Jump to content

Մասնակից:Susi2342/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Susi2342/Ավազարկղ

Նիկոլա Լաուրա Քեյ[1] (), նորզելանդացի քաղաքաղական գործիչ, ով 2020 թվականի մայիսի 22- ից մինչև 2020 թվականի հուլիսի 14- ը եղել է Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության փոխնախագահ և ընդդիմության ղեկավարի տեղակալ:

2008- ից 2020 թվականներին Քեյը եղել է Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ: 2013 թվականի հունվարին վարչապետ Ջոն Քին նրան նշանակել է Կառավարությունում Սննդի անվտանգության, Քաղաքացիական պաշտպանության, Երիտասարդության հարցերի նախարարի, Կրթության փոխնախարարի և Ներգաղթի փոխնախարարի պաշտոններում: 2016 թվականի սեպտեմբերին նա հիվանդության պատճառով արձակուրդ է վերցրել Ներկայացուցիչների պալատից՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար [2] և 2017 թվականի սկզբին վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները շարունակելու[3]:

Քեյը 2020 թվականի հուլիսի 16- ին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյը ծնվել է Օքլենդում և մեծացել Էփսոմում և Կոհիմարամայում (Նոր Զելանդիա)[4]: Նրա ծնողները բաժանվել են, երբ 7 տարեկան էր: Քեյի ընտանիքի անդամներն են քույրը և եղբայրը, երկու խորթ եղբայրները (անգլ.՝ half- brothers), չորս խորթ քույրերը (անգլ.՝ half- sisters), երկու խորթ ծնողները և նրանց որդին՝ իր խորթ եղբայրը:

Նախքան Օտագոյի համալսարանում գենետիկայի գիտական ​​կոչում ստանալը, որտեղ նա նաև սկսել է իր իրավաբանության բակալավրը՝ հետագայում ավարտելով այն Վելինգտոնում, Քեյը կրթություն է ստացել Վիկտորիայի տարրական դպրոցում, Ռեմուերայի միջնակարգ դպրոցում և Քորան դպրոցում, որտեղ նա եղել է աշակերտական խորհրդի նախագահ[5][4][6]:

Քեյը կայացած մրցունակ մարզիկ է, ով 1997 թվականին եղել է Օքլենդի կանանց 3000 մ վազքի չեմպիոն, մասնակցել է բազմաթիվ մարաթոնների և բազմամարտ միջոցառումների: 2008 թվականին Քեյը մասնակցել է «Coast to Coast» բազմամարտ միջոցառմանը։ 2013 թվականի փետրվարին Քեյը երկրորդ անգամ է մասնակցել «Coast to Coast» մրցավազքին՝ դառնալով Նոր Զելանդիայի Կառավարության առաջին նախարարը, ով նման բան է արել։

1997 թվականին Քեյը մասնակցել է «Ձուկը ջրից դուրս» (անգլ.՝ Fish out of Water) հեռուստատեսային վավերագրական ֆիլմին, որում նա և հինգ այլ դեռահասներ միայնակ են մնացել են Ռակիտու կղզում (Մեծ պատնեշ կղզուց դուրս) և ութ օր ինքնուրույն գոյատևել[4]: Վավերագրական ֆիլմի տեսանյութը գտնվել է 2014 թվականի մարտին և հրապարակվել է Նոր Զելանդիայում՝ որպես «նրանց հայտնի լինելուց առաջ» շարքի մի մաս[7]:

Քեյը միացել է Ազգային կուսակցությանը 1998 թվականին՝ դառնալով Նոր Զելանդիայի՝ երիտասարդ ազգայնականների հարավային շրջանի կանանց փոխնախագահը։ Նա Միջազգային երիտասարդական դեմոկրատ միության նախկին միջազգային փոխնախագահն է[8]:

2002 թվականին Քեյը սկսել է աշխատել Բիլ Ինգլիշի համար ընդդիմության ղեկավարի գրասենյակում՝ որպես հանրային քաղաքականության հետազոտող: 2003 թվականին նա մեկնել է Միացյալ Թագավորություն, որտեղ աշխատել է որպես քաղաքականության պատասխանատու և նախագծերի ղեկավար Էնֆիլդում և Բրոմլիում (Լոնդոնի շրջաններ), հետո՝ «Տրանսպորտ Լոնդոնի համար» տեղական կառավարական մարմնում (անգլ.՝ Transport for London, TfL), որտեղ նա ղեկավարել է հաշմանդամների տրանսպորտային հարցերին վերաբերող ծրագիր՝ նախքան Շոտլանդիայի Հալիֆաքս բանկում (անգլ.՝ HBOS) ՏՏ նախագծերի ղեկավար աշխատելը[4]:

2006 թվականին դարձել է networkme.com կայքի համահիմնադիրը և հանդիսանում է այդ ընկերության հաղորդակցությունների բաժնի տնօրենը:

Խորհրդարանի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի վերջին Քեյը վերադարձել է Նոր Զելանդիա՝ Ազգային կուսակցության թեկնածությունը առաջադրելու Օքլենդի կենտրոնական ընտրատարածքի համար: Կանգնած երեք այլ թեկնածուների դիմաց՝ Քեյը համարվում էր օտարական (անգլ.՝ outsider) թեկնածու՝ առաջադրված Ջեքի Բլուի դեմ թեժ պայքարում[9]:

Որպես Ազգային կուսակցության թեկնածու՝ Քեյն իրականացրել է քարոզարշավ, որում խոսել է հանրային տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավման, Մեծ պատնեշ կղզու (անգլ.՝ Great Barrier Island) շուրջ ծովային պաշտպանության բարելավման և Օքլենդի փոքր բիզնեսների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելու մասին: Իր քարոզարշավի ընթացքում նա թակել է 10.000 դուռ[10]:

2008 թվականի նոյեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում Քեյն ընտրվել է Ազգային կուսակցության ԱԺ պատգամավոր Օքլենդի կենտրոնական շրջանի համար՝ հաղթելով լեյբորիստական կուսակցության գործող պատգամավոր Ջուդիթ Թիզարդին: Սա 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների ամենամեծ ձախողումներից մեկն էր ՝ կոտրելով ձախակողմյան կուսակցությունների 90-ամյա տիրապետումը այս տեղի վրա: Քեյը դարձավ ընտրողների առաջին ազգային պատգամավորը:

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պատգամավոր՝ Քեյը, ի թիվս այլ բաների, աջակցել է Նոր Զելանդիայի հեծանվային ուղիների կառուցապատման դիմումներին Օքլենդում, Վայհեկե կղզում և Մեծ պատնեշ կղզում (վերջին երկու կղզիները նույնպես նրա ընտրատարածքում են)[11]: 2010 թվականի սկզբին նա խախտել է Ազգային կուսակցության քաղաքականությունը, որը խրախուսում էր հանքարդյունաբերությունը՝ պահպանման ենթակա հողերում, այդ թվում՝ Մեծ պատնեշում:Նա խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ նշել է.«Մեր շրջակա միջավայրը ամենամեծ նվերն է, որ մեզ տրվել է որպես ազգի, և որ տնտեսական նկատառումները, հատկապես կարճաժամկետ, չպետք է գերազանցեն դրան»[6]։ Քեյը նաև Օքլենդում տրամվայների վերականգնման կողմնակիցն էր[12]:

Նա նախկին պատգամավոր Քեթրին Ռիչին համարում է իր իդեալներից մեկը[4]: Քեյի վարած քաղաքականությունը քննադատության է արժանացել իր իսկ կուսակցության որոշ անդամների կողմից. ոմանք նրան անվանել են «պարտադիր պահպանման ենթակա հետնապահ (անգլ.՝ backbencher)», մյուսները նրան անվանել են «տարված»[6]: Այնուամենայնիվ, մեկնաբանները պնդում են, որ նրա դիրքորոշումը դժվար թե վնասի նրան իր մարգինալ ընտրազանգվածում, որն ավանդաբար քվեարկել է լեյբորիստների համար[6]:

