Մասնակից:Vacio/Ավազարկղ/Գլխավոր էջ/Նոր 2.0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի Գալո՜ւստ Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք

Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 307 998 հոդված։ Օգնե՛ք նախագծին զարգանալ. գրանցվեք, վերախմբագրեք եղած հոդվածները և ստեղծեք նորերը։

Ընտրված հոդված

Գիտեի՞ք արդյոք որ...

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և հսկայական տարածքներով Եվրոպայում և Միջերկրական ծովի ափերին: Եզրույթն օգտագործվում է բնութագրելու Հին Հռոմի պատմությունը սկսած առաջին կայսր Օգոստոսի կառավարումից: Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում` 6.5 միլիոն կմ²: Եվ կայսրության երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա: 3-րդ դարի վերջերում, երկրի սահմանների պաշտպանությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկղետիանոսը բաժանեց հսկա կայսրության տարածքը ենթակայսրերի միջև՝ այդպիսով վերջ դնելով 3-րդ դարի ճգնաժամին: (շարունակություն...)

Ապրիլի 26-ը պատմության մեջ

Ընտրված կենսագրություն

Գաբրիել Սունդուկյան

Իրադարձություններ՝

Ծնվել են՝

Մահացել են՝

Ռաֆայել Սանտի, ուշ Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ: Ծնվել է 1483թ. Մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:


1500թ-ին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»: 1504թ-ին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները:


Կատեգորիա:Գլխավոր էջի նախագծեր