Մասնակից:Sophy Abrahamyan/4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sophy Abrahamyan/4

Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմ, զինված հակամարտություն Շրի Լանկայի կենտրոնական կառավարության և Թամիլ Իլամի ազատագրման վագրերի (ԹԻԱՎ) ռազմական շարժման միջև։

Զինված գործողությունները ընդհատումներով շարունակվել են 1983-2009 թվականներին և խլել են առնվազն 80,000 կյանք:

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելուց հետո Շրի Լանկայի քաղաքական կյանքում գերիշխում էին սինհալցիները։ Միևնույն ժամանակ խտրականության ալիք էր բարձրացել թամիլական փոքրամասնության նկատմամբ։ Երկու էթնիկական խմբերի միջև աճող լարվածությունը 1977 թվականին հանգեցրեց արյունալի անկարգությունների: 1976 թվականից գործում էր մի խումբ՝ հայտնի Թամիլ Իլամի ազատագրման վագրեր անվամբ, որը հանդես էր գալիս անկախ թամիլական պետության ստեղծման օգտին։

Ջաֆնայի գրադարանի այրումը և սինհալ ոստիկանների անմիջական մասնակցությամբ ջարդերը մեծ վրդովմունք առաջացրին թամիլների շրջանում։

1983 թվականի հուլիսին ԹԻԱՎ-ի ապստամբները (գրոհայինները) հարձակվել են կառավարական պարեկության վրա Ջաֆնա քաղաքում, որին հաջորդել է սինհալցիների պատասխան արձագանքը՝ կազմակերպելով թամիլական ջարդեր։ Այս իրադարձությունները հայտնի են որպես «Սև հուլիս»: Կառավարությունը մտցրեց ռազմական դրություն։ Այդ պահից կղզում քաղաքացիական պատերազմ սկսվեց[1]։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են պատերազմի հետևյալ փուլերը.

  • Սև հուլիս
  • Առաջին իլամական պատերազմ (1983-1987)՝ ռազմական գործողությունների վաղ փուլ:
  • Հնդկական միջամտություն (1987-1990)՝ Հնդկաստանի միջամտությունը հակամարտությանը: 1987 թվականի ամռանը կղզի ժամանեցին հնդկական զորքերը, որոնք պետք է իրականացնեին խաղաղապահ գործառույթներ, բայց շուտով նրանք էլ ներգրավվեցին ԹԻԱՎ-ի դեմ ռազմական գործողություններին։ Կորուստներ կրելով՝ 1990 թվականի մարտին հնդկական զորախումբը լքեց Շրի Լանկան[2]։
  • Երկրորդ իլամական պատերազմ (1990-1994)՝ քաղաքացիական պատերազմի վերսկսում: Այս փուլը բնութագրվում է ԹԻԱՎ-ի ահաբեկչական հարձակումների աճով և բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռանասինգհե Պրեմադասայի սպանությունների շարքով:
  • Երրորդ իլամական պատերազմ (1995-2002)՝ կարճ հրադադարից հետո պատերազմը շարունակվեց: Կառավարական զորքերը լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրին՝ հասնելով միայն մասնակի հաջողությունների։
  • Զինադադար (2002-2006)՝ 2002 թվականի սկզբին Նորվեգիայի (հատուկ ներկայացուցիչ Էրիկ Սոլհեյմի) միջնորդությամբ պատերազմող կողմերի միջև կնքվեց զինադադար։ Հակամարտությունը կարգավորելու համար բանակցություններ էին ընթանում։
  • Չորրորդ իլամական պատերազմ (2006-2009?)՝ 2006 թվականի ապրիլին, ԹԻԱՎ-ի կողմից կազմակերպված ահաբեկչական հարձակումներից հետո, ռազմական գործողությունները վերսկսվեցին։

Վագրերի պարտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Շրի Լանկայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է հրադադարի համաձայնագրից։

2009 թվականի հունվարի 2-ին մեկամսյա կատաղի մարտերից հետո կառավարական ուժերին հաջողվեց գրավել «վագրերի մայրաքաղաքը»՝ Կիլինոչի քաղաքը։ Հունվարի 14-ին Շրի Լանկայի բանակը վերահսկողության տակ վերցրեց ամբողջ Ջաֆնա թերակղզին[3]։