2011 թվականի փետրվարին Քեյը ընտրվել է Կառավարության վարչակազմի ընտրական հանձնաժողովի փոխնախագահ: Իր առաջին խորհրդարանական շրջանում նա նաև եղել է տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի ընտրական հանձնաժողովում, Օքլանդի կառավարման օրենսդրության ընտրական հանձնաժողովում: Այս հանձնաժողովներում խորհրդարանում անցկացրած ժամանակահատվածում նա խիստ ներգրավված է եղել ռեսուրսների կառավարման փոփոխության օրինագծի վերանայման և Օքլանդի խորհրդի ստեղծման օրենսդրության մեջ[13]:

2011 թվականի մայիսին Քեյը հայտնվել է TVNZ- ի «Ստիպի՛ր քաղաքական գործչին աշխատել» սերիալի մի դրվագում։ Դրվագում ներկայացվում էր, որ Քեյը հերթափոխով աշխատում է աղբի հավաքման երթուղում և ընդգծվում էր Օքլենդում թափոնների նվազագույնի հասցնելու նրա արշավը[14]:

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ընտրություններից հետո Քեյն ընտրվել է խորհրդարանի՝ Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ: Այս ընթացքում, չնայած հանձնաժողովում կառավարության անդամների փոքրամասնությանը, նա կարողացել է առաջընթաց գրանցել զգալի թվով հարցումների և օրենսդրական ակտերի միջոցով[15]: 2012 թվականի վերջին Կրթության և գիտության ընտրական հանձնաժողովը ավարտել է 21-րդ դարի ուսումնական միջավայրերի և թվային գրագիտության վերաբերյալ հարցումը, որը պաշտպանում էր Քեյը[16]:

Քեյը մեծ դեր է ունեցել գեյերին վերաբերող միջոցառումները Օքլենդ վերադարձնելու գործում[17], որտեղ իր ընտրազանգվածում նշանակալի թիվ էր կազմում ԼԳԲՏ համայնքը: 2012 թվականին նա աշխատել է պատգամավոր Քևին Հեյգի հետ որդեգրման և փոխնակ մայրության մասին օրենքները բարեփոխելու մասին օրենքի նախագծի վրա, որը ներկայացվել է այդ տարի խորհրդարանում[18]: 2012 թվականի օգոստոսին Քեյը հաջողությամբ ղեկավարել է Ազգային կուսակցության ներսում արշավ՝ 18 տարեկանում ալկոհոլ գնելու տարիքը պահպանելու համար՝ չնայած խորհրդարանի իր գործընկերների կողմից գնման տարիքը բարձրացնելու զգալի աջակցությանը[19]:

2012 թվականի օգոստոսի 29- ին Քեյը խորհրդարանում ելույթ է ունեցել Լուիզա Ուոլի՝ ամուսնության (ամուսնության սահմանում) փոփոխության մասին 2013 թվականի օրենքի օգտին, ըստ որի՝ թույլատրվում է միևնույն սեռի անձանց ամուսնությունը: Այս օրենքի օգտին նա քվեարկել է բոլոր փուլերում: Սա դրական արձագանք է ստացել ԼԳԲՏ համայնքի անդամների կողմից:

Երրորդ շրջան և Կառավարության նախարարի պաշտոնում նշանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Kaye at her swearing-in as a Cabinet Minister, 2013

2013 թվականի հունվարին վարչապետ Ջոն Քին Նոր Զելանդիայի Կառավարությունում[20] Քեյին նշանակել է Սննդի անվտանգության, Քաղաքացիական պաշտպանության, Երիտասարդության հարցերի նախարարի և Կրթության փոխնախարարի, Ներգաղթի փոխնախարարի պաշտոններում[21][22]:

2014 թվականի ընտրություններից հետո Քեյը նշանակվել է Դժբախտ պատահարների փոխհատուցման նախարար (անգլ.՝ ACC)[23]` պահպանելով իր մյուս պաշտոնները՝ բացի Սննդի անվտանգության և Ներգաղթի նախարարների պաշտոններից[24]:.

