Մասնակից:Vahind/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճակատագիր/Մեկնարկը (ճապ.՝ フェイト/ゼロ) վիպակ է գրված Գեն Ուրոբուչու և պատկերազարդված Տակաշի Տակեուչիի կողմից: Առաջին հատորը լույս է տեսել 2006 թվականի դեկտեմբերի 29-ին: Այն համագործակցություն է Type-Moon-ի և Nitroplus-ի միջև: Երկրորդ հատորը լույս է տեսել 2007 թվականի մարտի 31-ին, երրորդը՝ 2007 թվականի հուլիսի 27-ին: Վերջին չորրորդ հատորը լույս է տեսել 2007 թվականի դեկտեմբերի 29-ին: Վիպակի հիման վրա ստեղծված անիմեն արտադրվել է Ufotable-ի կողմից: Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը, իսկ երկրորդը՝ 2012 թվականի ապրիլի 7-ից հունիսի 23-ը:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատագիր/Մեկնարկի պատմությունը տեղի է ունենում Ճակատագիր/Մնա գիշերվա պատմությունից տասը տարի առաջ, մանրամասնելով Ֆույուկի քաղաքում տեղի ունեցող 4-րդ Սուրբ Գրաալի Պատերազմի ժամանակվա իրադարձությունները: Սուրբ Գրաալի Պատերազմը մրցություն է ստեղծված Էինզբերն, Մատոու և Տոուսակա ընտանիքների կողմից դարեր առաջ, որի ժամանակ յոթ մոգ կանչում են յոթ Հերոսական Հոգիներ, Սուրբ Գրաալի վաստակման համար մրցելու, որը իրականացնում է զույգի յուրաքանչյուր անդամի ցանկությունը: Երեք պատերազմից հետո սկսվում է չորրորդը: Էինզբերնների ընտանիքը երեք անհաջողությունից հետո ամեն գնով ձգտում է հասնել հաջողության: Արդյունքում՝ նրանք որոշում են իրնեց շարքերը մտցնել մոգերին սպանող Կիրիցուգու Էմիյաին, չնայած իր մեթոդներին և իր մարդասպանի համբավին, ով անում է ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար: Թեև Կիրիցուգուն մի ժամանակ ցանկացել է դառնալ հերոս, ով կփրկի բոլորին, վաղուց հասկացել է, որ մեկ անձի կյանքը փրկելը հնարավոր է միայն մեկ ուրիշի կյանքը խլելու գնով:Եվ սա է կոնֆլիկտի պատճառը, որը նա ձգտում էր վերացնել: Հանուն մարդկության նա դաժանորեն կոչնչացնի բոլոր նրանց և այն ամենը ինչ կվտանգի ուրիշների խաղաղությունը: Սակայն Կիրիցուգուն հայտնվում է իր կնոջ Իրիսվիելի և իրենց աղջկա Իլլյայի հանդեպ ունեցած սիրո և Սուրբ Գրաալի գրավման իր պարտականության միջև: Կիրիցուգուի ամենամեծ թշնամին է Կիրեի Կոտոմինեն, ով մի քահանա է, որ չի կարողանում գտնել իր կայացումը կյանքում և Կիրիցուգուին դարձնում է իր նշանակետը, որպես հնարավոր պատասխան իր զգացած դատարկությանը:

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիցուգում Էմիյա (ճապ.՝ 衛宮 切嗣 Emiya Kiritsugu)

Կիրիցուգուն պատմության հիմնական կերպարն է: Նա Սեյբերի տերն է, կանչել է նրան Ավալոնի միջոցով: Ինչպես պրակտիկ և ցինիկ մարդ նա ցանկանում է բոլոր հակամարտությունները ավարտելու ճանապարհ գտնել: Իր հմտությունների շնորհիվ հայտնի լինելով որպես մոգերի սպանող, նրան վարձում է Էինզբերնների ընտանիքը Սուրբ Գրաալի 4-րդ պատերազմում իրենց ներկայացուցիչը լինելու համար: Հավատալով, որ Գրաալը կարող է իրականացնել աշխարհին խաղաղություն բերելու իր ցանկությունը նա համաձայնվում է: Ոչ ավանդական մոգ Կիրիցուգուն ընդունում է իր թշնամի մոգերի թույլ կետերի շահագործման ռազմավարություն: Կյանքում իր ցինիկ մտածելակերպի պատճառով նա կոնֆլիկտ է ունենում իր ծառայի՝ Սեյբերի հետ և իր կնոջն է ուղարկում Ֆույուկի ինչպես Սեյբերի տեր: Դրանով նա կարողանում է ավելի ազատ տեղաշարժվել և որքան հնարավոր է խուսափել Սեյբերի հետ կապից:

Իրիսվիել Էինզբերն (ճապ.՝ アイリスフィール・フォン・アインツベルン Airisufīru fon Aintsuberun)

Իրիսվիելը պատմության հիմնական հերոսուհին է: Նա Կիրիցուգույի կինն է: Նա մարդու նախատիպ է ստեղծված Էինզբերնների կողմից: Ինչպես Էինզբերններից շատերը նա նույնպես հմուտ ալքիմիկ է: Իրիսվիելը ծառայում է, որպես Սեյբերի տեր: Պատերազմում իր իրական նշանակությունը Սուրբ Գրաալի համար անոթ լինելն է: Երբ 6 կամ ավելի ծառա սպանվի նա կցուցադրի Գրաալը՝ կորցնելով իր մարդկայնությունը և ինքնագիտակցությունը: Իմանալով այդ մասին նա հավատարիմ է մնում Կիրիցուգուին՝ համարելով, որ նրա նպատակները արժանի են զոհաբերության:

Սեյբեր (ճապ.՝ セイバー Seibā)

Սեյբերը Ասպետների Թագավորն է, Արթուրիա Պեդրագոնը, ով դարձել է Բրիտանիայի թագավորը վաստակելով կախարդական «Քարի մեջի սուրը»: Սեյբերի դասի ծառաները հաճախ դիտվում են ինչպես ամենաուժեղ: Նա սովորաբար բարձր վարքականոնը համարում է հաղթանակից ավելի կարևոր: Սեյբերը Սուրբ Գրաալը ցանկանում էր օգտագործել իր երկրի փրկության համար, սակայն պատերազմի ընթացքում նրա ցանկությունը փոխվում է: Հավատալով, որ Բրիտանիայի անկման պատճառը իր անարդյունավետ առաջնորդությունն էր, իր ձգտումը դեպի Գրաալի գրավմումը դառնում է իր երկրի դժբախտությունների ջնջումը և իր փոխարեն ավելի արդյունավետ առաջնորդի կառավարումը: