (Նույնը այլ անունով «…Եվ ոչ միայն հանգուցյալները» »: Թարգմ.` Ս.Բելոզերովա, «Вторжение» գրքում — Մ., Վոենիզդատ, 1992)
  • Ա. վան Վոգտ «Երկրորդ որոշում » //Թարգմ.անգլ., ամսագիր «Вокруг света», 1993, № 9:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալֆրեդ է.վան Վոգտ «Հավերժական էրզաց»: Թարգմ. Ս. Վոլկով, «И грянул гром…» գրքում: Ամերիկյան ֆանտաստիկ պատմվածքի անթոլոգիա — M.: «Молодая гвардия», 1976, ( «Արտասահմանյան ժամանակակից ֆանտաստիկայի գրադարան», գրադարանային շարք)

Շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող տիեզերանավ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սև գիշատիչ
  • Տարաձայնություններ ղեկավարության հետ
  • Գալակտիկա Մ-33
  • Ճանապարհորդություն Թափառող տիեզերանավով

Լինն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբարոս (1947)
  • Ատոմի կայսրություն
  • Կախարդ Լինն

The World Of Null-A[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The World Of Null-A
  • The Pawns of Null-A
  • Null-A Three

Իշերի զենքի կրպակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշերի զենքի կրպակները
  • Զինագործներ

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլէն (1940)
  • Պտայի աստվածաշունչը (1943)
  • Մետաքս (1969)
  • Թևավոր մարդ (1966)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вл. Гаков Русский меннонит в американской НФ // Если : журнал. — Москва: Любимая книга, 2012. — № 4. — С. 254-260. — ISSN 0136-0140.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]