Ազգային կուսակցության փոխնախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մայիսին մարտահրավեր էր նետվել Ազգային կուսակցության ղեկավարությանը. Թոդ Մյուլլերը փորձում էր փոխարինել Սայմոն Բրիջսին՝ որպես Ազգային կուսակցության առաջնորդի: Քվեարկությունից մի քանի օր առաջ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Քեյը համարվում է Մյուլերի թեկնածուն և ցանկանում է դառնալ կուսակցության փոխնախագահը, սակայն նա հրաժարվել է հաստատել, թե արդյոք կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ լրատվական հոդվածներում նա հիշատակվում էր որպես «ենթադրյալ» թեկնածու նույնիսկ քվեարկությունից ժամեր առաջ[25][26][27]։ 2020 թվականի մայիսի 22-ին կուսակցության խորհրդարանական խումբն ընտրեց Մյուլլերին՝ որպես առաջնորդի, իսկ Քեյին՝ որպես առաջնորդի տեղակալի[28]։

2020 թվականի մայիսի 25-ին նա սխալ կերպով նկարագրել է Փոլ Գոլդսմիթին որպես մաորի, երբ պաշտպանում էր Մյուլլերի ստվերային կաբինետի (ընդդիմություն) բազմազանությունը[29][30]:

2020 թվականի հուլիսի 2-ին Քեյը ստանձնել է Թոդ Մյուլլերի ստվերային կաբինետում կանանց բաժինը այն ​​բանից հետո, երբ նախկին փոխնախագահ Պոլա Բեննեթը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Նոր Զելանդիայի խորհրդարանական ընտրություններին[31][32]:

Թոդ Մյուլլերի՝ Ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականից հետո Քեյը մի քանի ժամով դարձել է ժամանակավոր ղեկավար[33]: Ավելի ուշ՝ այդ օրը, Ջուդիթ Քոլինզը ընտրվել է Մյուլլերի պաշտոնում, իսկ Ջերի Բրաունլին փոխարինել է Քեյին[34]։

