Մասնակից:Techno-Freak/Չինաստանի թեյի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեյի չինական ազգային թանգարան
中国茶叶博物馆

Չինաստանի թեյի ազգային թանգարան, նվիրված է չինական թեյի մշակույթի տարբեր ասպեկտների, բացվել է 1991 թվականի ապրիլին Չինաստանի թեյի մայրաքաղաք Հանչժոունում: Թանգարանային ցուցադրությունները տարածվում են 3.7 հա տարածքում, բոլոր կողմերից շրջապատված թեյի տնկարկներով: Թանգարանում բացի 2000 տարի հնություն ունեցող թեյնիկներ, թեյամաններ և թեյի մշակույթին պատկանող այլ պարագաներ տեսնելուց, կարելի է նաև թեյի հետ կապված որևէ արարողության մասնակցություն ունենալ[1][2]:

Թանգարանային ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը կառուցված է ավանդական չինական ոճով և ներդաշնակորեն համապատասխանում է տեղանքին: Մուտքի մոտ կանգնեցված է թեյի հայտնի վարպետ՝ Լու Յուի արձանը: Թեյի թանգարանը բաղկացած է մի քանի ցուցադրության սրահներից.

  • Պատմության սրահում այցելուներին ներկայացվում է թեյի պատմությունը, աճեցման փուլերը, արտադրության առանձնահատկությունները Չինաստանում՝ ըստ տարբեր ժամանակաշրջանների:
  • Թեյամանների սրահում կարելի է տեսնել հին թեյնիկներ, գդալներ և այլ պարագաներ՝ պատարստված ամենատարբեր նյութերից՝ մեղրից, փղոսկրից, կերամիկայից, ոսկուց, նեֆրիտից: Որոշ ցուցանմուշների տարիքը հասնում է մոտ հազարի:
  • Թեյի աճեցման սրահում կան տեղեկություններ՝ բույսերի կառուցվածքի, նրանց հրաշալի հատկությունների, թեյի պահպանման ձևերի մասին: Նաև ցուցադրվում են տեսագրություներ և լուսանկարներ այն պատմական անձանցից, ովքեր այցելել են թանգարան:
  • Գեղադիտակների սրահում պատմվում է թեյերի բազմազանության մասին: Այնտեղ հատուկ ապակե կոնտեյներների մեջ պահվում են շուրջ 300 տեսակի բույսեր՝ աշխարհի բոլոր անկյուններից:
  • Մաքսային սրահում այցելուների առաջ բացվում է թեյի մշակման ավանդույթները և թեյաին էթիկան: Այնտեղ կարելի է իմանալ Յուննան, Ֆուցզյան, Գուանդուն և Սիչուան նահանգներում և Տիբեթի ինքնավար շրջանում թեյի մշակույթի առանձնահատկությունների մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում է Մին և Ցին դինաստիաների ղեկավարման ժամանակաշրջանի թեյի մշակմանը:

Թանգարանի ամբողջ ցուցադրությունը ինտերակտիվ է: Յուրաքանչյուր սրահում կան սենսորային տերմինալներ, որոնք այցելուներին օգնում են գտնել հավելյալ տեղեկություններ՝ ցանկացած օբյեկտի մասին: Առանձնահտուկ հետաքրքրություն է առաջացնում թեյի փաթեթավորման գործընթացը: Ի հակադրություն՝ թանգարանում տեղադրված է նաև ժամանակակից սարքը:

Բացի ցուցադրական դահլիճներից, թանգարանում կա նաև «Թեյի փոխանակման կենտրոն», «Թեյի մշակույթի դպրոց», «Թեյի գրադարան», մի քանի այլ դահլիճներ՝ արարողություների համար և ռեստորան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Национальный музей чая: экспозиции, адрес, телефоны, время работы, сайт музея»։ Тонкости туризма (ռուսերեն)։ Վերցված է 2019-02-14 
  2. «Национальный музей чая в Ханчжоу»։ www.chinahighlights.ru։ Վերցված է 2019-02-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]