2009 թվականի հունվարի 25-ին կատաղի մարտից հետո Շրի Լանկայի զորքերը գրավեցին ԹԻԱՎ-ի վերջին հենակետը՝ Մուլլաիտիվու քաղաքը։

2009 թվականի ապրիլի սկզբին Վագրերը զգալի կորուստներ կրեցին կառավարական զինվորներից Պիտուկկուդիյուրուպուում[4]:

2009 թվականի մայիսի 16-ին Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսեն հայտարարեց ԹԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակի մասին: Թամիլյան վագրերի պաշտոնական ներկայացուցիչն ընդունեց պարտությունը և հայտարարեց հրադադարի մասին[5]։

2009 թվականի մայիսի 18-ին Թամիլական Իլամի «Ազատագրման վագրեր» թամիլական անջատողական կազմակերպության առաջնորդ Վելուպիլայ Պրաբհակարանը սպանվեց շրջակայքից դուրս գալու փորձի ժամանակ։ Պրաբհակարանի ջոկատը, որի կազմում կար մոտ 200 մարտիկ, շրջապատված է եղել երկրի հյուսիս-արևելքում գտնվող ջունգլիներում։ Պրաբհակարանի մարմինը հայտնաբերվել է շտապօգնության մեքենայում, որի վրա կրակել է բանակի առաջապահ ջոկատը։

Նախկինում սպանվել էր Պրաբհակարանի ավագ որդին։ Բացի այդ, հատուկ ջոկատայինները սպանել են Թամիլյան վագրերի քաղաքական թևի առաջնորդ Բալասինգհեմ Նադեսանին և կազմակերպության ղեկավարության ևս երկու անդամների[6]։

Թամիլյան վագրերի ապստամբությունը ճնշելու գործում բրիտանական հետախուզական ծառայությունների ներգրավվածության անուղղակի ապացույցներ կան։ 2019 թվականի հունվարի 21-ին բրիտանական Մորնինգ սթար թերթը տպագրել է բացառիկ հոդված, որտեղ ասվում էր, որ արտաքին գործերի նախարարությունը (Բրիտանական ԱԳՆ-ն) ընդունել է Շրի Լանկայի թամիլների ապստամբության հարցում բրիտանական կառավարության և հետախուզական գործակալությունների դերը ճնշելու գործում փաստաթղթեր պարունակող գրեթե 400 ֆայլի ոչնչացման փաստը[7]: Այս մասին հայտնում է նաև Շրի Լանկայի «Sunday Times» թերթը[8]։ Ըստ Մորնին սթարի՝ Բրիտանական օրենսդրության համաձայն՝ գաղտնի ֆայլերը պետք է հրապարակվեն 30 տարի անց, ինչը նշանակում է, որ ժամանակն է դրանք գաղտնազերծել։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, թամիլների դեմ վերջին հարձակողական գործողության ընթացքում սպանվել է 6,5 հազար խաղաղ բնակիչ, որից մոտ 200 հազարը դարձել է փախստական[9]։ Շրի Լանկայի կառավարական զորքերը կորցրին ավելի քան 6200 զոհ, և մոտ 30000 զինվոր վիրավորվեց[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Кондрашев. Шри-Ланка: затяжной конфликт // «Известия», № 98 (21905) от 8 апреля 1987. стр.4
  2. И. Паклин. Шри-Ланка: останутся только свои солдаты // "Известия", № 83 от 24 марта 1990. стр.5
  3. «Армия Шри-Ланки выбила «Тамильских тигров» с полуострова Джафна». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «За три дня на Шри-Ланке убиты 420 боевиков ТОТИ». Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին. Վերցված է 2014-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. ««Тамильские тигры» признали своё поражение на Шри-Ланке». Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին. Վերցված է 2014-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Times Online 18 May 2009». Արխիվացված է օրիգինալից 2009-05-19-ին. Վերցված է 2011-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Foreign Office admits to destroying hundreds of files from the start of Tamil uprising in Sri Lanka». Արխիվացված է օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Britain's Foreign Office admits to destroying hundreds of files regarding start of LTTE uprising in Sri Lanka». Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին. Վերցված է 2019-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Шри-Ланка посвятила победе над тамилами купюру в 1000 рупий». Արխիվացված է օրիգինալից 2015-03-27-ին. Վերցված է 2011-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Война в Шри-Ланке превзошла по потерям операцию США в Ираке». Արխիվացված է օրիգինալից 2015-04-25-ին. Վերցված է 2009-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)