Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Է
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

R6D-1 օդանավի աղետը Հավայիում, խոշոր ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել երեքշաբթի՝ 1955 թվականի մարտի 22 -ին Օահու կղզում (Հավայան կղզիներ) և ԱՄՆ ՌԾՆ-ի Douglas R6D-1 Liftmaster օդանավի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ զոհվել է 66 մարդը, ինչն ավիավթարը դարձրել է ԱՄՆ Ռազմածովային ավիացիայի պատմության մեջ և Հավայան կղզիների տարածքում խոշորագույնը:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

131612 համարի Douglas R6D-1 Liftmaster օդանավը թողարկվել է 1953 թվականին[1] և բազավորվել էր Մոֆեթ ավիաբազայում (Սան Ֆրանցիսկոյից 40 մղոն հարավ)[2]: Օգտագործվելով երկրի ռազմածովային ուժերում՝ այս ինքնաթիռն իր կառուցվածքով համանաման էր Ռազմածովային ուժերի C-118 Liftmaster և քաղաքացիական DC-6B օդանավներին:

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիայի R6D-1 օդանավն իրականացնում էր թռիչք Տոկիոյից (Ճապոնիա) Կալիֆորնիա (ԱՄՆ) նահանգի Տրևիս ավիաբազա, նրան օդանավավարում էր 9 անձից բաղկացած անձնակազմը 35-ամյա լեյտենանտ-կոմանդեր Հարոլդ Մ. Օ'Լիրին (անգլ.՝ Harold M. O'Leary): Ինքնաթիռում գտնվում էր 28 նահանգներից 57 ուղևոր, ներառյալ՝ 55 զինվորական (17-ը՝ ՌՕՈւ , 22-ը՝ բանակ, 12-ը՝ Ծովային հետևակի կորպուս, 4-ը՝ ՌԾՈւ) և 2 քաղաքացիական անձ՝ նավաստիներից մեկի կինը և երեքամյա աղջիկը: Թռիչքը մինչև Օահու կղզում գտնվող Հիկկամ ավիաբազա անցավ նորմալ ռեժիմով[2]: Մարտի 21-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին ինքնաթիռը թռել է Հիկկամիից և ուղղություն վերցրել դեպի Կալիֆորնիա: Սակայն 4 ժամ 20 րոպե անց անձնակազմը մեկ այլ ինքնաթիռի միջոցով կապվել է թռիչքի օդանավակայանի հետ և զեկուցել, որ իրենք խնդիր ունեն բարձր հաճախականության ռադիոհաղորդիչի հետ (հեռահար կապի համար), ինչի պատճառով նրանք վերադառնում են[3]:

Վայրէջքի գնալը տեղի էր ունեցել մարտի 22 -ին՝ երեքշաբթի վաղ առավոտյան և իրականացվել հորդառատ անձրևի ժամանակ: Ականատեսներից մեկը զինամթերքի պահեստի ժամապահն էր, որի խոսքերի համաձայն, անձնակազմն օդանավակայանին մոտենալիս միացրել էր վայրէջքային լուսարձակները և ուղիղ իր առջև լեռ նկատել: Օդաչուներն անմիջապես շրջել են դեպի աջ, սակայն արդեն ուշ էր: Տեղական ժամանակով ժամը 02:03-ին (այլ տվյալներով՝ 02:16-ին) Հոնոլուլուից 15 մղոն հյուսիս-արևմուտք ինքնաթիռը բախվել է Ոիոիանա լեռնաշղթայի Պալի-Կեա (անգլ.՝ Pali-Kea peak, բարձրությունը 3098 ֆուտ կամ 944 մետր[4]) լեռան հարավային լանջին, որը գտնվում էր ընդամենը 200 ոտնաչափ ցածր գագաթից: Բախման ժամանակ հզոր պայթյուն է որոտացել, որը լավ լսելի էր նույնիսկ 5 մղոն հեռավորության վրա, «ասես վառելիքի 100 տակառ պայթեր»: Թևի հարթությունները բաժանվել են, որից հետո ֆյուզելաժն ընկել է կիրճը[2][3]։

Առաջացած հրդեհից կարմիր լույսը երկու ժամ նկատվում էր կղզու վրա․ ընդ որում ուժեղ ջերմության պատճառով փրկարարները երկար ժամանակ չէին կարողանում մոտենալ անկման վայրին: Աղետի ժամանակ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 66-ը: Միջադեպի պահին ավիավթարն իր չափով գրավում էր առաջին տեղը DC-6 օդանավի մասնակցությամբ (ներկա դրությամբ երկրորրդը) և 1955 թվականին տեղի ունեցածների մեջ, երկրորրդը՝ ԱՄՆ-ի տարածքում տեղի ունեցածներ մեջ (ներկա դրությամբ 43-րդը): Ինչպես նաև 2014 թվականի դրությամբ սա խոշորագույն ավիացիոն աղետն էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պատմության մեջև Հավայն կղզիների տարածքում[1][2][3]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի պատճառը անձնակազմի սխալն է եղել, որը վայրէջքի ժամանակ շեղվել է ընթացքի ուղղությունից դեպի 8 մղոն (14 կմ) հյուսիս։ Այն որ ինքնաթիռը շեղվել է ընթացքի ուղղությունից և գնում է ուղիղ դեպի լեռը, օդաչուները հասկացել վերջին պահին[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Aircraft accident Douglas R6D-1 (DC-6) 131612 Honolulu, HI» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013-12-29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Stu Beitler (2012-11-14). «Honolulu, HI Military Plane Crashes Into Mountain, Mar 1955» (անգլերեն). GenDisasters. Վերցված է 2013-12-29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «66 Killed as Navy Plane Hits Hawaiian Peak» (անգլերեն) — выдержка из Associated Press. Վերցված է 2013-12-29-ին.
  4. «Pukui, Mary Kawena, Samuel H. Elbert, and Esther T. Mookini. Place Names of Hawaii: Revised and Expanded Edition» (անգլերեն). Վերցված է 2013-12-29-ին.