Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Ե
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

C-54 ինքնաթիռի աղետը Կարթախենայում, խոշոր ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ 1966 թվականի հունվարի 14-ին Կարթախենայի (Կոլումբիա) մերձակայքում: Avianca ավիաընկերության Douglas C-54B-1-DO Skymaster օդանավը իրականացնում էր ուղևորատար չվերթ Բոգոտա, սակայն թռիչքից անմիջապես հետո ընկել ջրի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Այդ պահին մասշտաբներով սա Կոլումբիայի խոշորագույն ավիավթարն էր։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

C-54 ինքնաթիռն իրենից ներկայացնում էր քաղաքացիական DC-4 ինքնաթիռի ռազմական տարբերակը և թողարկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Անմիջապես C-54B-1-DO-ը հետագայում HK-730 համարով ինքնաթիռը թողարկվել էր 1944 թվականին և պատկանում էր C-54B նմուշին, որն ուներ լրացուցիչ վառելիքի բաք, ինչը թույլ էր տալիս մեծացնել թռիչքի հեռավորությունը: Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների ավարտից հետո այդ ինքնաթիռները սկսեցին փոխանցել բազմաթիվ ավիաընկերությունների: Ի թիվս ալյոց, դրանց թվում էր նաև Կոլումբիական Avianca ավիաընկերությունը, որի հավաքակայանում կային 26 DC-4 և C-54: Մեծացված թռիչքի հեռավորությամբ այդ ինքնաթիռների առկայության շնորհիվ ընկերությունը սկսեց իրականացնել միջմայրցամաքային չվերթներ Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա[1]:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի անձնակազմը (խցիկում) կազմված էր երկու օդաչուից[2][3][1]

  • Օդանավի հրամանատար — Ումբերտո Գոմես (իսպ.՝ Humberto Gómez): DC-4/C-54-ի որակավորում ստացել է 1965 թվականի մարտին, իսկ նույն թվականի դեկտեմբերին նշանակվել է որպես հրամանատար: Աշխատանքի ընթացքում բնութագրվել է բավարար, օդաչուի պարտականություններ կատարելիս պատահարների մեջ չի ընկել: Douglas DC-4, Consolidated PBY Catalina, Lockheed L-749 Constellation և Lockheed L-1049 Super Constellation (միայն առաջին երկուսին է ունեցել բիզնես օդաչուի որակավորում). ինքնաթիռներով ընդհանուր 10 840 թռիչքաժամ է ունեցել: Հրամանատարի պաշտոնում թռել էր 5051 ժամ, DC-4 ինքնաթիռով հրամանատարի պաշտոնում թռել էր 826 ժամ, երկրորդ օդաչուի պաշտոնում՝ 670 ժամ: Վերջին 90 օրում թռել էր 244 ժամ, այդ թվում 2 ժամ սարքավորումների պայմաններում, վերջին 14 օրվա ընթացքում, ներառյալ պատահարի օրը, թռել էր 38 ժամ: Հաճախ էր թռել Կարտախենա ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերով և ուներ գիշերային թռիչքներ կատարելու նշանակալի փորձ:
  • Երկրորդ օդաչու — Խոսե Մարիա Մասեա ( իսպ.՝ José María Macea): DC-4 օդանավի երկրորդ օդաչուի պաշտոնում էր 1965 թվականի հոկտեմբերի 5-ից: Ուներ ընդհանուր 1426 թռիչքաժամ, ներառյալ 189 ժամ DC-4 օդանավով և 57 ժամ գիշերային թռիչքներ: Վերջին 90 օրում թռել էր 188 ժամ, բոլորը DC-4 օդանավով, ներառյալ 1 ժամ 20 րոպե սարքավորումների պայմաններում: Կարտախենա հաճախ թռել էր ցերեկը, իսկ գիշերը՝ հազվադեպ:

Սրահում աշխատում էին նաև բորտուղեկցորդը և բորտուղեկցորդուհին[3]:

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմը տվյալ ինքնաթիռով այդ օրն իրականացնում էր Բոգոտա-Կարտախենա-Բոգոտա երթուղով AV-003/AV-004 չվերթը: AV-003 չվերթը իրականացվել է առանց շեղումների և տեղական ժամանակով ժամը 19:57-ին բարեհաջող վայրէջք է կատարել Կարտախենայի օդանավակայանում: Ժամը 20:42-ին անզնակազմը կապվել է թռիչքների և վայրէջքների կարգավորիչի հետ, խնդրելով դեպի Բոգոտա հետադարձ AV-004 չվերթն իրականացնելու թույլատվություն: Ժամը 20:43-ին կարգավորիչը կրկին կապ է հաստատել անձնակազմի հետ, տալով հրահանգներ թռիչքից հետո ռադիոընդունիչի հաճախականությունը փոխելու վերաբերյալ. անձնակազմը ստացած տեղեկատվությունը հաստատել է[2]:

Գիշերը ժամը 20:50-ին կարգավորիչը 36 թռիչքուղուց թռիչքի թույլատվություն է տվել: Այդ ժամանակ քամին հանդիպակաց էր՝ 3600 12 հանգույց արագությամբ: 60 ուղևորով (ներառյալ մի քանի երեխաներ և արտասահմանցիներ[1]) և անձնակազմի 4 անդամով ինքնաթիռն իրականացրել է բնականոն թափառք թռիչքուղում և կտրվել նրա մակերևույթից: Սակայն բարձրացումն իրականացվում էր շատ դանդաղ, իսկ թռիչքուղու ճակատն անցում ընդամենը 70 ֆութ (21 մետր) բարձրության վրա, ինչից հետո AV-004 չվերթը սկսում է իջնել: Այնուհետև չորս ականատեսներ լսել են երկու հարված 10 վարկյան ընդմիջումով: Թռիչքուղու ճակատից 1310 մետր և նրա առանցքային շարունակությունից ձախ 152 մետր Դուգլասն ընկնում է ծովի մեջ, ինչից հետո սուզվում ծանծաղուտում (այդտեղ խորությունը կազմում է 4 մետր):

Լողալով դուրս գալ կարողացել է միայն 8 ուղևոր, որոնց փրկեցել են ընկնելու վայր ժամանած ձկնորսները, իսկ մնացած 56-ը զոհվել են: Այդ պահին սա Կոլումբիայում ամենախոշոր ինքնաթիռի վթարն էր[4][5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիահերձման տվյալներով պարզվել է, որ անձնակազմի հրամանատարը թռիչքի ժամանակ հնարավոր է՝ ուշագնաց է եղել[6], ինչը կարող էր նպաստել աղետին։  Հետաքննությունը տևել է 14 ամիս, և արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ աղետի հավանական պատճառները եղել են պարբերական տեսչական ստուգումների ընթացքում չհայտնաբերված ձախ շասսիի ոլորքայինկապի անսարքությունը և թռիչքի ժամանակ № 2 շարժիչի խափանումը: Ստեղծված իրավիճակում անձնակազմը թույլ է տվել օդաչուական սխալներ, ինչն էլ հանգեցրել է աղետի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Jaime Escobar Corradine (24 de Abril de 2008). «Los Douglas DC-4 de Avianca» (իսպաներեն). Aviator College. Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին. Վերցված է 2013-06-09-ին.
  2. 2,0 2,1 ICAO Circular, էջ 8
  3. 3,0 3,1 ICAO Circular, էջ 9
  4. «Aircraft accident Douglas C-54B-1-DO HK-730 Cartagena-Crespo Airport (CTG)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին. Վերցված է 2013-06-09-ին.
  5. «55 muertos en el accidente» (իսպաներեն). El Tiempo. 1966-01-16. Վերցված է 2013-06-09-ին.
  6. «Habia sufrido síncope el piloto del HK-730» (իսպաներեն). El Tiempo. 1966-01-18. Վերցված է 2013-06-09-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]