Երկու օր անց Քեյը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ Նրա հրաժարականն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Zealand Hansard – Members Sworn [Volume:651;Page:2]». New Zealand Parliament.
  2. «Auckland Central MP Nikki Kaye stands down after breast cancer diagnosis». The Aucklander. NZME. 6 September 2016. Վերցված է 10 September 2016-ին.
  3. Sachdeva, Sam (6 December 2016). «National MP Nikki Kaye returning to full duties after breast cancer treatment». Stuff.co.nz. Վերցված է 8 December 2016-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Battle looming in Auckland Central». The New Zealand Herald. 4 May 2008. Վերցված է 4 April 2010-ին.
  5. Cronin, Aimie (19 June 2017). «Class Captain: Nikki Kaye, New Zealand's youngest female Minister of Education». New Zealand Listener. Auckland. Վերցված է 20 May 2020-ին – via Noted.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Young, Audrey (27 March 2010). «Blue-green ambitions». The New Zealand Herald. Վերցված է 4 April 2010-ին.
  7. «Fish out of Water (1997)». NZ On Screen. Վերցված է 18 March 2014-ին.
  8. «New Zealand Election Report – a victory for those who kept the faith». International Young Democrat Union. Վերցված է 2 September 2017-ին.
  9. Watkin, Tracy (18 March 2008). «Three in running for party selection». The Dominion Post. էջ A6.
  10. «Nikki makes history in Auckland Central». Auckland City Harbour News. 11 November 2008. Վերցված է 6 January 2011-ին.
  11. Dearnaley, Mathew (11 January 2010). «Great Barrier wants cycleway link». The New Zealand Herald. Վերցված է 30 October 2011-ին.
  12. «Auckland Central MP calls for new tram line routes». Stuff.co.nz. 5 July 2011. Վերցված է 16 August 2011-ին.
  13. «Nikki Kaye – Profile». 19 April 2011.
  14. «Make the Politician Work». TVNZ. 4 May 2008. Վերցված է 12 February 2013-ին.
  15. Vance, Andrea (26 January 2013). «Kaye brings energy, humanity and commitment to Cabinet». Dominion Post. Վերցված է 10 February 2013-ին.
  16. Fletcher, Kelsey (10 February 2013). «Welcome to the world of a teacher-less classroom». Sunday Star Times.
  17. Andrew, Dickison (10 February 2013). «Speaks to National MP Nikki Kaye». Newstalk ZB. Վերցված է 12 February 2013-ին.
  18. Audrey, Young (28 May 2012). «Political rials unite on gay adoption laws». New Zealand Herald. Վերցված է 12 February 2013-ին.
  19. «Q+A Debate Nikki Kaye debates with Tim McIndoe». 1 News. 26 August 2012. Վերցված է 12 February 2013-ին.
  20. "Members of Executive Council Appointed" (7 February 2013) 13 New Zealand Gazette 209 at 438.
  21. "Appointment of Ministers" (7 February 2013) 13 New Zealand Gazette 209 at 238.
  22. «Ministerial List for Announcement on 22 January 2013» (PDF). Beehive. 22 January 2013.
  23. "Appointment of Ministers" (16 October 2014) 127 New Zealand Gazette 3475 at 3552.
  24. "Resignation of Ministers" (16 October 2014) 127 New Zealand Gazette 3475 at 3551.
  25. Trevett, Claire; Walls, Jason (20 May 2020). «National leadership coup: Todd Muller confirms he'll challenge Simon Bridges on Friday». The New Zealand Herald (անգլերեն). ISSN 1170-0777. Վերցված է 20 May 2020-ին.
  26. Block, George (21 May 2020). «Nikki Kaye 'very busy' as she heads to Wellington with challenge vote looming». Stuff (անգլերեն). Վերցված է 21 May 2020-ին.
  27. «Live: Todd Muller beats Simon Bridges in National Party leadership contest». Stuff (անգլերեն). 22 May 2020. Վերցված է 22 May 2020-ին.
  28. «Todd Muller elected National leader, Simon Bridges ends two-year reign». Stuff (անգլերեն). 22 May 2020. Վերցված է 22 May 2020-ին.
  29. Whyte, Anna. «National's new deputy leader incorrectly describes Paul Goldsmith as Māori». TVNZ. Վերցված է 26 May 2020-ին.
  30. Small, Zane. «Politics Nikki Kaye incorrectly describes Paul Goldsmith as Māori defending diversity of National's Shadow Cabinet». Newshub. Վերցված է 26 May 2020-ին.
  31. Cooke, Henry (2 July 2020). «National reshuffle: Simon Bridges gets foreign affairs role, but not a high ranking». Stuff. Արխիվացված է օրիգինալից 2 July 2020-ին. Վերցված է 2 July 2020-ին.
  32. Cheng, Derek (2 July 2020). «National's Todd Muller's first reshuffle - winners and losers revealed». New Zealand Herald. Արխիվացված է օրիգինալից 2 July 2020-ին. Վերցված է 2 July 2020-ին.
  33. Whyte, Anna (14 July 2020). «Nikki Kaye to serve as acting leader of National after Todd Muller's resignation». 1 News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 14 July 2020-ին. Վերցված է 14 July 2020-ին.
  34. Sadler, Rachel (14 July 2020). «Judith Collins announced as new National Party leader». Newshub. Արխիվացված է օրիգինալից 15 July 2020-ին. Վերցված է 14 July 2020-ին.
  35. «Live updates: Nikki Kaye quitting politics, Amy Adams follows». Radio New Zealand. 16 July 2020. Արխիվացված է օրիգինալից 15 July 2020-ին.
Assembly seats
Նախորդող:
Ջուդիթ Թիզարդ
Կենտրոնական Օքլենդի խորհրդարանի անդամ
2008–2020
Հաջորդող:
Քլոի Սվորբրիք
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Պոլա Բեննեթ
Ազգային կուսակցության փոխնախագահ
2020
Հաջորդող:
Ջերի Բրաունլի
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Հեքիա Պարատա
Կրթության նախարար
2017
Հաջորդող:
Քրիս Հիփքինս
Նախորդող:
Ջուդիթ Քոլինզ
ACC- ի նախարար
2014–2016
Հաջորդող:
Մայքլ Վուդհաուս
Նախորդող:
Քրիս Թրեմեյն
Քաղաքացիական պաշտպանության նախարար
2013–2016
Հաջորդող:
Ջերի Բրաունլի
Նախորդող:
Պոլա Բեննեթ
[[Երիտասարդության նախարար] (Նոր Զելանդիա)|Երիտասարդության նախարար]]
2013–2017
Հաջորդող:
Պենի Հենարե
Ընդդիմության փոխնախագահ
2020
Հաջորդող:
Ջերի Բրաունլի